Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Կոկոյտին ուզում է վերադառնալ

marut
January 2017

 

Անկախ լինելու կամ Ռուսաստանի կազմ մտնելու ընտրությունը Հարավային Օսիայում կայանալիք նախագահական ընտրությունների հավանաբար գլխավոր վեճն է դառնալու

 

Ժաննա Թարխանովա

Էդուարդ Կոկոյտիի մասին, որը Հարավային Օսիայի նախագահն է եղել 2006-2011թթ-ին և հեռացել 2011թ-ին քաղաքական ճգնաժամից հետո, հանրապետությունում կարծես մոռանացել են: Սակայն հիմա կողմնակիցները սկսել են խոսել Հարավային Օսիայի առաջին դեմքի պաշտոնի համար պայքարելու նրա պատրաստակամության մասին:

Ո՞վ է սպասում Կոկոյտիին: Հավանաբար, անկախության կողմնակիցները

Կոկոյտին քաղաքականությունից հեռացավ Հարավային Օսիայում հուզումներից հետո, որոնցով ուղեկցվում էին 2011թ-ի նախագահական ընտրությունները: Ալլա Ջիոևան այն ժամանակ քաղաքական բեմի հերոսը դարձավ՝ հանրապետությանը նոր տնտեսական և քաղաքական ապագա, Մոսկվայից պակաս կախվածություն  խոստանալով: Էդուարդ Կոկոյտին դարձավ ժողովրդականություն չվայելող առաջնորդ, հասարակության կողմից մեղադրվեց կաշառակերության և ոչ պրոֆեսիոնալիզմի համար: Նա լքեց երկիրն ու տեղափոխվեց Մոսկվա:

Դրանից հետո Կոկոյտին ոչ մի կերպ և երբևէ էլ չշփվեց մամուլի հետ: Եվ ահա նրա անունը կրկին շոշափվում է գալիք նախագահական ընտրությունների նախաշեմին. դրանց նախնական ամսաթիվը 2017թ-ի ապրիլն է:

Նրան հավատարմություն պահպանած խորհրդարանական «Ժողովրդական կուսակցության» մամուլի քարտուղար Թաիրա Գագլոևան ֆեյսբուքյան իր էջում հետևյալ վերտառությամբ գրառում է կատարել. «Կոկոյտի. Ես առաջադրելու եմ իմ թեկնածությունը Հարավային Օսիայի Հանրապետության նախագահի պաշտոնի համար»:

«Մենք պետք է մտածենք ժողովրդի շահերի մասին… ամենագլխավորը Հարավային Օսիայի անկախությունն է: Այն տաք կարտոֆիլ չէ ինչ-որ մեկի ձեռքերում: Դա ադամանդ է, որը պետք է թանկ գնահատել: Չգիտես ինչու, բոլորն ուզում են գլուխներն ազատել անկախությունից, որը մեր ողջ ժողովուրդն է նվաճել», – Թաիրա Գագլոևան մեջբերում է կուսակցության ժողովին Կոկոյտիի ելույթից:

Հանրապետության ապագայի վերաբերյալ հարցի շուրջ հին դիմակայությունն, ըստ երևույթին, թեկնածուների նախընտրական պայքարի գլխավոր թեման է լինելու: Հարավային Օսիայում արդեն մի քանի տարի է՝ քաղաքական և հասարակական վեճ է գնում՝ երկու ուղիներից ո՞րն ընտրել. 1) անկախ պետություն կառուցել և հասնել միջազգային ճանաչման. 2) հրաժարվել անկախության գաղափարից և հասնել Հյուսիսային Օսիայի հետ միավորման՝  դրանով իսկ Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելով:

Իր նախագահության ժամանակ Կոկոյտին բավականին անհետևողական էր այդ հարցում: Օրինակ, 2008թ-ին Մոսկվայի կողմից Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո նա միանգամից հայտարարեց այն Ռուսաստանի մաս դարձնելու պլանների մասին:

Սակայն այժմ Էդուարդ Կոկոյտին ակնհայտորեն առաջին տարբերակի կողմնակից է: Նա արդեն խոսում է այն մասին, որ չի աջակցում Հարավային Օսիայում այս օրերին այդքան տարածված հանրաքվե անցկացնելու գաղափարին և վերջնականապես որոշելու, թե հասարակությունն այդ ուղղություններից որին է սատարում:

«Մենք մեր արյամբ ենք ապացուցել, որ Ռուսաստանի հետ ենք, և ինչ-որ հանրաքվեներ հիմա անցկացնելը պարզապես անիմաստ է: Մի՞թե թափված արյունը բավարար չէ», – Կոկոյտիի խոսքերն է մեջբերում Թաիրա Գագլոևան:

Ո՞վ չի սպասում: Այս հարցն ավելի բարդ է

«Ես ցանկանում եմ հասարակությանը տեղյակ պահել, որ ենթադրվող ոչ մի թեկնածուի չեմ սատարելու, ինքս եմ առաջադրվելու: Ես Հարավային Օսիայի ժողովրդի հետ եմ», – հայտարարել է Կոկոյտին Գագլոևայի ֆեյսբուքյան էջի միջոցով:

Սակայն նրան այդ ճանապարհին մի քանի խոչընդոտ է սպասվում:

2016թ-ին Հարավային Օսիայում փոփոխություններ են մտցվել ընտրությունների մասին օրենքում: Այժմ նախագահի թեկնածու դառնալու համար Հարավային Օսիայի քաղաքացին պետք է հանրապետությունում վերջին տասը տարիներին մշտական բնակություն հաստատած լինի:

Կոկոյտին հանրապետությունում մշտապես չի ապրում 2012թ-ից, հետևաբար որպես թեկնածու գրանցվելու իրավունք չունի: Նախկին նախագահը ժամանակն անցկացնում է Մոսկվայում և հյուսիսօսական Ալագիր քաղաքում, իսկ Հարավային Օսիայում մշտական գրանցում անգամ չունի:

Հարավօսացի փորձագետ Ռոլանդ Կելեխսաևը ասում է, որ «Կոկոյտին ընկնում է այն ծուղակը, որն ինքն է լարել 2011թ-ին»:

«Այն պարագայում, եթե նա չկարողանա իր թեկնածությունն առաջադրել, հավանաբար իր դրածոյին կամ մեկ այլ քաղաքական դեմքի կսատարի, որը նրան երաշխիքներ կտա, որ նա Հարավային Օսիայի քաղաքականությունում կմնա, – ասում է Կելեխսաևը: –  Կոկոյտիի համար սա վերջին հնարավորությունն է. եթե նա իրեն չդրսևորի այս ընտրություններում, ապա 5 տարուց նրան էլ ոչ ոք չի հիշի»:

Մեկ այլ հանգամանք, որը կարող է Էդուարդ Կոկոյտիի՝ քաղաքականություն վերադառնալը բարդացնել, Հարավային Օսիայում նրա ընդհանուր առմամբ բացասական համբավն է, ինչի մասին այստեղ հաճախ կարելի է լսել:

Կոկոյտիի հնարավոր առաջադրման մասին նորության հայտնվելուն զուգահեռ նրա ընդդիմախոսները չհապաղեցին զանգվածային քննադատությամբ և մեղադրանքներով հանդես գալ: Առաջին հերթին նրան հիշեցրին, թե ինչպես գլխավոր հրամանատար Կոկոյտին 2008թ-ի օգոստոսի 8-ին Հարավային Օսիայի վրա վրացական բանակի հարձակման ժամանակ Ցխինվալից Ջավա փախավ և վերադարձավ միայն մի քանի օր անց, երբ իրավիճակն արդեն վերահսկողության տակ էր հիմնականում աշխարհազորայինների շնորհիվ:

Կոկոյտիի կողմնակիցներն այսօր ակտիվորեն հիշեցնում են, որ 2008թ-ին Հարավային Օսիայի անկախության ճանաչումը Ռուսաստանի Դաշնության կողմից տեղի է ունեցել հենց Կոկոյտիի նախագահության ժամանակ, և դա նրա ավանդն է: Իսկ ընդդիմախոսները հայտարարում են, որ Կոկոյտին և նրա շրջապատը գողացան ռուսական ֆինանսական օգնության մեծ մասը, որը 2008թ-ի օգոստոսից հետո պետք է ուղղվեր Հարավային Օսիայի վերականգնմանը:

Ինչպես նշում է Ռոլանդ Կելեխսաևը, ո՛չ ինքը Կոկոյտին, ո՛չ նրա շրջապատն այդպես էլ հաշվետվություն չներկայացրին Ռուսաստանից ստացված ֆինանսական օգնությունը ծախսելու մասին, որը հանապետությանն էր փոխանցվել 2008-2012թթ-ին: «Իսկ դա ավելի քան 30 մլրդ ռուբլի էր [մոտ $470 մլն]», – ասում է Կելեխսաևը:

Հարավօսական Ֆեյսբուքը լի է նախագահի հատուկ հաշվեհամարի գումարների վատնման վերաբերյալ Կոկոյտիի հասցեին հնչող մեղադրանքներով, որի վրա 2.1 մլրդ ռուբլի [մոտ $18,5 մլն] էր հավաքվել նույն նպատակով: 2012թ-ին՝ իշխանափոխությունից հետո, այդ հաշվի վրա հայտնաբերեցին ընդամենը 150 մլն ռուբլի [մոտ $2,5 մլն]: Ուր անհետացավ մնացած գումարն՝ այդպես էլ անհայտ մնաց:

Ռոլանդ Կելեխսաևը Կոկոյտիի նոր հավակնություններն «անզուսպ» է որակում և ասում է, որ նրա վերադարձը քաղաքականություն բացառված է: «Վատն այն է, որ հանրապետությունում նախընտրական գործընթացի վրա ազդելու ցանկացած փորձ կհանգեցնի լարվածության էսկալացիայի: Մարդիկ կարող են բողոքի ակցիաներ անել»:

Ի՞նչ է մտածում Մոսկվան

2011թ-ից Կոկոյտին ոչ մի պաշտոն չի զբաղեցրել ո՛չ Հարավային Օսիայի, ո՛չ Ռուսաստանի ղեկավար մարմիններում: Ընդամենը մի քանի տեղեկություն է եղել այն մասին, որ նա մասնակցում է Ռուսաստանի կազակների կազմավորումների միջոցառումներին կամ ուղղափառ բարեգործական հիմնադրամների հավաքներին, և դրանք Հարավային Օսիայում առանձնահատուկ հետաքրքրություն չեն առաջացրել:

Վերջերս Հարավային Օսիայում այլ տարաբնույթ ասեկոսեներ էին քննարկվում: Սկզբում ասում էին, թե Կոկոյտին այն անձանց թվում է, որոնք սուզանավ են նստում Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հետ: Հետո՝ Կոկոյտին Վրաստանի՝ Ստեփանծմինդայի շուրջ գտնվող շրջանը (Կազբեգի) Հարավային Օսիային միացնելու պլան է մշակում:

Այդ տեղեկությունների հիմնական ենթատեքստն այն էր, որ Մոսկվայում, հնարավոր է, աջակցում են Էդուարդ Կոկոյտիի թեկնածությանը:

Սակայն կան այլ ազդակներ, որոնք խոսում են այդ աջակցության կասկածելիության մասին: Օրինակ, 2016թ-ի ամռանը Մոսկվայում գտնվող «Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնը» Հարավային Օսիայում քաղաքական իրավիճակի՝ «Ընտրություն տանդեմից» անվանմամբ վերլուծություն հրապարակեց:

Կոկոյտին դրանում «աութսայդեր» էր որակվել, իսկ նրա վերադարձը հարավօսական քաղաքականություն՝ «ապակայունացնող գործոն»:

 

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:

Հրապարակվել է 21.11.2016

JAMnews

 

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.