Ավելի քան մեկ տարի առաջ՝ նախագահական ընտրարշավի հենց ամենասկզբում, Դոնալդ Թրամփը մարտահրավեր նետեց բոլոր սպասումներին: Շատ քիչ մարդիկ էին կարծում, որ նա իսկապես կառաջադրվի, սակայն նա արեց դա: Կարծում էին, որ նրան չի հաջողվի հասնել կուսակցական ընտրությունների փուլ, բայց նա արեց դա: Ասում էին, որ նա չի հաղթի ոչ մի նախնական ընտրություններում, բայց նա արեց դա: Ասում էին, որ նա չի նվաճի հանրապետականների թեկնածությունը, բայց նա արեց դա: Եվ վերջապես ասում էին, որ հնարավոր չէ, որ նա կարողանա մրցել և հաղթել համապետական ընտրություններում: Հիմա նա ընտրված նախագահ Թրամփն է, ով հաղթական ճառ է ասում:Մենք հաշվեցինք Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի հինգ հիմնական քայլերը, հինգ հաղթաթուղթ, որոնք նա մեկը մյուսի ետևից ճիշտ ժամանակին հանում էր թևքից։ Քայլեր, որոնք գրեթե ոչ ոք չէր սպասում և որոնց ուժը շատերն այդպես էլ չկարողացան գնահատել։
Թրամփի «սպիտակ ալիքը»
Օհայոն, Ֆլորիդան և Հյուսիսային Կարոլինան մեկը մյուսի ետևից գնացին դեպի պարոն Թրամփը:
Դեմոկրատների վերջին հենակետը Միջին Արևմուտքն էր, որը նրանց հիմնական ուժն էր: Սրանք նահանգներ էին, որոնք տասնամյակներ շարունակ գնացել էին դեմոկրատների ետևից: Այդ քաղաքական ուժն ուներ տեղաբնիկ սևամորթ և միջին դասի աշխատավոր սպիտակամորթ քվեարկողների աջակցությունը:
Աշխատող դասակարգի այդ սպիտակ մարդիկ, մասնավորապես՝ նույնիսկ քոլեջի կրթություն չունեցող տղամարդիկ կամ կանայք, զանգվածաբար լքեցին կուսակցությունը: Այս անգամ գյուղաբնակ քվեարկողները մեծ քանակություն կազմեցին, քանի որ ամերիկացիները, որոնք բարձրագույն ղեկավարության կողմից մեծ ուշադրության են արժանանում և մոռացվել էին առափնյա էլիտայի կողմից, ստիպեցին իրենց ձայնը լսելի դառնալ:
Մինչ այնպիսի բնակավայրերում, ինչպիսին Վիրջինիան և Կոլորադոն են, ամեն ինչ արագ տեղի ունեցավ, Վիսքոնսինը ևս ընկավ, և դրա հետ միասին տիկին Քլինթոնի նախագահական հույսերը հօդս ցնդեցին: Երբ արդեն ամեն ինչ ասված էր և արված, տիկին Քլինթոնը կարող էր ավարտել համաժողովրդական քվեարկությունը հաղթանակով՝ իր թիկունքում ունենալով Կալիֆորնիայի և Նյու Յորքի վստահ աջակցությունը, և սպասվածից ավելի մոտ պարտության այնպիսի կոշտ դիրքորոշում ունեցող նահանգներում, ինչպիսին Յուտան է: Թրամփի ալիքը հարվածեց այն վայրերին, որտեղ պետք է խփեր: Այդուամենայնիվ, այն շատ ուժեղ հարվածեց:
«Թեֆլոնային» Դոնալդ
Պարոն Թրամփը վիրավորեց պատերազմի վետերան Ջոն Մըքքեյնին: Նա բանակռվի մեջ մտավ Fox News-ի և նրա հայտնի մեկնաբան Մեգըն Քելլիի հետ:
Նախագահի թեկնածուն կրկնակի նվաստացավ, երբ նրան հարցրեցին, թե ինչպես էր ժամանակին ծաղրել լատինաամերիկյան գեղեցկության մրցույթի հաղթողին:
Նա առաջարկեց ընդամենը կիսատ-պռատ ներողություն խնդրել, երբ գաղտնի տեսագրություն հայտնվեց, որտեղ Թրամփը սեռական բնույթի անպարկեշտ առաջարկներ էր անում կանանց:
Իր ակներև թեթևամիտ ներկայացումներով նա ձախողվեց երեք նախագահական բանավեճերի ժամանակ: Սակայն դրանցից ոչ մեկը նշանակություն չունեցավ:
Չնայած որոշ տհաճ միջադեպերից հետո նա հարցումներում զիջեց իր դիրքերը՝ վերջնական ընտրությունների հաղթանակը նման էր խցանի, որն ի վերջո ջրի երես դուրս եկավ:
Հնարավոր է՝ տարբեր հակասություններն այնքան ուժեղ և արագ տեղի ունեցան, որ ժամանակ չկար “արյուն թափելու”: Միգուցե պարոն Թրամփի անհատականությունն ու գրավչությունն այնքան ուժեղ էին, որ սկանդալներին ուշադրություն չդարձվեց: Ինչն էլ լինի պատճառը՝ նա ընտրությունների միջոցով հավանություն ստացած թեկնածուն է:
Աուտսայդերը
Նա քարոզչություն վարեց ընդդեմ դեմոկրատների, նա նաև ներկուսակցական ուժերի դեմ էր պայքարում: Նա բոլորին ցույց տվեց ինչ պետք էր:
Պարոն Թրամփը Հանրապետական կուսակցության ներսում իր հիմնական հակառակորդների գանգերից պատրաստեց իր սեփական գահը: Նրանցից ոմանք, ինչպես Մարկո Ռուբիոն, Թեդ Քրուզը, Քրիս Քրիստին և Բեն Կարսոնն, ի վերջո ծնկի եկան: Դիմադրողներն, ինչպիսիք Ջեբ Բուշը և Օհիո կառավարիչ Ջոն Կասիչն էին, այժմ իրենք են կուսակցությունից դուրս նայում:
Եվ կուսակցության ներսում մնացածները, օրինակ՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը, հուսահատվա՞ծ է: Պարոն Թրամփը նրանց օգնության կարիքը չունի, և փաստացի հաղթեց, քանի որ գուցե ցանկանում էր դուրս գալ նրանց դեմ:
Պարոն Թրամփի արհամարհական կեցվածքը ևս մեկ անգամ ապացուցեց նրա անկախությունը և աութսայդերի կարգավիճակը, այն ժամանակ, երբ ամերիկյան հասարակության մեծ մասը անարգում էր Վաշինգտոնին (չնայած դա բավարար չէր, որպեսզի նրանց ետ պահեր վերընտրելու կոնգրեսական պաշտոնյաների):
Դա տրամադրություն էր, որն այլ ազգային քաղաքական գործիչներ զգացին, ինչպես օրինակ, դեմոկրատ Բըրնի Սանդերսը, նաև պարոն Քրուզը: Սակայն Թրամփից առավել ոչ ոք չորսաց դա , և այն հաղթանակ պարգևեց Թրամփին Սպիտակ տանը:
Քոմիի գործոնը
Ընտրազանգվածի առաջնահերթությունները կանխատեսելու տեսանկյունից հարցումների դերն իսկապես ողորմելի էր: Խոսքը վերաբերում է հատկապես միջին և կենտրոնական նահանգներին: Արշավի վերջին օրերին, այնուամենայնիվ, հարցումները վկայում էին, որ Թրամփը մոտենում է հաղթանակի ճանապարհին :
Այդ ուղին այդքան էլ ակնհայտ չէր, երբ քվեարկությունից երկու շաբաթ առաջ FBI-ի ղեկավար Ջեյմս Քոմին հայտարարեց, որ իրենք վերսկսելու են Հիլարի Քլինթոնի անձնական էլեկտրոնային փոստի սերվերի հետ կապված հետաքննությունը:
Ճիշտ է, հարցումները որոշակիորեն խստանում էին, սակայն պարոն Թրամփի ամենակտրուկ վերելքը եղավ Պարոն Քոմիի այդ առաջին նամակի և երկրորդ նամակի միջև ընկած ժամանակահատվածում (երկրորդում նա ասել էր, որ հետաքննությունը նորից իր դարակում է դրել):
Հավանական է թվում, որ այդ ժամանակահատվածում պարոն Թրափն ի վիճակի եղավ հաջողությամբ ամրապնդել իր հիմքերը՝ ետ բերելով քմահաճ պահպանողականերին և կտրելով տիկին Քլինթոնի հույսերն՝ ստիպելով ավարտական ուղերձներ հղել ամերիկյան ընտրողներին:
Անշուշտ, պարոն Քոմիի արարքները երբեք գործոն չէին դառնա, եթե տիկին Քլինթոնն իր աշխատանքային գործունեության ընթացքում որոշած լիներ վստահել Պետդեպի էլեկտրոնային նամակի սերվերներին: Այդ բեռը միայն նրա ուսերին է:
Զուտ բնազդաբար
Պարոն Թրամփը վարեց բոլոր պայմանականություններից դուրս քաղաքական արշավ, սակայն պարզվեց, որ նա այդ գործն ավելի լավ գիտեր, քան բոլոր փորձագետները: Նա ավելի շատ ծախսեց գլխարկների, քան սոցիոլոգների վրա: Նա ճանապարհորդեց նահանգներ, ինչպիսին Վիսքոնսինն ո Միչիգանն են, որոնք, մասնագետների կարծիքով, անհասանելի են: Դռնեդուռ արշավների վրա կենտրոնանալու փոխարեն նա զանգավածային հավաքներ էր անցկացնում:
Թրամփն ուներ մասնատված, երբեմն էլ քաոսային ազգային-քաղաքական հայեցակարգ, որին էլ հավելվում էր էլ ավելի քաոսային ելույթները: Դրանք ավելի մշուշոտ էին, քան ժամանակակից ամերիկյան քաղաքական պատմության որև այլ գործչի ելույթները: Քլինթոնի արշավի համեմատ նա ավելի շատ ծախսեց: Խոսքը վերաբերում է նաև հանրապետականների ներկուսակցական նախնական ընտրություններին: Նա դարձավ կոնսենսուսային իմաստության օրինակ՝ առ այն, թե ինչպես հաղթել նախագահական ընտրություններում:
Բոլոր այս և շատ այլ որոշումներ բացեիբաց ծաղրի էին ենթարկվում քաղաքականապես կոփված շրջանակների կողմից:
Սակայն, ի վերջո, հենց դրանք աշխատեցին: Պարոն Թրամփը և նրա մերձավոր դաշնակիցները, երեխաները և մերձավորագույն խորհրդատուները կարող են մեծ բավարարվածությամբ հիշեցնել, որ «ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում»:
Եվ հիմա քաղաքական իստեբլիշմենթի վրա նրանք ծիծաղելու են արդեն Սպիտակ տնից։
Էնթոնի Զուրկեր
Թղթակից Հյուսիսային Ամերիկայում
Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը