Իլգար Վելիզադե
Մադրիդի կենտրոնական կառավարության եւ բասկյան ազգային ինքնավարության փոխհարաբերություններն Իսպանիայում սահմանադրական միապետության վերակառուցման ժամանակներից անցած գրեթե քառասուն տարում լուրջ փոփոխությունների են ենթարկվել[29]:
Ուշագրավ է, որ սույն գործընթացը զուգորդված է եղել երկրում իրականացվող քաղաքական համակարգի բարեփոխման եւ միատարր պետությունից Իսպանիայի՝ դաշնային պետությանը շատ նման կառուցվածքի վերաճելուն: Հիմք ընդունելով առաջին մակարդակի վարչական միավորներին առավելագույնս հնարավոր լիազորությունների փոխանցման Արեւմտյան Եվրոպայի երկրներում գոյություն ունեցող փորձը՝ Մադրիդի կենտրոնական կառավարությունը շեշտը դրեց պետական կառավարմանն առնչված հիմնական հարցերի կարգավորման վրա:
Միանգամայն ուշագրավ է, որ Իսպանիայի քաղաքական համակարգի հիմքում դրված է զարգացման հնարավորությունը, ինչն ամրագրված է նաեւ սահմանադրությամբ: Բասկյան տարածաշրջանի ինքնակառավարումն, այսպիսով, համաձայնեցվում է իսպանական սահմանադրության համապատասխան հոդվածներին, որոնք էլ կարգավորում են կենտրոնի եւ տարածաշրջանի հարաբերությունները:
Այսպես, սահմանադրության հոդված 2-ի համաձայն՝ իսպանական պետության միասնությունն ու ամբողջականությունն անխախտելի է: Միեւնույն ժամանակ, սահմանադրությունն արձանագրում է, որ hամազգային շրջանակներում գոյություն ունեն ինքնավարության իրավունք ունեցող ազգություններ եւ տարածաշրջաններ: Մասնավորապես, բասկյան ինքնավարությունը, ի տարբերություն մյուսների, վառ արտահայտված պատմական ենթատեքստ ունի եւ դրանով պայմանավորված՝ Իսպանիայի սահմանադրությունը պարզապես իրավաբանորեն ամրապնդում է պատմականորեն ձեւավորված իրողությունները եւ դրանց անհրաժեշտ իրավազոր հենք է հաղորդում: Այս ոլորտում առկա խնդիրների սրությունը եւ հնարավոր հակասությունների ծագումը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը՝ նկատի ունենալով՝ սահմանադրության մեջ չկան ազգի, ազգության եւ տարածաշրջանի հստակ ձեւակերպումներ: Բաց է մնում նաեւ տարածաշրջանային ինքնավարության իրավունքների ծավալի մասին հարցը: Ընդսմին, նշվում է, որ յուրաքանչյուր ինքնավարություն ինքն է մշակում կարգավիճակ, որը սահմանում է իր լիազորությունները, բայց մի վերապահումով՝ վնաս չհասցնել գործընկերների շահերին: Կենտրոնի եւ ինքնավարությունների միջեւ լիազորությունների բաշխումն իրականացվում է փոխհամաձայնության հիման վրա, իսկ տարաձայնությունների դեպքում վիճարկվում է Սահմանադրական դատարանում:
Այսպիսով, Իսպանիայի սահմանադրական կառուցվածքը բասկյան ինքնավարությանը, նրա խորհրդարանին եւ կառավարությանն իրավունք է տալիս ինքնուրույն մշակել Մադրիդի հետ փոխհարաբերությունների ձեւերն ու սկզբունքները: Համաձայն իսպանական սահմանադրության 151-րդ հոդվածի՝ Բասկերի Երկրին տրված է ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ[30]:
Կարեւոր է նշել, որ նման մոտեցման պարագայում պետական շինարարության գործընթացն իրականացվում է ներքեւից վերեւ, որում էական նախաձեռնությունը պատկանում է օրենսդրական նախաձեռնությունների մշակմանն ակտիվորեն մասնակցող քաղաքացիներին: Ըստ այդմ, գոյություն ունեցող իրավաբանական ընթացակարգերը թույլ են տալիս հաշվի առնել տարածաշրջաններում առկա իրավիճակների բազմազանությունը եւ տարածաշրջանին հնարավորություն են տալիս պահպանել սեփական կառուցակարգային եւ մշակութային յուրահատկությունը: Կենտրոնի եւ տարածաշրջանների միջեւ լիազորությունների համաձայնեցման նպատակով նախատեսված ճկուն մեխանիզմը, ըստ էության, միջոց է դարձել հավանական պայթյունավտանգ տարածաշրջանային խնդիրները քաղաքական հունից տեղափոխել զուտ «տնտեսական» (նորմատիվ-իրավաբանական համաձայնություններ)[31]:
Միեւնույն ժամանակ չի կարելի չնշել նաեւ այդ ճանապարհին ծագող հակասությունները: Այսպես, ինքնավարության լիազորությունների ընդլայնման գործընթացը խարսխված է կառուցակարգային շրջանակներին: Սա լավ տեսանելի է ինքնավարության վարչապետ Խուան Խոսե Իբարեչե Մարկուարտուի պլանի («Իբարեչեի պլանի») օրինակով: Պլանում կա ինքնավարության կառավարության առաջարկ իր քաղաքական իշխանության ընդլայնման եւ «Իսպանիայի հետ ասոցացված ազատ պետության» ստեղծման մասին:
Պաշտոնապես սույն փաստաթուղթը ներկայացվել է որպես բասկերի բնակեցման տարածքի «ինքնավարության կարգավիճակի» («Estatudode Autonomy») բարեփոխում: Իսկ գործնականում այս պլանի կենսագործումը կարող է հանգեցնել համընդհանուր սահմանադրական բարեփոխման: Կառավարման համակարգի իսպանական մոդելի համաձայն՝ յուրաքանչյուր տարածք իրավունք ունի ունենալ իշխանական լիազորությունների էական ծավալ, որը որոշվում է կենտրոնի հետ բանակցությունների ընթացքում՝ սահմանադրությանը համապատասխան: Այսպիսով, ասիմետրիկ ֆեդերալիզմի գաղափարը հստակ արտացոլում է գտել իսպանական սահմանադրությունում: «Իբարեչեի պլանը» նպատակ է հետապնդում տարածաշրջանի քաղաքական իշխանությունը բարձրացնել ընդհուպ մինչեւ պետության մեջ պետության կարգավիճակի:
Նախագծի տեքստում կա բասկ ազգին (ինչպես հայտնի է՝ Իսպանիայի սահմանադրությունը հստակ բնորոշում չի տալիս ազգերին) հղված կոչ՝ բասկյան լեզվի կիրառման ոլորտի ընդլայնման հատուկ շեշտադրումով, լեզու, որին տիրապետում է տարածաշրջանի բնակիչների 20%-ը: Նախագիծը նույն ոգով հանրաքվեի անցկացման հիման վրա տարածաշրջանի անջատման հնարավորություն է տալիս: Բացի այդ, ենթադրվում է տարածաշրջանի տարածքում ստեղծել Գերագույն դատարան եւ բասկյան կառավարությանը բացառիկ լիազորություններ տրամադրել մի ամբողջ շարք ոլորտներում, որոնք հիմա գտնվում են Իսպանիայի կառավարության հետ համատեղ վարույթում: Դա տարածվում է կրթության, ներգաղթի եւ համընդհանուր ընտրական համակարգի վրա: Նախագիծը նաեւ կոչ է անում Եվրամիության երկրների հետ անմիջական դիվանագիտական հարաբերություններ ունենալ ու իրավունք տրամադրել տարածաշրջանին, որից կարող է նույնիսկ Եվրոպական սահմանադրության մեջ փոփոխությունների մտցնելու անհրաժեշտություն ծագել[32]:
Դրա հետ մեկտեղ, առաջարկվող բարեփոխումները կարող են հակասության մեջ մտնել ոչ միայն գործող սահմանադրության, այլ Եվրամիության մյուս մասերում կենտրոնի ու ինքնավարությունների փոխհարաբերությունների պրակտիկայի հետ: Նման բարեփոխումների հակասականությունն այն պատճառներից մեկն է, ինչի համար դրանք մերժվել է Իսպանիայի կառավարության կողմից: Բացի դրանից, տվյալ բարեփոխումները մղում են սահմանադրական խորը բարեփոխման, որի համար կարիք կլինի անցկացնել համաիսպանական հանրաքվե, այլ ոչ միայն սահմանափակվել Բասկերի Երկրում անցկացվելիք հանրաքվեով: Նախագիծը քննադատության է արժանանում նաեւ այն բանի համար, որ այնտեղ, մասնավորապես, չկա հարկային համակարգի բարեփոխման մասին առաջարկ, համակարգ, որ փաստացի չի փոխվել 1981 թվականին գործարկվելուց ի վեր: Շատ փորձագետներ պնդում են, որ այդ համակարգը տանում է դեպի տարածաշրջանի չափից ավելի ֆինանսավորման:
Ներկայումս իշխանության տարածաշրջանային եւ տեղական մարմիններին բաժին է ընկնում պետության համախմբված ոչ ֆինանսական ծախսերի 35%-ը, բայց ոչ ավելին, քան ընդհանուր եկամուտների 25%-ը (ԳԴՀ-ի տիպի «դասական» դաշնային պետություններում այդ ցուցանիշները մոտավորապես 41-42% են): Այս անհավասարաչափությունը պայմանավորում է կենտրոնից տարածաշրջանների ուժեղ ու միակողմանի կախվածությունը. բյուջետային նպատակային նպաստները ներկայումս կազմում են տարածաշրջանային ու տեղական վարչակազմերի բյուջետային բոլոր միջոցների կեսից ավելին: Միայն չորս ինքնավարություններ՝ Մադրիդը, Կատալոնիան, Բասկերի Երկիրն ու Կանտաբրիան բավականաչափ միջոցներ ունեն սեփական ծախսերի բավարար մակարդակով ֆինանսավորման համար: Ուստի տարածաշրջանային իշխանություններն ստիպված են մրցակցել ֆինանսական միջոցների համար, գործելով որպես «ճնշում բանեցնելու խմբեր»: Մասնագետները գտնում են, որ բյուջետային իսկական ֆեդերալիզմի հասնելու համար պետք է հարկային համակարգը վերանայել ինքնավարությունների միջոցների ավելացման միտումով: Ուստի, չնայած այն բանին, որ նախագիծը 2004 թվականի դեկտեմբերի 30-ին հավանության էր արժանացել բասկյան խորհրդարանի բացարձակ մեծամասնության կողմից, այն մեկ տարի անց (2005թ. փետրվարի 1-ին) իսպանական խորհրդարանի կողմից մերժվել է ձայների գերակշիռ մեծամասնությամբ:
Դրան հետեւել է բուռն ու կռվազան արձագանք, որը հանգեցրել է 2005 թվականի ապրիլի 17-ին բասկյան տարածաշրջանում ընտրությունների: Պարոն Իբարեչեն արդեն իսկ հայտարարել էր այդ նախագծի առաջ մղելու՝ իր կառավարության մտադրության մասին, քանի որ, նրա խոսքերով, բասկերը պետք է սեփական ապագան որոշելու իրավունք ունենան: Բասկ ազգայնականները կտրականապես մերժում են Իսպանիայում համընդհանուր հանրաքվե անցկացնելու գաղափարը: Սակայն իրականության մեջ ոչ ոք, թվում է, չի պատկերացնում, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե բասկ ազգայնականները շարունակեն հետամուտ լինել իրենց պլանին: Իսպանիայի սահմանադրության մեջ կա մի դրույթ, որը երկրի կառավարությանն իրավունք է տալիս «կախակայել» ինքնավարության տրամադրումը սուբյեկտին, եթե դա շոշափում է «համընդհանուր շահերը»: Իրավական առումով կառավարությունը նման ընտրության իրավունք ունի: Քաղաքական առումով դա կնշանակի Իսպանիայի ապակենտրոնացման մասին փոխհամաձայնության հասնելու փորձերի ավարտ: Հնարավոր լուծում կարող է դառնալ Իսպանիայի կառավարության կողմից «հիմնախնդրին վերադառնալու» տարատեսակությունը:
Վերոբերյալ օրինակից երեւում է, որ բասկյան ինքնավարության քաղաքական հաստատությունների զարգացման գործընթացը եղել է Իսպանիայի՝ միատարր պետությունից դաշնային պետության վերաճելուն զուգահեռ, որում Բասկերի Երկիրը, Կատալոնիայի հետ միասին, առավել առաջընթացի է հասել: Ընդ որում, երկու պարագայում էլ ցայսօր ավելի շատ խոսքը գնում է դրանք ավելի մեծ կարգավիճակով պետական կազմավորման վերածելու, քան ինքնավարության մասին: Գործընթացի առանձնահատկություններից է այն հանգամանքը, որ ցայժմ այն համապատասխանում էր սահմանադրությամբ նախատեսված շրջանակներին եւ հասել է այն աստիճանի, երբ միայն համազգային մակարդակով սահմանադրական վերափոխումները կարող են թույլ տալ դրա հետագա զարգացումը: Ըստ գործող կանոնների՝ այդ վերափոխումները հնարավոր են միայն համազգային հանրաքվեի անցկացման ճանապարհով[33]:
Միեւնույն ժամանակ, նույնիսկ այս ոչ հեշտ պայմաններում է պահպանվում կենտրոնի ու ինքնավարության միջեւ կառուցողական երկխոսության հնարավորությունը: Նման երկխոսությունը կարող է ունենալ կենտրոնական իշխանության եւ ինքնավարության իշխանությունների ամենատարբեր ներկայացուցիչների միջեւ լայն բանավեճի տեսք եւ իրենից ներկայացնել քաղաքացիական հասարակության բոլոր շահագրգիռ շերտերի ներկայացուցիչների ներգրավմամբ երկխոսություն: Ընդ որում, այն կարող է սերտորեն կապակցվել տարածաշրջանի համար այնպիսի հրատապ խնդիրների լուծմանը, ինչպիսին են տնտեսական ճգնաժամից դուրս գալն ու խաղաղության ամրապնդումը: Հենց այդ խնդիրներն են այսօր հիմնական համարվում բասկյան օրակարգում եւ հենց դրանց լուծման համար իմաստ ունի խոսելու Մադրիդի ու Բասկերի Երկրի մայրաքաղաք Վիկտորիա-Գաստեյսի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին: Այս փուլում կարեւոր է որոշել նման երկխոսության քաղաքական շրջանակները եւ դրանք համապատասխանեցնել իշխանության կենտրոնական մարմինների ու ինքնավարությունների փոխհարաբերությունների՝ ոչ միայն Իսպանիայում, այլեւ Եվրոպական միության երկրներում առկա իրավունքի նորմերին եւ կուտակած հարուստ փորձառությանը[34]:
Ղարաբաղյան հիմնախնդրի հետ համեմատությունը թույլ է տալիս եզրահանգել, որ Լեռնային Ղարաբաղում իրականացվող կառուցակարգային բնույթի փոփոխությունները տեղի են ունեցել Ադրբեջանի սահմանադրական շրջանակներից դուրս եւ լիովին հակասել են դրանց: Ուստի քաղաքական գործընթացներն այստեղ զարգացել են զուգահեռաբար՝ լինելով միմյանցից կտրված: Ղարաբաղյան հակամարտության լուծման խաղաղ պլանի արդյունքում ծագել է Լեռնային Ղարաբաղին անցումային կարգավիճակ տրամադրելու մասին առաջարկ, որն ընդունում են հակամարտության բոլոր կողմերը, ինչն էլ թույլ կտա իրավազոր հարաբերություններ հաստատել Բաքվի եւ անցումային (ժամանակավոր) կարգավիճակով օժտված Լեռնային Ղարաբաղի միջեւ: Այդ հարաբերությունները թույլ կտան հետագայում որոշել քաղաքական գործընթացի շրջանակները, որոնց ներսում կարող են մշակվել իշխանության համապատասխան հաստատություններ եւ փոխհարաբերությունների մեխանիզմներ: Սակայն նախապես հարկ կլինի ապահովել այդ գործընթացներում Լեռնային Ղարաբաղի բնակչության բոլոր էթնիկական խմբերի ներկայացուցիչների մասնակցությունը:
29. Предложение басков о создании “свободной ассоциации” бросает вызов испанскому федерализму, “Форум федераций”, Вып 4, N4 (июнь 2005), С. 7-9
30. Авилова А. Испания: новая модель отношений между центром и регионами. Проблемы теории и практики управления. 1997. N 3.
31. Автономия в Испании и федерализм в Швейцарии: общее и особенное. http://www.refbank.ru/konpravo/1/konpravo1.html
32. Жозеф Мария Кастелла Андрю. Статут автономии в испанском государстве автономий. Трансформация государств: опыт Испании: http://www.kazanfed.ru/publications/kazanfederalist/n7/5/
33. Орлинская О.М. Исторические, философские, политические и юридические науки, культурология и искусствоведение. Вопросы теории и практики. Федерализм в Испании: миф или реальность. С. 134–137.Швейцер В.Я., “Сепаратизм или автономия?”, Россия в глобальной политике, 2007, ? 1, январь-февраль. http://www.globalaffairs.ru/number/n_8153