Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Այստեղ շրջափակում է, իսկ նրանք շներ են կերակրում…

Մտորումներ՝ զգայուն թեմայի շուրջ

hayk
December 2023
Արցախում կենդանիների պաշտպանության շարժման համառոտ պատմությունը

«Այստեղ շրջափակում է, իսկ նրանք շներ են կերակրում…»

Մարգարիտա Իզմայլովա

Արցախում, ինչպես և ամբողջ աշխարհում, կենդանիներին սիրող շատ մարդիկ էին ապրում, սակայն նրանք տարիներ շարունակ բախվում էին քաղաքակիրթ աշխարհի մեծամասնությանն անծանոթ խնդիրների։ Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող անձինք Արցախում որոշել էին օրինականացնել իրենց գործունեությունը և անհավասար պայքար սկսել իրենց առաքելությանը խոչընդոտած լուրջ երևույթների, առաջին հերթին՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին օրենքի բացակայության դեմ։ Կենդանասերները փորձում էին նաև բարձրացնել Արցախում ժամանակակից անասնաբուժական կլինիկաների բացակայության հարցը։

Պատերազմից մի քանի տարի առաջ Արցախի կենդանասերները միավորվելու փորձ էին ձեռնարկել, Ֆեյսբուքում խումբ ստեղծել՝ կառավարությանը կուտակված խնդիրները ներկայացնելու նպատակով։ Սակայն այդ ջանքերն իշխանական կառույցների շրջանում չէին հասկացվում, չէին ըմբռնվում, հաճախ նաև՝ ծաղրական վերաբերմունքի էին արժանանում։ Նրանց համարյա բոլոր խնդրանքները մերժվում էին, նրանց առաջարկություններն անտեսվում և արհամարվում էին՝ բախվելով կենցաղային տեսանկյունից երկաթե թվացող այն փաստարկին, թե «հարկ է մտածել մարդկանց, ոչ թե ոջլոտ շների կամ կատուների մասին»։ Ակտիվիստների բերած այն հակափաստարկը, թե իրենք հենց մարդկանց անվտանգության մասին են մտածում, որոնց կարող են սպառնալ անտուն շների ոհմակներ, որ իրենք երեխաների համար են անհանգիստ, որոնց դպրոցում մարդկանց լավագույն բարեկամների մասին պատմություններն են հրամցնում, իսկ ապա իրենց իսկ աչքի առաջ շների վրա կրակում, որևէ ազդեցություն չունեցավ։

Արցախում կենդանիների պաշտպանության գործն, ի վերջո, մի փոքր դրական ընթացք ստացավ, սակայն 2020 թ․ սկսվեց ողբերգական ավարտ ունեցած պատերազմը։ Եվ զարմանալի է, որ հենց պատերազմի ժամանակ աշխուժացավ նաև կենդանասերների ակտիվությունը։ Այդ օրերին Արցախի քաղաքացիական բնակչության մեծ մասը տարհանվել էր, և շատերը չեն կարողացել իրենց հետ տնային կենդանիներին տանել։ Քաղաքում մնացած կամավորները որոշեցին միայնակ մնացած կենդանիներին բախտի քմահաճույքին չթողնել։ Նրանց նպատակն էր կենդանիներին կերակրել և փրկել՝ մինչև նրանց տերերի վերադարձը։ Այսպես սկսվեցին ամենօրյա այցելություններ բազմաթիվ այն բնակարաններ ու տներ, որտեղ կային շներ ու կատուներ։ Կերակրից բացի ակտիվիստները փորձում էին գոնե մի քիչ շրջապատել կենդանիներին հոգատարությամբ և քնքշությամբ, որպեսզի նրանք իրենց լիովին միայնակ ու լքված չզգան։ Սակայն պատերազմը սպասվածից երկար էր ձգվում․ ակտիվիստներից շատերին պարզ դարձավ, որ կենդանիներն իրենց տերերի հետ սպասվածից շատ ավելի ուշ են վերամիավորվելու։

Քաղաքը, որի դատարկ փողոցներով դեգերում էին տխուր և միայնակ խասկիներ, գերմանական հովվաշներ ու գամփռներ․․․ Այդպիսին էր Ստեփանակերտն պատերազմական այն ժամանակներում, և այդպիսին է այն այժմ՝ նրա բնակչության վտարանդումից հետո։ Այն ժամանակ առանց արցունքների անհնար էր նայել, թե ինչպես էին շները հավաքվում այն տեղերում, որտեղ կանգնած էին իրենց տերերին տարհանող ավտոբուսները։ Տնային կենդանիները տրտմած նայում էին հազվադեպ պատահող անցորդների աչքերին։ Այդ ժամանակ ակտիվիստները որոշեցին ուտելիք թողնել հենց այդ տեղերում, ինչպես  և աղբամանների մոտ, քանի որ հուսահատ ու լքված շները, բնականաբար, չէին կարող հասկանալ, որ բնակիչներից դատարկված քաղաքում աղբամանները ևս դատարկ էին լինելու։

Հենց այն ժամանակ «Կոմերսանտ» թերթում լույս տեսավ Ալեքսանդր Չեռնիխի «Այստեղ պատերազմ է, իսկ նրանք կատուներ են կերակրում» հոդվածը, որից ուզում ենք մի քանի հատված մեջբերել. «Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մամլո կենտրոնի մոտ ապրում է մի գերմանական հովվաշուն՝ երախտագետ ու բարյացակամ՝ իրեն շոյող յուրաքանչյուր մարդու հանդեպ։ Ամեն օր ես գաղտնի նրա համար ընդհանուր սեղանից «տուշոնկա» էի տանում, իսկ հետո նկատել եմ, որ մամլո կենտրոնի աշխատակիցները նույնպես մեղավոր ժպիտով նրան ուտելիք էին տալիս․ «նրա տերերը հեռացել են այստեղից, և ահա ինքը մեզ մոտ է եկել, սպասում է տերերի վերադառնալուն»։ Մեկ շաբաթվա ընթացքում Ստեփանակերտում մեծ թվով «բարեհամբույր» շներ եմ նկատել, նրանք քեզ են մոտենում, իսկ եթե նրանց շոյես, քո հետևից մի քանի թաղամաս կգան։ «Ստեփանակերտում հիմա մեծ է անտուն դարձած կենդանիների թիվը»,- ցավով պատմում է Նունեն՝ տեղի համալսարանի ռուսաց լեզվի և գրականության դասախոսը։  «Երբ քաղաքը սկսել են հրթիռակոծել, մարդիկ արագորեն հեռացել են՝ կատուներին և շներին թողնելով փողոցում։ Ես ոչ մեկին դատապարտել չեմ ուզում, ամեն վարորդ չէ, որ թույլ կտա ավտոբուսի մեջ ժամերով շուն ու կատու պահել, հատկապես, երբ հարևանությամբ ռումբեր են պայթում։ Եվ ո՞ւր պիտի նրանց տանեին։ Մարդիկ մեկնում էին հեռավոր ազգականների կամ լրիվ անծանոթ մարդկանց մոտ»։ «Նունեն և իր ընկերները տարածաշրջանի համար եզակի բացառություն են։ Մի քանի տարի առաջ նրանք ֆեյսբուքում ստեղծել են «Կենդանասերներն Արցախում» խումբը՝ անտուն շներին ու կատուներին տեղավորելու և, առհասարակ, նրանց հանդեպ հասարակության վերաբերմունքը փոխելու նպատակով։ «Գիտե՞ք, թե որքան տխրեցնող է փողոցում տեսնել այն կենդանիներին, որոնց ժամանակին կարողացել ենք տնավորել», բողոքում է նա՝ «Եվրոպա» հյուրանոցի ընդունարանում կատվի կերի չափաբաժիններն առանձնացնելով։ Ահա՝ մի քանի տարի առաջ մենք երկար ժամանակ Շեկլիկ անունով կատվի համար տեր էինք որոնում։ Երբ գտանք՝ շատ ուրախացանք։ Իսկ մի շաբաթ առաջ Շեկլիկին կրկին փողոցում գտա՝ նիհարած ու անխնամ։ Նա, իհարկե, ինձ անմիջապես ճանաչեց և վազելով մոտեցավ։ Իսկ ես ի՞նչ կարող էի անել․ պատերազմի պատճառով բոլոր խանութները փակ էին, որտեղից նրա համար պետք է ուտելիք ճարեի։ Ես ոչ թե հատուկ կատվի կերի, այլ սովորական մսի մասին եմ խոսում։ Մի շաբաթից ավել խանութները փակ էին, էլեկտրականություն չկար, ամեն ինչ փչացել էր։ Մարդասիրական օգնությունը բերում էին մարդկանց համար, իսկ կենդանիների մասին ոչ ոք չէր մտածում։ Դա, իհարկե, հասկանալի էր, բայց մեր սրտից արյուն էր կաթում, երբ փողոցում լքված շուն կամ կատվիկ էինք տեսնում։ Դրանից առաջ գոնե աղբամանների մոտ էր հնարավոր ուտելիք ճարել, իսկ հիմա աղբամաններն էլ են դատարկ»։

Հոդվածը կենդանասերների գործունեության նկատմամբ տարբեր երկրների մարդկանց ուշադրությունն է հրավիրել։ Այն ոչ միայն անձամբ ողջ մնալու մասին է, այլև հասարակության ամենից անպաշտպան անդամների նկատմամբ պատերազմի սահմռկեցուցիչ օրերին հոգատարություն ցուցաբերած արցախցիների հանդեպ աշխարհով մեկ աճող համակրանք  է առաջացրել։ Դրա մասին է վկայում այն փաստը, որ հոդվածի հրապարակումից հետո ակտիվիստները Հայաստանի և արտերկրի կենդանասերներից սկսել են կենդանական կեր ստանալ անգամ պատերազմի ավարտից հետո։

 

Մարգարիտա ԻԶՄԱՅԼՈՎԱ
Սոցիոլոգ և IT մասնագետ
Երևան

 

 

Թեգեր Դեկտեմբեր 2023 առաջին թողարկումՀոդվածներ

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր

December 2023

2020 թվականից հետո հետպատերազմյան ողջ ժամանակաշրջանը անվտանգության և Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների առումով Հայաստանի համար անորոշության շարունակվող խորացմամբ...

Կարդալ ավելին
Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին

Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին

December 2023

Ռուբեն Մեհրաբյան Քաղաքական գործիչները, քաղաքական մեկնաբանները, փորձագետները և այլ «քաղաքականամերձ մարդիկ» ավանդաբար Սուրբ Ծննդյան և Ամանորի նախաշեմին մամուլում ամփոփում են...

Կարդալ ավելին
Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

December 2023

Տաթևիկ Հայրապետյան Եթե 2022 թվականը հայ ժողովուրդն ամփոփում էր Լաչինի միջանցքի փակմամբ, շրջափակված, աշխարհի հետ կապը կորցրած Արցախով, ապա մեկ...

Կարդալ ավելին
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Տասը իրադարձություն, որ 2023-ին առաջին անգամ պատահեց աշխարհում

December 2023

Մեր թվարկությունից 2023 տարի անց, երբ թվում էր՝ մարդկությունն արդեն ամեն ինչ տեսել ու լսել է, պարզվեց՝ կան բաներ, որ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.