Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ճակատագրական հարցերը միայն հանրային կոնսենսուսով կարող են լուծվել

hayk
April 2022

Ապրիլի  6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի,Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Քանի որ դրան նախորդել էր (նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին) նույն ձևաչափով մեկ այլ հանդիպում և այդ միջակայքում եղել են ԵՄ կողմից միջնորդական այլ ջանքեր՝ փորձագիտական հանրությունում սկսեցին խոսել նոր՝ բրյուսելյան ձևաչափի մասին։ Որքանո՞վ է այս գնահատականը հիմնավոր և ի՞նչ հեռանկար ունի նոր ձևաչափի փնտրտուքը, ի՞նչ է վերապահված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, և որքանո՞վ է այս ամենը փոխկապակցված աշխարհաքաղաքական նոր զարգացումների հետ։ Այս հարցերի պատասխաններն են փորձում տալ մեր հեղինակները՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները դիտարկելով հենց նշյալ զարգացումների ու նոր աշխարհակարգի ձևավորման համապատկերում։ Իսկ միջազգային մամուլից մեր ընտրած հրապարակումներն էլ ընթերցողներին կօգնեն տեղեկանալու վերոնշյալի շուրջ արձագանքներին միջազգային շահագրգիռ շրջանակներում։

Բանակցային վերջին զարգացումներից հետո ՀՀ վարչապետը մի շարք պարզաբանումներ ու բացահայտումներ է ներկայացրել հայ հանրությանը, որից պարզ է դարձել ոչ միայն այն, որ Հայաստանն ու Արցախը ծանր երկընտրանքի առաջ են կանգնած, այլ նաև այն, որ իրավիճակի հանգուցալուծման վարչապետի տեսլականը լուրջ կասկածներ ու անպատասխան հարցեր է առաջացրել ոչ միայն Արցախում, այլև հայաստանյան հանրության մի զգալի հատվածում։ Այս առնչությամբ կարծում ենք, որ երկրի ու ժողովրդի համար ճակատագրական հարցերը պետք է լուծվեն միայն ու միայն հանրային կոնսենսուսով։ Իշխանությունը չպիտի միջնաբերդի վերածվի, այլ ներպետական-ներազգային երկխոսության կամրջով պետք է հանրային վստահության բավարար ռեսուրս ապահովի այս կամ այն տեսլականի համար՝ ստուգելով դրանց կենսունակությունը։

Շատ կարևոր են նաև հայկական երկու պետությունների իշխանությունների ազնիվ ու կառուցողական հարաբերություններն ու երկու հանրությունների միջև շահագրգիռ երկխոսությունը։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից

Թեգեր ապրիլ երկրորդ թողարկումԽմբագրական

Նմանատիպ  նյութեր

Երբ գալիս է նոյեմբերը. Բրյուսելի հանդիպման գլխավոր արդյունքն ու աշխատելու հրամայականը

Երբ գալիս է նոյեմբերը. Բրյուսելի հանդիպման գլխավոր արդյունքն ու աշխատելու հրամայականը

September 2022

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ «Բրյուսելում քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ», կառավարության սեպտեմբերի 1-ի նիստում այդպես բնորոշեց դրա նախորդ օրը Բրյուսելում...

Կարդալ ավելին

Անհրաժեշտ է իրավիճակի համարժեք գնահատում

May 2022

Ուկրաինայում ծավալվող իրադարձություններն, ամենայն հավանականությամբ, ճակատագրական հետևանքներ կունենան այն պարադիգմի համար, որով առայժմ առաջնորդվում է ՌԴ-ի ղեկավարությունը՝ որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդ...

Կարդալ ավելին
Հայ-ռուսական համատեղ հայտարարության իրական կողմը

Հայ-ռուսական համատեղ հայտարարության իրական կողմը

May 2022

Արմինե ՄԱՐԳԱՐՅԱՆ Վերլուծաբան Երևան 2022 թ. ապրիլի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա...

Կարդալ ավելին
Ինքնիշխանության եզրույթներով Արցախի հարցի ձևակերպման անհրաժեշտության մասին

Ինքնիշխանության եզրույթներով Արցախի հարցի ձևակերպման անհրաժեշտության մասին

May 2022

Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ Քաղաքագետ Երևան 1994 թվականից ի վեր ստեփանակերտյան և երևանյան իշխանությունների քաղաքականության պատճառով 2020 թ․ երկրորդ արցախյան պատերազմը հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.