Financial review
Փարիզում ստորագրված կլիմակայական փոփոխությունների վերաբերյալ պատմական համաձայնագրին հասնելու համար ՄԱԿ-ից և 195 երկրներից պահանջվեցին տարիներ:Բարձրագույն տեխնոլոգիական և քաղաքական բանակցություններում ներգրավված էին բազմաթիվ կողմեր, որոնք քննարկում էին, թե ինչպես սահմանափակել իրենց տնտեսության շարժիչ համարվող վառելիքային արտանետումները. դա երբևէ համաձայնեցված ամենանշանավոր փաստաթուղթն էր:
Վերջին անգամ պատվիրակները նման արմատական համաձայնության փորձ էին արել 2009-ին՝ կոպենհագենյան հանդիպման ժամանակ, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեկան այն բանի շուրջ, թե ով ինչ պետք է անի՝ պայքարելու համար գլոբալ տաքացման դեմ:
Ներկայացնում ենք 8 դաս, որոնք ՄԱԿ-ը և պատվիրակները հաշվի էին առել Կոպենհագենի հանդիպումից հետո Փարիզում հաջողության հասնելու համար:
- Կամավորության սկզբունք
1997 թվականին ստորագրված Կիոտոյի համաձայնագիրն իրավական սահմանափակումներ էր դնում գազային արտանետումների համար միայն արդյուանբերական երկրներում: Ստորագրումից հետո ԱՄՆ-ն չկատարեց պայմանները, քանի որ զարգացող երկրները չունեին պարտավորություններ: Կիոտոյի համաձայնագրին մասնակցում էր հիմնականում եվրոպական 37 երկիր, որոնց ընդհանուր արտանետումը կազմում էր համաշխարհային արտանետումների 12 տոկոսը:
Փարիզի համաձայնագիրը խոստումներ է ստացել 186 երկրներից՝ համակարգը դարձնելով հիմնականում կամավորական: Դա նշանակում է, որ շատ երկրներ, այդ թվում նաև ԱՄՆ-ն, պատրաստակամություն կցուցաբերեն ստորագրելու այն:
Հնդկաստանի շրջակա միջավայրի նախարար Պրակաշ Ջավադեկարը նշեց, որ այս նոր մոտեցումը շրջադարձային է:
- Հող նախապատրաստել
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսն ու իր թիմը վերջին 2 տարիների ընթացքում ունեցել են 100 պաշտոնական հանդիպումներ և 140 երկրների տարբեր ներկայացուցիչների հետ անցկացրել ավելի քան 400 երկկողմ քննարկումներ: Հանդիպումների գրեթե կեսը նախագահների կամ վարչապետների մակարդակով էր:
«Ես տպավորված եմ Ֆաբիուսի ղեկավարությունից»,- ասաց Միջազգային արտանետումների առևտրային ասոցացիայի գործադիր տնօրեն Դիրք Ֆորիստերը, ով նաև ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կլիմայական հարցերով խորհրդականն էր:
«Նրա մեծալուրջ ներկայությունն ու փորձը օգնեցին կարգ ու կանոն հաստատել »:
- Մեծ խաղացողները պետք է համաձայնություն տան
Այս համաձայնագիրը միավորում է 195 երկրների, սակայն ԱՄՆ-ն և Չինաստանն ամենագլխավորներն են, քանի որ նրանց է պատկանում ընդհանուր արտանետումների 35 տոկոսը: Երկու երկրները չհամաձայնեցրեցին իրենց տեսակետները Կոպենհագենում, որտեղ Չինաստանը կանգնեց Բրազիլիայի, Հնդկաստանի և Հարավային Աֆրիկայի կողքին՝ ցանկանալով պահպանել տարբերությունները հարուստ և աղքատ պետությունների միջև:
2009 թվականին նախագահ Բարաք Օբաման ստիպված էր այդ միավորմանը պարտադրել լսելու իր ձայնը: Այս անգամ նա և Չինաստանի նախագահը համաձայնության եկան 2014 թվականի նոյեմբերին՝ դրդելով զարգացող երկրներին միանալու գործողություններին:
«ԱՄՆ-ն մեծ ներդրում ունեցավ Չինաստանի և այլ խոշոր տնտեսությունների հետ ավելի լավ երկխոսություն կառուցելու գործում»,- ասաց Կանաչի աճի գլոբալ ինստիտուտի գլխավոր տնօրեն Իվո դե Բոերը, ով 2009-ին, որպես ՄԱԿ-ի կլիմայական հարցերով ղեկավար, ներկա էր տապալված բանակցություններին:
- Խորեոգրաֆիան հաշվի մեջ է
Շուրջ 150 պետությունների ղեկավարներ և կառավարություններ դեկտեմբերի 1-ին մասնակցեցին համաշխարհային առաջնորդների պատմության մեջ ամենամեծ մեկօրյա հավաքին: Նրանց աշխատա՞նքը: Ապահովել քաղաքական հարթակ և այնուհետև հեռանալ ասպարեզից: Կոպենհագենում շուրջ 100 առաջնորդ էր եկել, կաթվածահար անելով ավելի ցածր պատվիրակների աշխատանքը, ովքեր արտաքին պայմանագրերի ստորագրման մասնագետներ էին:
«Բոլոր բանակցողները պետք է միաժամանակ դայակություն անեին նախարարներին և պետության ղեկավարներին, ժամանակ չունենալով կենտրոնանալ բանակցությունների վրա »,- ասել էր Ճապոնիայի պատվիրակ Կունի Շիմադան 2009թ-ի հանդիպման մասին:
5.Մթնոլորտը նշանակություն ունի
Կոպենհագենում տրամաբանական անկանխատեսելիությունը թունավորեց բանակցությունների մթնոլորտը: Անվտանգության ստուգումներն անցնելու համար գոյացել էին մեծ հերթեր՝ թողնելով բանակցությունների մասնակցիներին կանգնած մնալ ձյան ներքո: Ֆրանսիացիները հաշվարկել էին նույնիսկ մանրուքները: Ի տարբերություն նախորդ հանդիպումների՝ սնունդն ավելի բարձր մակարդակի էր, խմորեղենով և Mouton Cadet գինիով: Ամենուրեք կային խմելու ջրով տարողություններ, զուգարաններն էլ մաքուր էին: Քաղաքային ավտոբուսներն աշխատում էին ժամացույցի նման, և հասարակական տրանսպորտն անվճար էր: Վերջին օրերին հոգնած պատվիրակներին տրամադրվեցին նաև ցերեկային անկողիններ, որպեսզի նրանք կարողանային հանգստանալ ընդմիջումների ժամանակ:
- Սովորում են նախկին մոտեցումներից
Ֆրանսիան ուներ այն լավագույն մարտավարությունը, որն աշխատել էր նախորդ կլիմայական համաժողովների ժամանակ: Նրանք պատճենել էին Մեքսիկայի Կանկունում 2010-ին կայացած համաժողովի բանաձևը, օգտագործելով զույգ նախարարներ՝ զարգացող և զարգացած երկրներից, օգնելով միմյանց աշխատել բարդագույն թեմաների շուրջ: Նրանք անցկացնում էին ազատ, ոչ պաշտոնական հանդիպումներ, որոնք բաց էին բոլոր բանախոսների առաջ՝ դրանք անվանելով «ինդաբասներ», ինչպես որ անվանում են Հարավային Աֆրիկայի գյուղերում տարեցների հավաքները: Այս փորձը հաջողությամբ կիրառվել է 2011-ին Դուրբանում: Այդ մասին հիշեցրեց Կլաուդիա Սալերնոն՝ պատվիրակներից մեկը, ով փլուզել էր կոպենհագենյան գործարքը:
«Լավ դիվանագիտությունը նախորդ քննադատությունները հաշվի առնելու մեջ է»,- ասաց Պոլ Բլեդսոնը՝ Քլինթոնի նախկին խորհրդականը:
- Թափանցիկությունը կարևոր է
Կոպենհագենում դանիական նախագահությունն ընտրել էր մի քանի երկրների, որոնք աշխատում էին համաձայնագրի վրա: Այն երկրները, որոնք չէին մասնակցում բանակցություններին, վստահություն չունեին գործընթացի նկատմամբ՝ մեղադրելով հյուրերին «գաղտնի տեքստ» պատրաստելու մեջ: Ֆրանսիան զգուշավոր էր՝ ընգրկելով բոլորին. տրամաբանորեն դժվար, սակայն քաղաքապես անհրաժեշտ որոշում:
«Երբ մենք տեսնում էինք, որ նախագահությունը շեղվում է ճիշտ ուղուց, անմիջապես արձագանքում էինք, և նրանք լսում էին մեյ և ուղղում ինչ պետք է»,- պատմում է Սալերնոն Վենեսուելայից: Կոպենհագենում դանիական ջանքերը նա բնութագրեց որպես ՄԱԿ-ի կանոնադրության «հեղաշրջման փորձ»:
8.Ներգրավել բիզնեսը
Ընկերություններին առանձին պորտալ էր տրվել՝ գրանցելու արտանետումների կրճատման ուղղված իրենց գործունեությունը, այսպիսով նրանց դարձնելով ավելի աջակցող, քան Կոպենհագենում էին: Ավելի քան 2400 ընկերություններ և ներդրողներ արդեն իսկ գրանցվել էին:
Ի վերջո, դա նրանց գործն է՝ կրճատել շատ արտանետումներ և տեխնոլոգիական լուծումներ գտնել կլիմայական փոփոխությունների համար: Այսպիսով, ընգրկելով արդյունաբերության ներկայացուցիչների՝ համաձայնության հասնելը դարձավ ավելի հավանական և ցանկալի:
Ալեքս Մորալես
Financial review