Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Երեք ճակատագիր, երեք անարձագանք կանչ

marut
January 2016

Սաթենիկը, Մերուժանը եւ Գագիկը կիսել են ոչ միայն իրենց մանկության օրերը, այլեւ նույն ճակատագիրը։ «Հայրի՜կ», իրենց այս կանչին երբեք արձագանքող չի եղել։

Նրանք ծնվել են 1994 թվականին, երբ արցախյան գոյամարտում այսօրվա համար զոհվել են իրենց հայրերը՝ նախքան իրենց ծնվելը։

«Կգրկեի ու բաց չէի թողնի․․․»

Սաթենիկ Սաֆարյանը ծնվել է 1994թ․ նոյեմբերի 19-ին, հայրը՝ Սամվել Սաֆարյանը (hետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով) մահացել է նույն թվականի մարտի 18-ին։ Աղջկա պատկերացումներում հայրը մարդու իր իդեալն է․

«Պատկերացնում եմ նրան՝ անչափ բարի, անչափ խելոք․․․»։

Սաթենիկին բախտ չի վիճակվել նույնիսկ բարուրի մեջ զգալ հոր ներկայությունը։

«Քույրս շատ է նման հայրիկին, թե դիմագծերով, թե բնավորությամբ, եթե կա մեկը, ում մեջ մի փոքր «ապրում է հայրս», քույրս է»։

-Եթե հայրիկը ողջ լիներ․․․․

«Դաստիարակության հարցում չեմ կարծում, որ ինչ-որ բան կփոխվեր, բայց ընտանիքում տղամարդու առկայությունը, բնականաբար, շատ բան կփոխեր․․․մայրիկի գործը կթեթեւանար․․»

Սաթենիկի ծնողներն ամուսնացել են պատերազմի ամենաթեժ պահին։ Մարտունու շրջանի Ավդուռ գյուղում այսօր էլ հիշում են, թե ինչպես է իրենց համագյուղացի Սամվելը որոշել արյունոտ այդ օրերին հրանոթների արկերի տակ ապացուցել, որ հայը կարող է ցավի մեջ էլ երջանկություն ստեղծել։ Ավաղ, նորաստեղծ ընտանիքին վիճակված չէր երկար վայելել այդ երջանկությունը։

Ամուսնու զոհվելուց հետո Նունեն համոզված էր, որ տղա է ունենալու եւ ծնվելիք որդին պիտի Վրեժ անունը կրեր՝ ի խորհուրդ այս կյանքից առնելիք վրեժի, բայց ծնվեց աղջիկ, աղջիկ, ով այսօր սովորում է Երեւանի բժշկական համալսարանում եւ համոզված է, որ ուսումնառությունից հետո պիտի իր տուն՝ Արցախ վերադառնա։

«Գալու եմ այստեղ․․․ անպայման․․․ ցանկություն չկա Երեւանում ապրելու։ Փոքր ընտանիքում եւ քաղաքում եմ մեծացել, սովոր եմ հանգիստ կյանքի։ Եթե խոսենք կարիերայի մասին, ապա առաջ գնալու մասին այստեղ խոսք լինել չի կարող, բայց եւ գիտես ինչ հողում ես ապրում․․․»

Խոսելով այսօրվա մասին՝ զոհված ազատամարտիկի դուստրը հարցնում է՝ իսկ կա՞, արդյոք, խաղաղություն։ Կիսապատերազմական մեր իրավիճակում, չնայած իր սեռին, Սաթենիկը պատրաստ է շարունակել հոր գործը։
Նրան հոր կենսագրության մեջ միշտ զարմանք ու հպարտություն է աառջացրել է մի բան․ ինչպե՞ս կարող էր 30 տարեկանում հայրը լինել հրամանատար, չնայած այն բանին, որ խմբում իրենից շատ ավելի մեծահասակներ կային։

– Ի՞նչ կանեիր, եթե մի հրաշքով հայրիկը ողջ լիներ․․․․․

Ժպտերես Սաթենիկը մի պահ մտածեց ու արցունքների միջից արտաբերեց․

«Կգրկեի նրան ու բաց չէի թողնի․․․»։

Մերուժանի որդին լինելը պարտավորեցնող է

Մերուժան Մոսիյանն արցախյան պատերազմի այն նվիրյալներից էր, ով գիտակցաբար գնաց մահվանն ընդառաջ՝ հանուն այսօրվա խաղաղության։ Մերուժանն ունի 3 զավակ, որոնցից կրտսերին Մերուժանն այդպես էլ չի տեսել։

«Հայրիկի մահվանից հետո ինձ կոչեցին Մերուժան»,- ասում է կրտսեր Մերուժանը, ով, ինչպես նշում են հոր ընկերներն ու բարեկամները, անչափ նման է հորը։

«Հայրիկը Մարտունուց է, այսօր, երբ ես երբեմն գնում եմ այնտեղ՝ անծանոթ մարդիկ նայելով ինձ հասկանում են, թե ում որդին եմ։ Մերուժանի որդին լինելը պարտավորեցնող է»։

Կրտսեր Մերուժանը ծնվել է հոր մահից հետո, այդպես էլ մտապատրանքներում պահելով նրան՝ իր ժպիտով ու աչքերով։

«Նրանք մտածեցին, որ պատերազմը վաղ թե ուշ լինելու է ու որոշեցին ապագա սերունդներին ավելի հեշտ կյանք ժառանգել», ասում է նա ու ավելացնում՝ «իսկ մենք նրանց արժանի հետնորդն ենք ու, եթե պետք լինի․․․»։
Հոր մասին հուշեր պատմում են շատերը, հայտնվում են նաեւ այնպիսինները, ովքեր պատմում են դեռ չլսված պատմություններ։

Որդու պատկերացմամբ՝ հայրը լռակյաց էր ու առաջ նայող, խորը
մտածող, նախաձեռնող, նա առաջամարտիկ էր։
Մերուժանը համոզված է՝ իր ապագան այստեղ է, պատերազմական, բայց եւ անաղմուկ երկրում, իր գիտելիքները, որ ստանում է Երեւանի տնտեսագիտական համալսարանում, ծառայեցնելու է իր երկրի ապագայի համար։
Մերուժանի լռակյացությունն էլ է փոխանցվել որդուն։

«Մարդկանց
դրական
հույզեր պարգեւելով ես ինձ լավ եմ զգում»

Գագիկ Դանիելյանը ծնվել է 1994թ․ հուլիսի 24-ին, հայրը՝ Արմեն Դանիելյանը, զոհվել է նույն թվականի մարտի 8-ին։

Գագիկի պատկերացումներում հոր կերպարը վեր է հառնում մոր պատմածներով՝ շատ ընկերասեր, պատրաստ բոլորին օգնել, ֆիզիկապես ուժեղ։

Գագիկը համոզված է՝ եթե հայրը ողջ լիներ, ապա ամեն ինչ շատ ավելի հեշտ կլիներ, եւ նպատակներին հասնելը՝ շատ ավելի դյուրին։

Իրենց փոքրիկ ընտանիքում հոր ներկայությունը զգում են ամենուր․ «Ասում են, որ ես շատ եմ նման հորս՝ թե արտաքնապես, թե բնավորությամբ»։

Գագիկի ընկերները պատմում են, որ երկու եղբայրներով շատ են օգնում մորը՝ ամեն մի գործում նեցուկ են։
Գագիկը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, նշում է, որ մտադիր է մասնագիտության հարցում ավելին ուսանել եւ ավելացնում․« Չեմ կարծում, որ կվերադառնամ այստեղ, որքան էլ ցավալի կամ տհաճ լինի դա մարդկանց լսել, որովհետեւ ինչ նպատակ ունեմ՝ ոչ միայն այստեղ, այլեւ Երեւանում չեմ կարող իրականացնել»։

Արդեն 3-4 տարի է ինչ Գագիկը զբաղվում է աճպարարությամբ․

«Հաճախ մարդիկ այս արվեստը շփոթում են գրպանահատության հետ, բայց աճպարարությունը ստեղծված է մարդկանց դրական զգացողություններ պարգեւելու համար»։

Երկու ձեռք եւ տարիների փորձ՝ ահա մարդկանց դրական հույզեր պարգեւելու Գագիկի բանաձեւը։ «Իմ մեջ կարծես ապրում է 2 մարդ․ առաջինը՝ ով լուրջ ու պաշտոնական է, բանկերում գործարքներ է կնքում, իսկ երկրորդը՝ 6-ից հետո աճպարար ու կենսախինդն է»,-ասում է նա ու ավելացնում, որ առանց դրանցից մեկի անհնար է իր կյանքը պատկերացնել։

Իր արվեստի մասին խանդաղատանքով ու աչքերի անսովոր փայլով է պատմում, վստահեցնում, որ աճպարարությունը կարող է այնպիսի հույզեր եւ ուրախություն տալ մարդկանց, որ իրենց ողջ կյանքում կուղեկցեն նրանց։

Ասում է, որ որոշ ժամանակ հետո պատրաստվում է ստեփանակերտյան բեմից զարմացնել իր հանդիսատեսին։
«Աճպարարությունն օգնում է միջիցս դուրս հանել սթրեսն ու լարվածությունը, այլ կերպ մարդկանց դրական հույզեր պատճառել, ինչը ինձ ուրախացնում է»,- ասում է նա։
Գագիկը ոգեւորված պատմում է իր արվեստի մասին, բացատրելով, որ մարդկանց մտածած անհնարինը կարող է իրական դարձել․․․Աճպարարությունը միայն շատ նվիրականն ու անդառնալին չի կարող իրական դարձնել․․․

Արցախյան պատերազմում զոհված հարյուրավոր ազատամարտիկների երեխաներ այդպես էլ չեն տեսել իրենց հայրերին եւ շարունակում են զոհվել չհայտարարված պատերազմում՝ հանուն հայրենիքի։

Մարիամ Սարգսյան

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.