2016 թվականի հունվարի 8-10-ը “Արհեստավարժ երիտասարդների հետ միասին երկխոսության գործընթացի զորացում” համատեղ ծրագրի շրջանակներում Մինսկում անցկացվել է “Հարավային Կովկաս. խաղաղության և անվտանգության տարածաշրջանային ճարտարապետություն” թեմայով համաժողով, որին մասնակցել են երիտասարդ փորձագետներ Հարավային Կովկասից։ Քննարկումների հիմնական թեմաներն էին՝ տարածաշրջանային անվտանգություն, իրավիճակը աշխատանքային հարաբերությունների ոլորտում, երիտասարդների նկատմամբ տարվող քաղաքականություն, քաղաքացիական հասարակությանը սպառնացող մարտահրավերներ։
Ծրագիրն իրականացվել է Միացյալ Թագավորության Հակամարտությունների, անվտանգության և կայունության հիմնադրամի աջակցությամբ։
Նշյալ ծրագրին սկզբից էլ ուշադրությամբ հետևած և երևանյան հանդիպմանը մասնակցած հանդեսի խմբագրությունն իր ընթերցողներին է ներկայացնում ծրագրի շրջանակներում պատրաստված նյութերը։ Վրաստանի ներկայացուցիչների վերլուծությունները կարող եք գտնել նաև հետևյալ հղումներով՝ http://isnc.ge/GE/newspaper/169- http://regional-dialogue.com/ru/new-year-new-challenges/