Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«Մենք մեր հողում, իրենք  իրենց»՝ ինչ- որ տեղ մեղվանոցի կյանքն է հիշեցնում

marut
January 2016

IMG_1470Գարունն անձրեւոտ էր: Մեղուները հազվադեպ էին փեթակից դուրս գալիս: Մայիսը կիսվել է, իսկ նրանք նոր-նոր սկսել են աշխուժանալ: Մեղվապահը բացում է հերթական փեթակը: Մեղուները բուռ-բուռ կափարիչի վրա են հավաքվել: «Ձագատվության նշան է,- բացատրում է նա,- Եթե ուշադիր չեղար՝ կթռնեն, կհեռանան»: Շահմուրադ Գրիգորյանը 78 տարեկան է, ապրում է Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղում: Բարձրահասակ է: Ձյուն նստած մազերով: Անթերի հագուկապով: Բնավորության գիծ է, որ դաստիարակվել է տարիների ընթացքում: Մասնագիտությամբ մանկավարժը մոտ 20 տարի ղեկավարել է գյուղի կոլեկտիվ տնտեսությունը: Թոշակի անցել է դպրոցից: Հիմա ազատ ժամանակ շատ ունի: Մեղուները լրացնում են դրա մի մասը: Մնացածը նվիրում է ընթերցանությանը, քաղաքական լուրերին է հետեւում, աշխարհի անցուդարձի մասին սեփական վերլուծությունները կատարում: Մտքերը խաղաղության եւ պատերազմի հետ են:

Ավագ որդին պատերազմի հաշմանդամ է, կրտսերը՝ զինվորական: Ծառայում են նաեւ թոռները: Հարցնում ես խաղաղության մասին, նա բացատրում է, թե ինչ պետք է անել պատերազմի դեպքում: Ավելի ճիշտ, եթե պատերազմի վտանգն ավելի շոշափելի դառնա: Առաջարկածը պատժիչ գործողություններ են: Հիմնավորում է. «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»:

-Մի՞թե միակ հեռանկարը պատերազմն է:
-Չէ, բայց պատերազմին պատրաստ պետք է լինել:
-Ախր առաջին հարվածը կրողը Ձեր զավակն է լինելու:
-Նա առաջին մկրտությունը 1991-ին Ստեփանակերտի օդանավակայանում է ստացել: Ադրբեջանցի ՕՄՕՆ-ականները Երեւանից վերադարձող ուսանող տղային «մի լավ ծեծել են»: Ես երբեք չեմ մտածել որդիներիս կռվի գոտուց հանելու մասին: Իրենք են ընտրել այդ ճանապարհը: Ես էլ այս հողուջրի մարդ եմ:
-Ադրբեջանցիներին ատո՞ւմ եք:
-Չէ:

1991 թվականի հունիսին Շահմուրադ Գրիգորյանը մի խումբ համագյուղացիների հետ ձերբակալվեց ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից: Չորս ամիս անցկացրեց Շուշիի բանտում: Երբ պատմում է, զգում ես՝ վերքը թարմ է: Ապրած անարգանքից՝ վիրավորանքը մեծ: Բայց ասում է. «Ժողովրդի դեմ ոչինչ չունեմ: Իմ բանտից ազատվելուց ընդամենը մի քանի օր հետո էր, երբ երկու ադրբեջանցի գերի էին բերել գյուղ: Առավոտ էր: Տղաներս մորից խնդրում էին պաշար հավաքել: Ուզում էին տանել գերիներին կերակրել: Ասացի՝ ադրբեջանցիներն ինձ տանջել են, դուք տանում եք կերակրե՞ք»: Եվ ասել եմ, եւ ավելացրել. «Տարեք, տարեք կերակրեք: Նրանք զինվոր են, հրամայել են՝ եկել են: Նրանք էլ մարդ են, տարեք հաց տվեք»:

Հիմա ոչ խաղաղություն է, ոչ պատերազմ: Մարդիկ աշխատում են, հող ու այգի են մշակում, անասուն են պահում: Խնդիրներ էլ կան, որ ինչ-որ չափով հակամարտության հետեւանք են, ինչ-որ չափով ղեկավարների անփորձության:

Մեղվաբուծությունն իր ապրուստի միջոցը չէ: Սիրելի զբաղմունք է, ընտանեկան պաշարը քաղցր եւ օգտակար սննդով համալրելու միջոց: «Ծանր գործ չէ: Հետաքրքիր զբաղմունք է: Արդյունքն էլ հաճելի, օգտակար»,- բացատրում է՝ բացելով փեթակներից մեկը:

«Մեղուն շատ հետաքրքիր կենդանի է: Արու մեղուները թռանցքի մոտ պահակում են: Ուրիշ մեղուներին փեթակ չեն թողնում: Դաշտից դատարկ վերադարձած մեղվի առջեւ մուտքը փակում են: Ծույլին, ձրիակերին չեն հանդուրժում: Երբ վերլուծում ես, ապա հասկանում ես, որ խելացի մարդը նույնիսկ այդքանը չի կարող կազմակերպել: Իրենք էլ մեզ նման են: Մի փեթակի մեղուներն ապրում են հաշտ, համերաշխ, յուրաքանչյուրն իր գործին, բայց եթե մի շրջանակը տեղափոխենք հարեւան փեթակ՝ կհարձակվեն-կկոտորեն: Նրանք, որ քիչ են՝ կտուժեն: Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Ճիշտ այնպես, ինչպես մարդկանց մոտ»:

Մեղվափեթակները զննելուց հետո տանտերը մեզ առաջարկում է համտեսել անցած տարվա մեղրից: Նորը կլինի հուլիսի վերջին, կամ ավելի ուշ՝ օգոստոսին:

-Ասում են՝ նա, ով պարբերաբար մեղր է օգտագործում, երկար է ապրում,- ասում է՝ թեյի պատրաստություն տեսնելով:

Լվացարանի մոտ ուշադրություն է գրավում ծորակի տակ դրված տարօրինակ դույլը: «Արկի պարկուճ է, շատերի բակում կարելի է գտնել: Ինչ-որ ամուր համաձուլվածքից է: Չի ժանգոտում, չի փչանում»,- պարզաբանում է տանտերը:

Հնարամիտ գյուղացիները պատերազմի ժառանգությունը խաղաղ նպատակներով օգտագործելու միջոց են գտել: Ցավոք, նման լուծումներ ավելի ծանր հետեւանքների համար գտնելը դժվար է: Նախկին գերուն թվում է՝ անհնար: «Հակամարտությունն իմ շուրջն է: Շարունակվում է: Լարվում է: Ցավում եմ, շատ եմ ցավում զոհերի համար: Ախր, որդիս էլ առաջին գծում է: Հավատում եմ, որ խաղաղություն կլինի: Բայց ե՞րբ կլինի, ո՞նց կլինի: Ղեկավարները պետք է մի խոսքի գան, բայց ինչպե՞ս, ի՞նչ գնով: Հակամարտությունն ապրում է իմ մեջ: Գիշեր-ցերեկ Ղարաբաղի մասին եմ մտածում: Գիշերները հաճախ չեմ քնում: Հիշում եմ նաեւ ադրբեջանցի ընկերներիս: Հետաքրքիր է՝ նրանք փոխվե՞լ են այս ամենից հետո: Ես, համենայն դեպս, նրանց հանդեպ նույն զգացումներն ունեմ։ Եթե հեռախոսահամար իմանայի՝ կզանգեի, կխոսեինք: Կհրավիրեի մեր տուն, մի կտոր հաց կտրելու՝ ինչպես առաջ: Համոզված եմ, նրանք իրենց երեխաներին ազգայնամոլ չեն դաստիարակում: Բայց դժբախտությունն այն է, որ այդպիսիները քիչ են: Գիտեմ: Իմ կենսափորձից գիտեմ: Այդ պատճառով պատերազմ եղավ»:

Ինչ կլինի հետո՝ դժվարանում է ասել: Հեռանկարը, որ մի օր էլ ադրբեջանցի ընկերներին է մեղրով թեյ հյուրասիրելու, շատ հեռու է թվում: Իր պատկերացրած խաղաղությունը՝ «մենք մեր հողում, իրենք՝ իրենց» ինչ- որ տեղ մեղվանոցի կյանքն է հիշեցնում, երբ հարյուրավոր մեղվաընտանիքներ ապրում են կողք-կողքի, առանց իրար վնասելու: Նույն գործն են անում, բայց իրարից անջատ: Մեկը մյուսի վրա առանց հարձակվելու: Մենք եւ ադրբեջանցիներն այսպես դեռ չենք կարող»,- ասում է Շահմուրադ Գրիգորյանը:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.