Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Քաղաքագետ. Թուրքիայի ռմբակոծությունները բացարձակ իմիտացիա են

marut
September 2015
Թուրքիան գերազանցապես զբաղվում է քրդերի ոչնչացմամբ, որոնք պայքարում են «Իսլամական պետության» դեմ

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հատուկ տվյալների համաձայն՝ Թուրքիայի ռմբակոծություններն «Իսլամական պետության» դեմ բացարձակ իմիտացիա են, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։
Ներկայում ԱՄՆ-ի գերակայությունը «Իսլամական պետության» դեմ պայքարն է: Այս պահին ամերիկյան արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ կառուցվում է այդ մերձավորարևելյան խնդրի շուրջ, ասել է Հայկ Մարտիրոսյանը՝ ներկայացնելով ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

Ժամանակին ԱՄՆ-ն պատերազմ էր հայտարարել «Ալ Քաիդային»: Միացյալ Նահանգները փոխե՞լ է առաջնահերթությունները, թե՞ «Ալ Քաիդան» մնում է օրակարգում:  Այս դիտարկմանն ի պատասխան քաղաքագետը նշում է՝ «Ալ Քաիդայի» մասին Միացյալ Նահանգներում գոյություն ունի երկաստիճան պատկերացում: «Հիմնական «Ալ Քաիդան», որը պատասխանատու էր սեպտեմբերի 11-ի համար, և այն «Ալ Քաիդան», որը, ըստ էության, այլևս կազմակերպություն չէ, այլ բանակ է՝ տարածված ամբողջ Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում: Պետդեպարտամենտի պաշտոնական տեսակետի համաձայն՝ հիմնական «Ալ Քաիդան» գրեթե ոչնչացված է, բայց հաճախ անտեսվում է այն, որ այդ կառույցն այսօր ավելի շատ հզոր է, քան սեպտեմբերի 11-ի նախօրեին», — վստահեցրել է բանախոսը:

Ինչ վերաբերում է ամերիկյան առաջնահերթություններին, ապա, ըստ Մարտիրոսյանի, գոնե արտաքուստ դրանք փոխված են: Միացյալ Նահանգների գոնե հրապարակային քաղաքականությունն  ուղղված է «Իսլամական պետության» դեմ:

Քաղաքագետն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ ամերիկյան քաղաքական համակարգի մասին հաճախ սխալ պատկերացում ունեն:  Նա ընդգծում է, որ ամերիկյան քաղաքական համակարգը միասնական չէ, այսինքն՝ կարծիքները միասնական չեն:

«Դա առավել ակնառու է այսօր, երբ կա սարսափելի մեծ բաժանում դեմոկրատական կուսակցության, մասնավորապես՝ նախագահ Օբամայի, և հանրապետականների միջև: Թերևս ոչ Ռուսաստանում, և առավել ևս՝ Հայաստանում, սա չեն պատկերացնում», — նկատել է նա:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներից դուրս ոչ ճշգրիտ պատկերացում կա նաև ամերիկա-իրանական վերջին զարգացումների վերաբերյալ: Իրանի հետ գործարքի  նախաձեռնողը, ինչպես Կուբայի հարցում, նախագահ Օբամայի վարչակազմն էր:

«Եվ եթե Կուբայի հարցում ընդդիմությունն ավելի քիչ էր, ապա Իրանի հարցում՝ սարսափելի հզոր էր: Իրանի հարցում նախագահ Օբաման բախվեց իր ամենավստահելի և ազդեցիկ գործընկերներից մեկի`սենատոր Չակ Շումերի հակադրությանը, որը բավական մեծ հարված էր նախագահի նախաձեռնությանն Իրանի հարցում», — ասել է նա:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին, ապա Մարտիրոսյանը նկատում է, որ դրանք վերջին օրերին թևակոխել են բավական հետաքրքիր փուլ:

«Թուրքերին տալով քրդերին ռմբակոծելու «քարտ բլանշ»՝  բազմաթիվ վերլուծաբաններ և քաղաքագետներ, այդ թվում՝ ես, կարծում ենք,  ԱՄՆ-ի կողմից քաղաքական մեծ սխալ էր: Քանի որ Թուրքիան գերազանցապես զբաղվում  է քրդերի ոչնչացմամբ, որոնք պայքարում են «Իսլամական պետության» դեմ, փոխարենը՝ գրեթե չի կատարում իր խոստումը՝ ռմբակոծելու «Իսլամական պետությունը», այսինքն՝ մինչև այսօր ընդամենը երկու-երեք ռմբակոծություն է եղել: Անգամ հատուկ տվյալներ կան, որ այդ ռմբակոծությունները եղել են այն տարածքների կամ շինությունների վրա, որոնք այլևս զբաղեցված չեն «Իսլամական պետության» կողմից, այսինքն՝ բացարձակ իմիտացիա է»,- ընդգծել է քաղաքագետը: Մարտիրոսյանը կարծում է, որ ամերիկյան վարչակարգը հասկացել է Թուրքիայի խաղը և, այդ առումով, արդեն քաղվել են դասեր:

Խոսելով Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների  քաղաքականության մասին՝ բանախոսն ընդգծում է, որ այն բավական բարդ է:

«ԱՄՆ-ն Հայաստանի նկատմամբ հատուկ մակրոքաղաքականություն չի տանում: Ադրբեջանն այսօր բավական ամուր դիրքեր ունի Վաշինգտոնում, քանի որ բավական ճիշտ քաղաքականություն է վարում՝ լոբբիստական առաքելության մասով, հսկայական միջոցներ են տրամադրվում այդ կազմակերպություններին», – եզրափակել է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտորը:

Sputnik Արմենիա

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.