Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«Եթե Արևմուտքը շարունակի ռազմական օգնությունը Ուկրաինային, այդ երկիրը կոչնչանա». Պուտին

hayk
December 2022
«Եթե Արևմուտքը շարունակի ռազմական օգնությունը Ուկրաինային, այդ երկիրը կոչնչանա». Պուտին

AFP

Ռուսաստանի նախագահն այսօր կրկին սպառնացել է, որ եթե Արևմուտքը շարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, ապա այդ երկիրը կոչնչանա։

«Մի քանի տարի Արևմուտքն անամոթաբար խլել և շահագործել է Ուկրաինայի ռեսուրսները, խրախուսել ցեղասպանությունն ու ահաբեկչությունը Դոնբասում, փաստացի վերածել է երկիրը գաղութի և այժմ ուկրաինացի ժողովրդին ցինիկաբար օգտագործում է որպես թնդանոթի միս։ Շարունակելով Ուկրաինային զենք և զինամթերք մատակարարել, վարձկաններ ուղարկելով՝ Արևմուտքը Ուկրաինային տանում է ինքնասպանության», – հայտարարել է Պուտինը։

Ե’վ ուկրաինական, և’ ռուսական աղբյուրները հայտնում են Լուգանսկի շրջանի Կրիմիննայա քաղաքի մոտ կատաղի մարտերի մասին։ Այս քաղաքը Ռուսաստանի պաշտպանության հենակետն է Խարկովի շրջանից նահանջելուց հետո։ Երկու կողմերն էլ փորձում են իրականացնել տեղական հարձակողական գործողություններ, և երկուսն էլ հայտնում են, թե պայքարում են միմյանց հարձակումների դեմ։ Ծանր մարտերը շարունակվում են նաև Բախմուտ քաղաքի մոտ։

Միաժամանակ, շարունակվում են նաև ուկրաինական բնակավայրերի ռմբակոծությունները։ Այսօր հրթիռային հարձակման թիրախում էր, մասնավորապես, Խարկովը։ Ավերվել են շինություններ, կան վիրավորներ։

Ուկրաինայի իշխանությունները հայտարարում են, թե կարողանում են խոցել ռուսական հրթիռների մեծ մասը, խնդրում են դաշնակիցներին օգնել ամբողջությամբ փակել ուկրաինական օդը։ «Ռոյթըրսն» այսօր գրել է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է Ուկրաինային տրամադրել 275 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ, որը կներառի հակաօդային պաշտպանության միջոցներ։ Պաշտոնական հայտարարությունը կարող է արվել արդեն այսօր։

Ուկրաինայի նախագահն ահազանգում է պատերազմական մեկ այլ սարսափելի երևույթի մասին. – «Ահաբեկիչները միտումնավոր փորձում են թողնել հնարավորինս շատ մահվան թակարդներ՝ թաղված ականներ, ականապատ շենքեր, մեքենաներ և ենթակառուցվածքներ։ Սա ավելի քան 170 հազար քառակուսի կիլոմետր վտանգավոր տարածք է։ Սա ավելի դաժան ու ստոր է, քան հրթիռային հարձակումը, քանի որ չկա հակաականային համակարգ, որը կարող է ոչնչացնել սպառնալիքի գոնե մի մասը, ինչպես դա անում է մեր հակաօդային պաշտպանությունը»։

Շուրջ տասն ամիս տևող պատերազմի վերջը դեռ չի երևում։ Սակայն աշխարհում արդեն քննարկում են, թե ինչպիսին է լինելու հետպատերազմյան Ռուսաստանը։ Ուկրաինային արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ամերիկյան The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է, թե արևմտյան երկրները չպետք է վախենան Ռուսաստանի փլուզումից, ինչպես ժամանակին դադարել էին վախենալ Խորհրդային Միության փլուզումից. – «Ես աշխարհին կոչ եմ անում չվախենալ Ռուսաստանի փլուզումից։ Փոխանակ մտածելու, թե ինչպես օգնել Ռուսաստանին գոյատևել և դառնալ միջազգային հանրության նորմալ անդամ, ժամանակն է ընդունել այն փաստը, որ Ռուսաստանը չի կարող լինել միջազգային հանրության նորմալ անդամ։ Չեմ կարծում, որ աշխարհը կքանդվի, եթե Ռուսաստանը քանդվի։ Ռուսաստանը կկործանվի սեփական քաղաքացիների կողմից, ինչպես եղավ Ռուսաստանյան կայսրության հետ»։

Կուլեբան նաև ասում է, թե չի հասկանում ինչու Ուկրաինան չպետք է խոցի թիրախներ Ռուսաստանի տարածքում։ Ուկրաինան մինչև օրս պաշտոնապես չի ստանձնել Էնգելսի և Ռյազանի ռուսական ռազմավարական օդանավակայանների վրա հարձակումների պատասխանատվությունը։ Կուլեբան նույնպես դրանք չի մեկնաբանել, սակայն շեշտել է. – «Մենք հիմնականում կենտրոնացած ենք Ուկրաինայի օկուպացված տարածքներում տեղակայված թիրախները խոցելու, սեփական տարածքն ազատագրելու վրա, բայց իհարկե այն գաղափարը, որ Ռուսաստանը կարող է տեխնիկապես իրեն հասանելի ամեն ինչ անել Ուկրաինայում, մինչդեռ Ուկրաինան նման իրավունք չունի, սխալ է բոլոր տեսանկյուններից»։

Ուկրաինայի արտգործնախարարը նաև կրկին հայտարարել է, թե Ղրիմը նույնպես պետք է վերադառնա Ուկրաինայի կազմը։ Նրա պնդմամբ՝ Ուկրաինան իր տարածքային ամբողջականության հարցի շուրջ չի բանակցելու։

Azatutyun.am

 

 

Թեգեր ԱրտատպությունԴեկտեմբեր երկրորդ թողարկում 2022

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Տարածաշրջանում Իրանի գործոնն ու Հայաստանը. զարգացումներ և հեռանկարներ

December 2022

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և ռազմական գործողությունների ներկայիս ընթացքն անխուսափելիորեն ազդում են նաև Հարավային Կովկասում անվտանգության միջավայրի և տարածաշրջանային հարաբերակցության վրա։...

Կարդալ ավելին
Ադրբեջանի «բնապահպանական» ծուղակը

Իրան-Ադրբեջան հարաբերություններն ու Լաչինի միջանցքի փակումը

December 2022

Ժաննա ՎԱՐԴԱՆՅԱՆ Իրան-Ադրբեջան հարաբերությունների բնույթը  Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Ադրբեջանական Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները երբեք էլ հարթ...

Կարդալ ավելին
Ադրբեջանի սպառնալիքներն ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի դեմ

Ադրբեջանի սպառնալիքներն ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի դեմ

December 2022

Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ Դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ Կտրված է...

Կարդալ ավելին
Իրանը չի փակել Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհը, թեև նման խոսակցություններ եղել են

Իրանը չի փակել Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհը, թեև նման խոսակցություններ եղել են

December 2022

Այսօր առավոտից տեղեկատվություն էր տարածվել, թե Լաչինի միջանցքը ադրբեջանցիների կողմից փակվելուց հետո, Իրանը փակել է Ադրբեջանից իր տարածքով Նախիջևան տանող...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.