Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Պետքարտուղար Բլինքենը զրուցել է ՀՀ վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ

hayk
April 2022
Պետքարտուղար Բլինքենը զրուցել է ՀՀ վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 5-ին տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

ՀՀ վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին պետքարտուղարության մամլո հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարը դատապարտել է Կրեմլի սարսափելի ռազմական հանցագործությունները Ուկրաինայում և ընդգծել ԱՄՆ-ի և նրա գործընկերների շարունակական հանձնառությունը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանի Դաշնությանը և նրան աջակցողներին Ուկրաինայի դեմ չհրահրված և չարդարացված պատերազմի համար։ Պետքարտուղարն ընդգծել է, որ այժմ տարածաշրջանում հետագա էսկալացիայի ժամանակը չէ։ Պետքարտուղարն իր խրախուսանքի խոսքն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցությունների կապակցությամբ, այդ թվում՝ Փաշինյանի և Ալիևի միջև ապրիլի 6-ին նախատեսված հանդիպման Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի հետ։ Նա վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել երկրներին երկարաժամկետ համապարփակ խաղաղությանը հասնելու հարցում՝ երկկողմանի և համախոհ գործընկերների հետ ներգրավվածությամբ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մեր դերակատարության միջոցով»,- նշում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Պետքարտուղարությունը հայտնում է, որ նույն օրը պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս կապակցությամբ պետքարտուղարության հաղորդագրության մեջ ասված է.

«Պետքարտուղար Էնտոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Պետքարտուղարը ցավակցական խոսքեր է հայտնել շաբաթվա վերջում Բաքվում տեղի ունեցած ողբերգական գազի պայթյունի կապակցությամբ։ Պետքարտուղարը դատապարտել է Կրեմլի սարսափելի ռազմական հանցագործությունները Ուկրաինայում և ընդգծել ԱՄՆ-ի և նրա գործընկերների շարունակական հանձնառությունը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանի Դաշնությանը և նրան աջակցողներին Ուկրաինայի դեմ չհրահրված և չարդարացված պատերազմի համար։ Պետքարտուղարը կոչ է արել զսպվածության, լարվածության թուլացման և վերադարձի դիվանագիտական ճանապարհով խնդիրների կարգավորմանը: Պետքարտուղարն իր խրախուսանքի խոսքն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցությունների կապակցությամբ, այդ թվում՝ Փաշինյանի և Ալիևի միջև ապրիլի 6-ին նախատեսված հանդիպման Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի հետ։ Նա վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել երկրներին երկարաժամկետ համապարփակ խաղաղությանը հասնելու հարցում՝ երկկողմանի և համախոհ գործընկերների հետ ներգրավվածությամբ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մեր դերակատարության միջոցով»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

 

Ամերիկայի ձայն

 

Թեգեր ապրիլ երկրորդ թողարկումԱրտատպություն

Նմանատիպ  նյութեր

Երբ գալիս է նոյեմբերը. Բրյուսելի հանդիպման գլխավոր արդյունքն ու աշխատելու հրամայականը

Երբ գալիս է նոյեմբերը. Բրյուսելի հանդիպման գլխավոր արդյունքն ու աշխատելու հրամայականը

September 2022

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ «Բրյուսելում քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ», կառավարության սեպտեմբերի 1-ի նիստում այդպես բնորոշեց դրա նախորդ օրը Բրյուսելում...

Կարդալ ավելին

Անհրաժեշտ է իրավիճակի համարժեք գնահատում

May 2022

Ուկրաինայում ծավալվող իրադարձություններն, ամենայն հավանականությամբ, ճակատագրական հետևանքներ կունենան այն պարադիգմի համար, որով առայժմ առաջնորդվում է ՌԴ-ի ղեկավարությունը՝ որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդ...

Կարդալ ավելին
Հայ-ռուսական համատեղ հայտարարության իրական կողմը

Հայ-ռուսական համատեղ հայտարարության իրական կողմը

May 2022

Արմինե ՄԱՐԳԱՐՅԱՆ Վերլուծաբան Երևան 2022 թ. ապրիլի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա...

Կարդալ ավելին
Ինքնիշխանության եզրույթներով Արցախի հարցի ձևակերպման անհրաժեշտության մասին

Ինքնիշխանության եզրույթներով Արցախի հարցի ձևակերպման անհրաժեշտության մասին

May 2022

Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ Քաղաքագետ Երևան 1994 թվականից ի վեր ստեփանակերտյան և երևանյան իշխանությունների քաղաքականության պատճառով 2020 թ․ երկրորդ արցախյան պատերազմը հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.