Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հայկական ռադիոն, «հայի ոսկիները» կամ՝ հայ-քրդական հարաբերությունների շուրջ

marut
August 2017

 


Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թուրքագետ
Երևան

 

Հայաստանաբնակների համար Ցեղասպանության հարցում կարծես թե մեղադրվողի աթոռին մեկն է՝ Թուրքիան կամ թուրքերը: Միևնույն ժամանակ, Արաքսի և Ախուրյանի արևմտյան ափին էլ Թուրքիան և թուրքերն են:

Իհարկե, Հայաստանի արևմտյան հարևանները միայն թուրքերը չեն, Ցեղասպանության համար պատասխանատուներն էլ նույնպես, պետք է ասել, միայն թուրքերը չեն: Թուրքիայի քրդերը ոչ միայն թուրքական պետության՝ Հայաստանին սահմանակից հատվածների բնակչության մեծամասնությունն են, այլ նաև մեծամասնություն են Արևմտյան Հայաստանում՝ միևնույն ժամանակ Ցեղասպանության իրականացնողներից, ինչպես և հայերին պատկանող տարածքներում հաստատվածների ճնշող մեծամասնությունը:Սահմանից այն կողմ ապրում են միլիոնավոր քրդեր, որոնց հետ հարաբերությունների կառուցումը, դրանց որակն ու բնույթն այժմեական խնդիր են, ընդ որում՝ դա իրենից ներկայացնում է պատմական և արդիական հարցերի մի կծիկ:

Թուրքիայի քրդերի քաղաքական, հասարակական և մշակութային էլիտան վերջին տարիներին մշտապես համագործակցության և դաշնակցության փակ ու բաց ուղերձներ է հղում հայերին ու Հայաստանին: Կարևոր է նաև Մերձավոր Արևելքում անկախություն չունեցող ամենամեծաքանակ ազգի հարցում Հայաստանի մոտեցման հստակեցումը: Ազգ, որը ձգտում է անկախության/ինքնավարության Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում և Իրաքում: Մերձավոր Արևելքի նման հեղհեղուկ ու արագ փոփոխվող տարածաշրջանում, իհարկե, սա ամենահեշտ խնդիրներից չէ, ուստի մեր պետությունը մշտապես պիտի ուշադրության կենտրոնում պահի դեպքերի զարգացումը։

Ոչ այնքան կարճ այս նախաբանը կարևոր էր բուն հարցին անդրադառնալու համար, քանի որ ընդհանուր պատկերն առավել արժեքավոր է դարձնում հետագա ասելիքը: Հայ-քրդական հարաբերությունների համապատկերում, ի թիվս այլ հարցերի, կարևոր է հասկանալ, թե այս շրջափուլում ինչպիսին են հասարակ քրդերի ընկալումները Հայաստանի ու հայերի մասին, ինչը հետագա քայլերի համար կարող է կարևոր հիմքերից մեկը լինել: Պետք է հասկանալ, թե հասարակական մակարդակում ինչպիսին են քրդերի տրամադրություններն ու ընկալումները, պատկերացումներն ու մոտեցումը, պարզ ձևակերպած՝ որքա՞ն են նրանք ճանաչում հայերին, և հակառակը: Սրա հետ մեկտեղ նվազ կարևոր չէ նաև մեր մոտեցումը՝ արդյո՞ք կարելի է համադրել պրագմատիզմն ու անցյալի վերքերը: Սա, իհարկե, քննարկման այլ թեմա է, բայց առավել, քան կարևոր:

A Kurdish family shares a meal during a picnic in a mountain cave near the Turkish town of Bahcesaray.

Վերջին տարիներին, մշտապես շփվելով Արևմտյան Հայաստանում, ներկայիս Թուրքիայի այլ վայրերում բնակվող քրդերի հետ, վերը թվարկված հարցադրումների համար կարողացել եմ ստանալ ընդհանրական մի պատկեր: Այս տարիները համարելով երկար ու բարդ դաշտային աշխատանք՝ սկսենք նրանից, որ ինձ հետ շփում հաստատած տասնյակ, գուցեև հարյուրավոր քրդերը դրական են վերաբերվում հայերին՝ համարելով բախտակից, որոշ դեպքերում էլ՝ եղբայրական ժողովուրդ: Ամեն դեպքում, ինչպես մենք քրդերին, այնպես էլ քրդերը մեզ իրապես չեն ճանաչում: Ճանաչողությունը միջնորդավորված է, կաղապարված, տեղեկատվության հսկա պակասով: Շփումների արդյունքում փորձել եմ ստանալ այն ընկալումներն ու իրողությունները, որոնք քրդերի գիտակցության մեջ կապվում են հայերի հետ:

Թերևս, ամենահետաքրքրականներից է խորհրդային քարոզչության ժամանակներից եկած պատկերացումները: Հատկապես մեծ է խորհրդային շրջանում հեռարձակվող Հայկական ռադիոյի դերը, որը Թուրքիայում իրավունքների զգալի սահմանափակմամբ քրդերի համար մշակութային, հասարակական, անուղղակիորեն նաև քաղաքական զարթոնքի կարևոր աղբյուր էր: Հայաստանից քրդերենով հեռարձակվող ռադիոն հատկապես ավագ սերնդի մոտ մեր երկրի մասին գրեթե լեգենդար պատկերացումներ է ստեղծել: Քրդերի զգալի մասին թվում է, թե Հայաստանում խոսում են քրդերենով, ինչը կապված էր ռադիոյի՝ քրդերեն հեռարձակումների հետ: Հետաքրքական է, որ հայ զրուցակիցների ազգության ճշտումից հետո հաջորդը քրդերենով «Քուրմանջի զանի՞» հարցն է, թե՝ «Արդյո՞ք խոսում ես քրդերեն»: Բացասական պատասխանը միշտ ուղեկցվում է զրուցակցի զարմացական բացականչություններով ու պնդումով, թե անգամ ռադիոն քրդերեն է հեռարձակվում՝ «Հայաստանի լեզվով»:

Հայկական ռադիոյի մասին անգամ նոր սերունդը գիտի, ինչը վկայում է դրա զգալի ազդեցության մասին ինչպես քրդերի հասարակական զարգացումների, այնպես էլ Հայաստանի մասին նրանց պատկերացումների վրա: Այսպիսով, Հայկական ռադիոն առաջինն է, ինչը քրդերը կապում են հայերի հետ:

«Հայերի ոսկիների» թեման քրդերին հուզող ոչ պակաս կարևոր թեմաներից է: Կարելի է ասել, որ ճնշող մեծամասնությունը հայերի հետ առաջին շփումից հետո արագորեն ու առանց վարանումների սկսում է հարցնել հայերի թաքցրած գանձերի քարտեզների ու վայրերի մասին՝ իրենց ներկայիս բնակավայրեր այցելած հայերին համարելով նախնիների հարստության փնտրտուքով եկածներ: «Հայկական ոսկու» տենդը չի մարել անգամ Ցեղասպանությունից հարյուր տարի անց: Այդ տենդը հաճախ դառնում է հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման պատճառ, երբ գանձագողերը փորձում են գտնել «հայերի ոսկիները» եկեղեցիներում, գերեզմանատներում, այլ շինություններում՝ զգալի վնասելով դրանք: Սա, ցավոք, բացասական փորձի համատեքստում պետք է դիտարկել:

Մեկ այլ առանձին խումբ են կազմում «հայի կաթ խմածները», ինչպես մի մասն իրեն անվանում է: Խոսքը տատի կամ մորական կողմից հայկական արմատներ ունեցողների մասին է: Պետք է շեշտել այն փաստը, որ այս դեպքում՝ մորական կողմից հայկական արյուն ունեցողներին ի հակակշիռ, հորական կողմից հայկական արյուն ունեցողներն անհամեմատ քիչ են, ինչը ևս Ցեղասպանության հետևանքներից է, երբ հայ կանանց ու աղջիկներին առևանգել են տեղի քրդերը:

Պետք է արձանագրել ևս մեկ կարևոր երևույթ. Թուրքիայի քրդերի շրջանում ոչ միայն նախկինի պես չեն ամաչում/թաքցնում իրենց հայ ինքնությունը, այլ առավել բաց են խոսում դրա մասին, ինչը ևս մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի: Հետաքրքիր է, որ Մուշի, Կարսի, Վանի փոքր ու մեծ բնակավայրերում ապրող երիտասարդ քրդերն անգամ գիտեն իրենց բնակավայրերի «հին հայկական» անվանումները, ավերակի ու մզկիթի վերածված եկեղեցիների, հայերի գերեզմանների վայրը, ասել է թե՝ անգամ 100 տարին և սերունդների փոփոխությունը չի բերել հայկական բնակավայրերի ու հայերի վերաբերյալ հիշողության կորստին:

Սրանք մի քանի օրինակներ են, փոքր փորձ՝ հասկանալու հայերի մասին քրդերի ընկալումները, բայց անգամ մի քանի օրինակը ցույց է տալիս իրար խորապես  չճանաչելու փաստը:

Իհարկե, պատմական էմոցիոնալ ծանր ֆոնին դժվար է հստակ ուրվագծել հարաբերությունների հետագա ընթացքն ու բովանդակությունը, սակայն դրանից խնդիրը նվազ կարևոր և արդիական չի դառնում: Նման մեկ, երկու, մի քանի տասնյակ հոդվածներն անգամ շատ քիչ են՝ հարցի ակունքներին հասնելու և լուծումներ գտնելու համար, սակայն որ այս մասին պետք է խոսել, երկրորդ կարծիք, կարծում եմ, չի կարող լինել:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.