Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ինչպե՞ս դիմակայել Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը

hayk
December 2022
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Արդեն շուրջ 10 օր է, ինչ ադրբեջանցի «բնապահպանների» խմբերը ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի «անկարողության» պայմաններում կտրել են արտաքին աշխարհի հետ Լեռնային Ղարաբաղի կապը։

Ուշագրավ է, որ թե’ Բաքուն, և թե’ Մոսկվան պատասխանատվության հարցում պաշտոնական Երևանին են ակնարկում, հենց դրանով պայմանավորելով մեկն իր նախահարձակությունը, մյուսն էլ՝ իր «անկարողությունը» այդ նախահարձակությունը սանձելու հարցում։

Դե-յուրե ռուսաստանյան խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող տեղաշրջանում հումանիտար աղետ է հասունանում առաջին անհրաժեշտության ապրանքների անբավարարության պատճառով։ Ընդսմին, միանշանակ է, որ խոսքը ոչ թե բնապահպանության մասին է, ինչով այդքան «մտահոգված են» Լեռնային Ղարաբաղի (Արցախի) միակ ճանապարհը՝ «կյանքի ճանապարհը», կտրած ադրբեջանցի «ակտիվիստները», այլ Ալիևի վարչակարգի մտադրության մասին՝ 120 հազար հայերի վրա ճնշում գործադրելով պարտադրել իր իշխանությունը, ինչը չեն հանդուրժում արցախահայերը։

Ինչպե՞ս սրան դիմակայել քաղաքական-դիվանագիտական եղանակներով։ Ինչպե՞ս փոխել Ալիևի կոռումպացված վարչակարգի վարքը։ Ո՞րն է, վերջապես, ռուսաստանյան խաղաղապահների դերը Լեռնային Ղարաբաղում։ Մեր նոր թողարկման մեջ կարող եք ծանոթանալ ստեղծված իրավիճակին, հայ փորձագետների գնահատականներին ու առկա ճգնաժամից դուրս գալու ուղիների մասին նրանց պատկերացումներին, ինչպես նաև այս թեմայով մի քանի կարևոր հրապարակումների հայաստանյան և միջազգային մամուլում։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

 

Թեգեր Դեկտեմբեր երրորդ թողարկու 2022Խմբագրական

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Տարածաշրջանում Իրանի գործոնն ու Հայաստանը. զարգացումներ և հեռանկարներ

December 2022

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և ռազմական գործողությունների ներկայիս ընթացքն անխուսափելիորեն ազդում են նաև Հարավային Կովկասում անվտանգության միջավայրի և տարածաշրջանային հարաբերակցության վրա։...

Կարդալ ավելին
Ադրբեջանի «բնապահպանական» ծուղակը

Իրան-Ադրբեջան հարաբերություններն ու Լաչինի միջանցքի փակումը

December 2022

Ժաննա ՎԱՐԴԱՆՅԱՆ Իրան-Ադրբեջան հարաբերությունների բնույթը  Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Ադրբեջանական Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները երբեք էլ հարթ...

Կարդալ ավելին
Ադրբեջանի սպառնալիքներն ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի դեմ

Ադրբեջանի սպառնալիքներն ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի դեմ

December 2022

Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ Դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ Կտրված է...

Կարդալ ավելին
Իրանը չի փակել Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհը, թեև նման խոսակցություններ եղել են

Իրանը չի փակել Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհը, թեև նման խոսակցություններ եղել են

December 2022

Այսօր առավոտից տեղեկատվություն էր տարածվել, թե Լաչինի միջանցքը ադրբեջանցիների կողմից փակվելուց հետո, Իրանը փակել է Ադրբեջանից իր տարածքով Նախիջևան տանող...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.