Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Վրաստանը կապող օղակ է Հայաստանի ու քաղաքակիրթ աշխարհի միջև

hayk
May 2022

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի իրողությունների և Հարավային Կովկասում (որտեղ ղարաբաղյան հակամարտությունը մնում է տարածաշրջանում ռուսաստանյան ռազմական ներկայության կենտրոնական գործոնը) ռուսաստանյան շարունակվող էքսպանսիայի համապատկերում Վրաստանն իր եվրոպական և եվրաատլանտյան հավակնություններով կենսական կարևոր դեր է խաղում Հայաստանի ու հայկական պետականության համար, կապող օղակ է հանդիսանում մեր երկրի ու քաղաքակիրթ աշխարհի միջև, և այդ դերն, անշուշտ, նոր չափումներ է ձեռք բերում հեռանկարների առումով։

Սակայն Վրաստանի այդ ուղին շարունակում է փշոտ մնալ, և Բրյուսելի հետ Թբիլիսիի հարաբերությունների նոր փուլը բնորոշվում է նոր մարտահրավերներով, իսկ մինչև փետրվարի 24-ի «նախապատերազմյան ժամանակների» իներցիան երկու կողմերի հարաբերություններում առայժմ շարունակում է մնալ տվյալ պահի հարաբերությունների դինամիկայի կարևոր գործոններից մեկը։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայում տեղի ունեցող դրաման, որը, դիմակազերծվելով, փլուզել է աշխարհակարգը, իսկ մինչ այդ էլ ղարաբաղյան հակամարտության գոտում նոր ստատուս -քվոյի ձևավորումը և այնտեղ ռուսաստանյան զորքերի հայտնվելը չեն կարող չազդել իրադարձություների ընթացքի վրա և չսրբագրել Վրաստանի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի դիրքորոշումները՝  ձևավորվող և փոփոխվող իրադրությանը համապատասխան՝ նոր մարտահրավերների հաշվառումով։

Մեր հեղինակները Երևանից ներկայացնում են իրենց տեսակետները Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման գործընթացի հարաշարժության մասին, իսկ արտատպվող նյութերում ընթերցողները կարող են ծանոթանալ մեր վրացի գործընկերների տեսակետներին Թբիլիսիից, որոնք արտացոլվել են հայկական մամուլում, ինչն էլ շատ կարևոր է Հայաստանի հանրության քաղաքականապես ակտիվ հատվածի ընկալումների համար։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

 

Թեգեր ԽմբագրականՇաբաթական թողարկում 18-24 ապրիլ

Նմանատիպ  նյութեր

Երբ գալիս է նոյեմբերը. Բրյուսելի հանդիպման գլխավոր արդյունքն ու աշխատելու հրամայականը

Երբ գալիս է նոյեմբերը. Բրյուսելի հանդիպման գլխավոր արդյունքն ու աշխատելու հրամայականը

September 2022

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ «Բրյուսելում քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ», կառավարության սեպտեմբերի 1-ի նիստում այդպես բնորոշեց դրա նախորդ օրը Բրյուսելում...

Կարդալ ավելին

Անհրաժեշտ է իրավիճակի համարժեք գնահատում

May 2022

Ուկրաինայում ծավալվող իրադարձություններն, ամենայն հավանականությամբ, ճակատագրական հետևանքներ կունենան այն պարադիգմի համար, որով առայժմ առաջնորդվում է ՌԴ-ի ղեկավարությունը՝ որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդ...

Կարդալ ավելին
Հայ-ռուսական համատեղ հայտարարության իրական կողմը

Հայ-ռուսական համատեղ հայտարարության իրական կողմը

May 2022

Արմինե ՄԱՐԳԱՐՅԱՆ Վերլուծաբան Երևան 2022 թ. ապրիլի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա...

Կարդալ ավելին
Ինքնիշխանության եզրույթներով Արցախի հարցի ձևակերպման անհրաժեշտության մասին

Ինքնիշխանության եզրույթներով Արցախի հարցի ձևակերպման անհրաժեշտության մասին

May 2022

Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ Քաղաքագետ Երևան 1994 թվականից ի վեր ստեփանակերտյան և երևանյան իշխանությունների քաղաքականության պատճառով 2020 թ․ երկրորդ արցախյան պատերազմը հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.