Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«Արմենիզացիա». նոր ֆենոմեն ԵՄ-ԵԱՏՄ հարաբերություններում

marut
August 2015

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երեւան

 

Մինչեւ  Մաքսային միությանը միանալու մասին ՀՀ նախագահի 2013թ. սեպտեմբերի 3-ի որոշումը պարբերաբար նշվում էր, որ Հայաստանը  բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում, որը հնարավորություն է տալիս արդյունավետորեն համագործակցել  հակադիր շահեր ունեցող տարբեր ուժային կենտրոնների հետ:  Իհարկե, հարկ է փաստել, որ դա ոչ միայն դիվանագիտական հարթակում ՀՀ-ի ցուցաբերած ճկունության, այլ նաեւ միջազգային ասպարեզում ստեղծված նպաստավոր դրության արդյունք էր, երբ  տարածաշրջանային դերակատարների շահերը պարզապես մրցակցում, այլ ոչ թե բախվում էին միմյանց:  Ասվածի վկայությունը Արեւելյան գործընկերության ծրագիրն էր:

Արեւելյան գործընկերության երկրներում  ԵՄ-ի քաղաքականության փոփոխությունները ԽՍՀՄ փլուզումից հետո մինչեւ 2007 թվականը, ըստ մեզ,  անցել են մի քանի փուլեր: Սկզբնական շրջանում ԵՄ-ն փորձում էր չխախտել դեռեւս Սառը պատերազմի տարիներին ձեւավորված բաժանարար գծերը, եւ այս տարածքը դիտարկում էր որպես ՌԴ-ի առանձնահատուկ շահերի գոտի, որի հետ հարաբերությունները կառուցվում էին բավականին զգուշավորությամբ: Սակայն հետագայում ԵՄ-ն աստիճանաբար փորձեց կոտրել այդ կարծրատիպը` տարածաշրջանում հիմնական դերակատարներից մեկը դառնալու հայտ ներկայացնելով: Ընդհանուր առմամբ, 2003 թվականը կարող ենք ընդունել որպես այս տարածաշրջանում ԵՄ-ի իրականացրած քաղաքականության շրջադարձային կետ, երբ  ընդունվեց Եվրոպական անվտանգության ռազմավարությունը, որին հաջորդեց Եվրոպական հարեւանություն քաղաքականության ծրագրի մեկնարկը, ապա նաեւ ԵՄ-ի մեծ ընդլայնումը:  ԵՄ-ն սեփական անվտանգությունն ապահովելու միտումով բավականին լուրջ հայտ ներկայացրեց տարածաշրջանում իր կշիռն ու դերակատարությունը բարձրացնելու համար: Սակայն պետք է փաստել, որ այդ քաղաքականությունն իրականացնելիս հաշվի էին նստում ՌԴ-ի հետ` ձգտելով խուսափել բախումնային իրավիճակից: ԵՄ-ՌԴ հարաբերություններն այդ ժամանակահատվածում կարող ենք բնութագրել որպես մրցակցային, որտեղ, սակայն, զգուշավորությամբ պահպանվում էին խաղի կանոնները: Այսինքն` կողմերից յուրաքանչյուրը գործում էր լռելյայն ձեռք բերված համաձայնության շրջանակներում:

Արեւելյան գործընկերությունը, որը մեկնարկեց 2009-ին, ԵՄ-ի կողմից տարածաշրջանում սեփական ազդեցությունը մեծացնելուն ուղղված վերջին քայլն է, որով ծրագրին մասնակից երկրները հետագայում կանգնեցին եվրոպական կամ եվրասիական ընտրանքի առաջ:  Ըստ  Բորդոյի համալասարանի պրոֆեսոր  Ջ. Լուսաքի գնահատականի՝ 2008 թվականից ի վեր Բրյուսելը չափազանց ակտիվ է տարածաշրջանում` հայտ ներկայացնելով դառնալ տարածաշրջանի նոր գերտերություններից մեկը:

Հայաստանը, ինչպես եւ Արեւելյան գործընկերության  անդամ մյուս երկրները, կանգնեց ոչ ցանկալի ընտրության առջեւ: Չնայած այն բանին, որ  ՀՀ-ն եւ ԵՄ-ն դեռեւս  2010թ. հուլիսից բանակցում էին Ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ, եւ ամեն ինչ գրեթե  պատրաստ էր 2013-ի նոյեմբերին Վիլնյուսում նախաստորագրելու այն, սակայն սեպտեմբերին բոլոր պլանները հօդս ցնդեցին:  Քաղաքագիտական, լրատվական եւ մի շարք այլ շրջանակներում  ՄՄ-ին միանալու հայտարարությունը  անակնկալ  եւ մեկ գիշերում  կայացրած որոշում որակեցին, սակայն նույնիսկ մեկ հպանցիկ հայացքը ՀՀ տնտեսությանը բավական էր ենթադրելու, որ նման կախվածության պարագայում ՀՀ-ն ստիպված էր գնալու այդ քայլին: Եթե համեմատեինք նաեւ 2007-ին ՀՀ-ում ընդունված  Ազգային անվտանգության ռազմավարության (ԱԱՌ) մեջ ԵՄ-ին եւ ՌԴ-ին հատկացված դերերն, ապա ակնհայտ կդառնար, որ Հայաստանի ընտրությունը միանշանակ կանգնելու էր Մաքսային միությանն անդամակցելու վրա:

Այսպես, ՀՀ ԱԱՌ-ի մեջ նշվում է, որ  ԵՄ-ի հետ սերտ հարաբերությունների հաստատումը բխում է Հայաստանի երկարաժամկետ շահերից` ընգծելով, որ Եվրոպական կառույցների, առաջին հերթին ԵՄ-ի եւ նրա անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: «ԵՄ-ի հետ բազմակողմ համագործակցության հետագա խորացումը դրական անդրադարձ կունենա Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման եւ իրավական պետության կայացման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության վրա»:

ԱԱՌ-ի մեջ մեծ կարեւորություն է տրվում  նաեւ հայ-ռուսական հարաբերություններին` նշելով. «Դրանք կրում են ռազմավարական բնույթ, ինչը պայմանավորված է Հայաստանի անվտանգության ապահովման գործում

Ռուսաստանի կարեւոր դերով, հայ-ռուսական ավանդական բարեկամական կապերով, առեւտրատնտեսական լայնածավալ համագործակցությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի ունեցած դերակատարմամբ, ինչպես նաեւ Ռուսաստանում հայկական ստվար համայնքի առկայությամբ»:

Պետության համար առաջնային պահանջմունքներից կամ գործառույթներից մեկը երկրի սահմանների անվտանգության ապահովումն է: Անվտանգության դասական սահմանումներում այն ասոցացվում է ռազմական ուժի հետ: ՀՀ-ն տվյալ պարագայում առաջնորդվել է հենց այդ մոտեցմամբ:

Հայաստանի ներկայիս իրավիճակը որոշակի նմանություններ ունի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո  Ֆինլանդիայի իրավիճակի հետ, երբ վերջինս ստիպված էր հավասարակշռություն պահպանել ՆԱՏՕ-ի եւ Վարշավյան պակտի երկրների հետ: Արդյունքում քաղաքագիտական  բառարաններում գերմանացի քաղաքագետ Ռիչարդ  Լովենտալի կողմից 1961-ին ներմուծվեց «ֆինլանդիզացիա» եզրույթը, որը բնութագրում է  մի ֆենոմեն, երբ փոքր երկիրը, որը գտնվում է ագրեսիվ հարեւանի կողքին, համաձայնում է ընդունել արտաքին քաղաքականության ոլորտում  ինքնիշխանության  կրճատումը, որպեսզի պահպանի իր անկախությունը: Այս կերպ, ինչպես վկայում են այդ քաղաքականության կերտողները, Ֆինլանդիան, որն ընդամենն ուներ  հինգ միլիոն բնակչություն եւ  800 մղոնանոց սահման Ռուսաստանի հետ, կարողացավ պահպանել իր անկախությունը եւ չմտնել խորհրդային երկրների ցուցակ: Հայաստանը եւս  գնաց գրեթե նույն ուղով, ինչ Ֆինլանդիան, ինչն էլ հնարավորություն տվեց խուսափել մայդանային սցենարի հայկական տարբերակից:

Այդ որոշումից գրեթե  2 տարի անց ՀՀ-ն փորձում է վերագտնել արտաքին քաղաքականության ոլորտում կորցրած հավասարակշռությունը: 2015-ի մայիսին կայացած Ռիգայի գագաթաժողովում,  ի թիվս բազմաթիվ պայմանավորվածությունների, խոսվեց նաեւ Ասոցացման համաձայնագրի նոր տարբերակի ստորագրման մասին, որտեղ հնարավոր է ընգրկվի  տնտեսական բաղադրիչը եւս: Եթե ՌԴ-ն չխոչընդոտի այդ համաձայնագրի կնքմանը, որի նախանշաններն առայժմ չկան,  փաստացիորեն դա կնշանակի  նաեւ  ԵՄ-ԵԱՏՄ անուղղակի համագործակցության սկիզբ, մանավանդ, որ ԵՄ-ն այլ մաքսային միությունների հետ համագործակցելու մեծ փորձ ունի: Այսպես, չնայած նրան, որ ԵՄ-ն Հարավային Ամերիկայում գործող ՄԵՐԿՈՍՈՒՐ մաքսային միության հետ բանակցություններ է վարում, այն նաեւ առեւտրա-տնտեսական լավ հարաբերություններ ունի այդ միության հիմնադիր երկրներից մեկի՝ Բրազիլիայի հետ: ԵՄ-ի եւ մեկ այլ մաքսային միության հետ համագործակցության լավ օրինակ է նաեւ հարավարեւելյան Ասիայում գտնվող ԱՍԵԱՆ-ի երկրների հետ համագործակցությունը:

Ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք վճռականություն ցուցաբերի եւ դառնա ԵՄ-ԵԱՏՄ հաշտեցման առաջին օղակը: Չնայած,  որ Հայաստանը չստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, սակայն մի շարք չափանիշներով  Արեւելյան գործընկերության երկրների շարքում առաջատար արդյունքներ էր գրանցում: Հիմա Հայաստնաը մտել է մի համակարգի մեջ, որը շատ հեռու է այդ չափանիշներից եւ կարող է բացասական  լուրջ հետեւանքներ ունենալ: Տվյալ պարագայում կարեւոր է, որ հայկական կողմն ինքը նախաձեռնություն ցուցաբերի  եւ միջազգային հարաբերությունների համակարգում ներկայանա նոր մոդելով, որին տվել ենք «արմենիզացիա» անվանումը: Արմենիզացիայի  մոդելն իրենից ենթադրում է եվրոպական  չափանիշներին համապատասխանող  ժողովրդավարական-իրավական պետություն, որն իր արժեքային համակարգով մոտ է եվրոպականին, սակայն  հանգամանքների բերումով գտնվում է  մեկ այլ համակարգի մեջ եւ կապող կամուրջ է հանդիսանում երկու բլոկների միջեւ:

ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնումը խթանելու նպատակով կարեւոր է, որ Հայաստանը ներկայացնի այս մոդելի կարեւորությունը` ցույց տալու համար, որ համագործակցել Հայաստանի հետ, բարեփոխումներ կատարել մեր երկրում նշանակում է բարեփոխումներ կատարել ավելի մեծ համակարգում:

Թեգեր ԵԱՏՄԵՄԼեռնային ՂարաբաղՀայաստանՌուսաստան

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.