Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ուկրաինա. նոր աշխարհակարգը որոշող պատերազմի ընթացիկ փուլի մասին

hayk
December 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ներկայիս փուլը շարունակում է լավատեսների ու հոռետեսների միջև հավերժական բանավեճը՝ բաժակը կիսով չափ լի՞քն է, թե՞ կիսով չափ դատարկ։ Սակայն մեր դեպքում այն նաև հավելվում է տեղեկատվական մեծ աղմուկով, որի արարողներն ալարմիստներն են, կամ էլ պարզապես խուճապարկուները՝ ապատեղակատվության մեծ չափաբաժիններով և տեղեկատվական-հոգեբանական հատուկ գործողություններով, ինչն էլ շարքային մեդիասպառողին խանգարում է կողմնորոշվել իրադարձությունների հորձանուտում։

Մի քանի արձանագրումներ, սակայն, կասկած չեն հարուցում։ Նախ՝ «Կիևը՝ երեք օրում» օպերացիան, ինչպես նաև ներխուժած ռուսաստանյան ռազմական զորամիավորումը Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից արագ ջախջախումը ձախողվեցին, և պատերազմը երկարատև բնույթ ստացավ, եթե, իհարկե, տեղի չունենան բանակներից մեկը կազմաքանդելու ունակ արտառոց իրադարձություններ։ Երկրորդ՝ ակնհայտ է մի բան. Ռուսաստանը թեև ունի մի քանի ազդեցիկ ու ավտորիտար համակիրներ, սակայն ստիպված է լինելու պատերազմից «սողալով դուրս գալ» բոլոր առումներով միայնակ, այդ թվում՝ տնտեսական առումով։ Մինչդեռ փաստ է, որ ռուսաստանյան ագրեսիային դիմակայող կոալիցիայի և դրա հակառակորդների ուժերի հարաբերակցությունը, ինչպես բնորոշել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը, 30-ը մեկի դեմ է, ինչը, վերջին հաշվով, ոչ մի շանս չի թողնելու Մոսկվային։ Երրորդ՝ Արևմուտք-Ուկրաինա դաշինքի ակնհայտ առավելությամբ հանդերձ՝ Արևմուտքը բախվում է հաստատութենական խոչընդոտների ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում, ինչն էլ խանգարում է համապատասխան ֆինանսներով ամրագրված քաղաքական անհրաժեշտ որոշումներ ընդունելուն։ Չորրորդ՝ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում սկսված նախընտրական ժամանակաշրջաններն ամենևին էլ նպաստավոր չեն այս առումով, ինչն էլ Կրեմլի համակիրների շարքերում տարբեր ակնկալիքների համար հիմք է ստեղծել, ինչպես նաև կասկածներ է առաջացրել, թե արդյո՞ք ժողովրդավարություններն ունակ են սատարելու «յուրայիններին» և, ըստ էության, պաշտպանելու աշխարհակարգը։

Եւ դա վատ նորություն է Հայաստանի քաղաքացիներիս համար, մի երկրի, որի սահմանները (ինչպես և Ռուսաստանի սահմանները) ամրագրված են Ալմա Աթայի 1991 թ. հռչակագրով, որը միակ իրավազոր փաստաթուղթն է, ըստ որի նախկին ԽՍՀՄ-ի միութենական հանրապետությունների միջև վարչական սահմանները ստանում են միջպետական կարգավիճակ։ Խոսքն այն նույն սահմանների մասին է, որոնք փաստացի հրաժարվում է ճանաչել Ռուսաստանը, որին էլ հետևում է նույնպիսի ավտորիտար վարչակարգով Ադրբեջանը՝ շարունակելով ընկղմված մնալ  հաջողության թմբիրում և փաստացի հրաժարվելով ճանաչել 1991 թ. Հայաստանի սահմանները։

Ուստի և, արդեն որերորդ անգամ, մենք պետք է կրկնենք ու հիշենք՝ պատերազմը Ուկրաինայում մի բախում է, որը կանխորոշում է ապագա աշխարհակարգը։ Իսկ դա նշանակում է, որ որոշվում է նաև Ռուսաստանի ու հետխորհրդային անխտիր բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի ճակատագիրը։

Մեր վերլուծական հանդեսի հերթական թողարկումը նվիրված է Ուկրաինայում ընթացող պատերազմի շուրջ ստեղծված իրավիճակին և դրա անդրադարձին մեր տարածաշրջանի վրա։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

 

Թեգեր Դեկտեմբեր 2023 երրորդ թողարկումԽմբագրական

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր

December 2023

2020 թվականից հետո հետպատերազմյան ողջ ժամանակաշրջանը անվտանգության և Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների առումով Հայաստանի համար անորոշության շարունակվող խորացմամբ...

Կարդալ ավելին
Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին

Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին

December 2023

Ռուբեն Մեհրաբյան Քաղաքական գործիչները, քաղաքական մեկնաբանները, փորձագետները և այլ «քաղաքականամերձ մարդիկ» ավանդաբար Սուրբ Ծննդյան և Ամանորի նախաշեմին մամուլում ամփոփում են...

Կարդալ ավելին
Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

December 2023

Տաթևիկ Հայրապետյան Եթե 2022 թվականը հայ ժողովուրդն ամփոփում էր Լաչինի միջանցքի փակմամբ, շրջափակված, աշխարհի հետ կապը կորցրած Արցախով, ապա մեկ...

Կարդալ ավելին
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Տասը իրադարձություն, որ 2023-ին առաջին անգամ պատահեց աշխարհում

December 2023

Մեր թվարկությունից 2023 տարի անց, երբ թվում էր՝ մարդկությունն արդեն ամեն ինչ տեսել ու լսել է, պարզվեց՝ կան բաներ, որ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.