Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Երբ վերևները չեն կարող, իսկ ներքևները չեն կամենում

marut
March 2015

arsmira1eԻզիդա ՃԱՆԻԱ
«Нужная газета» թերթի խմբագիր
Սուխում

Նախաձեռնությունը ներքևից էր: Ներքևներն այլևս չեն կամենում հանդուրժել երկրում տիրող կեղտն ու ավերը: Քաղաքներ և շրջաններ մաքրելու նպատակով խմբեր ստեղծող սովորական քաղաքացիները հարկադրել են իշխանությանը միանալ գործընթացին. փոցխն ու բահը դարձել են ամենապահանջված աշխատանքնային գործիքները: «Մենք կամենում ենք մաքուր քաղաքում ապրելե, – վճռականորեն ասել են նրանք: Ու սկսվեց. «Դուք ուզո՞ւմ եք լինել քաղաքային կամ շրջանային ժողովի պատգամավոր: Կամենո՞ւմ եք դառնալ քաղաքապետ կամ համայնքի ղեկավար: Այդ դեպքում հրավիրում ենք ձեզ շաբաթօրյակի և ապահովում ենք ձեռնոցներն ու փոցխը: Շաբաթօրյակները` շաբաթվա ամեն օրե:

Սուխում, Գուդաուտա, Գագրա, Գալ…

Երիտասարդության այս արշավին դիմադրելը, հատկապես` ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, պարզապես անհնարին է: Եվ ահա քաղաքների և շրջանների վարչական ղեկավարները, պատգամավորներն ու ակտիվիստները գաստարբայտերների տարակուսած հայացքների ներքո միասնաբար մաքրում են աղբակույտեր ու տնկում արմավենիներ: Քաղաքային ծառայությունների աշխատակիցները հազիվ են հասցնում քաղաքի տարբեր հատվածներ աղբահան մեքենաներ ուղարկել: Սոցիալական ցանցերում քննարկում են աշխատանքներին աշխուժորեն մասնակցող կամ շաբաթօրյակներից խուսափող պատգամավորներին և պատգամավորության թեկնածուներին: Ո՛չ, չեն քննարկում, «աղում-մաղումե են:

Երիտասարդության նախաձեռնությանը միանում են պետական հաստատություններն ու առևտրային կազմակերպությունները, որոնք պահանջում են իրենց «հատկացնելե հրապարակներ ու պարտեզներ: Մի քանի օր առաջ Առևտրա-արդյունաբերական պալատը դիմել է մայրաքաղաքի իշխանություններին` «Ազատության հրապարակըե իր աշխատողներին ամրագրելու խնդրանքով:

Մաքրված տարածքներում ի հայտ են գալիս ձեռագործ պաստառներ` «Աղբ թափեցիր` զռռա՛ե, «Աղբ չթափե՛լ` կծեծենքե, «Մեքենաներ չկայանել, տուգանքը` բահով դիմապակունե…

Այս ամենն այնքան էլ անհետևանք գործընթաց չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Շարժումը թափ է առնում, և իշխանությանն ու խոշոր առևտրային կազմակերպություններին առատության եղջյուրի պես հասցեագրվող կոչերը պարունակում են ոչ միայն պլաստիկի վերամշակման գործարաններ ստեղծելու, աղբանոցները քաղաքի սահմանամերձ տարածքներից  դուրս հանելու կամ շշերի ու ապակեղենի ընդունման կետեր բացելու առաջարկություններ, այլև զուգորդվում են անբարեխիղճ սեփականատերերից օբեկտներն օտարելու պահանջով…

Երիտասարդությունը երկիրը մաքրում է աղբից և տասնամյակներով կուտակված թափոններից: Սա սպառնալիորեն խորհրդանշական երևույթ է, իշխանությունները քաջ հասկանում են, որ սա սովորական պիոներական նախանձախնդրություն չէ,  հետպատերազմյան տարիներին ոչ մի խնդիր չլուծած ավագ սերնդին նետված մարտահրավեր: Մաքրություն հաստատելու նպատակով տարերայնորեն ձևավորված փոքր հայրենասիրական շարժումն օրըստօրե ուժեղանում է:

Ի հայտ են գալիս նոր առաջնորդներ, և ես համարյա համոզված եմ, որ կանցնի ժամանակ և պատերին հայտնված «Աղբ չթափե°լ` կծեծենքե կարգախոսներին փոխարինելու կգան քաղաքապետարանների և վարչակազմների շենքերի մուտքին զետեղվելիք` «Չես կարող աշխատել` աթոռն ազատի°րե կարգախոսները…

Այսպես է լինում, երբ վերևները չեն կարող, իսկ ներքևները չեն կամենում:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.