Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Անօդաչուները ժամանակակից պատերազմի անբաժան մասն են

hayk
December 2023
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ուկրաինական այսօրվա մարտադաշտերում անօդաչուների կիրառումը ուղղակի պարտադիր է, և պատերազմող կողմերն էլ լայնորեն օգտագործում են այն։ Ամերիկյան ռազմական փորձագետների ներկայացմամբ, հատկապես փոքր անօդաչուները ժամանակակից պատերազմի կարևոր գործոններից են:

Այս օգոստոսին Պենտագոնը հայտարարեց ծավալուն ծրագրի՝ «Replicator»-ի մեկնարկի մասին, որի նպատակն է առաջիկա երկու տարիներին Չինաստանի զինված ուժերի ուղղությամբ հազարավոր անօդաչուների տեղակայումը, որոնք պետք է նպաստեն զսպելու Պեկինի ռազմական նկրտումները և ամերիկյան զինուժի կարողությունների ընդլայնմանը։

«Փոքր անօդաչուների շարք մտնելը, ըստ էության, նշանակում է ճշգրիտ կառավարվող սպառազինության մասսայականացում, քանզի աշխարհում ցանկացած մարդ այժմ կարող է մի քանի հազար դոլարով ստեղծել չափազանց հզոր և ճշգրիտ զենք, որը նախկինում կարող էին անել միայն հզոր երկրները: Կարծում եմ, [առաջիկայում փոքր անօդաչուների] կիրառությունը մարտի դաշտում միայն կընդլայնվի»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է «Air War College»-ի ներկայացուցիչ Մարկ Յակոբսոնը։

Պաշտոնաթող գնդապետի խոսքով, ուկրաինական պատերազմն աննախադեպ է անօդաչուների օգտագործման առումով․ ուկրաինացիներն ամսական օգտագործում են մինչև 10 հազար անօդաչուներ, տարեկան պատրաստում են անօդաչուների միջինը մոտ 10 հազար օպերատորներ։

Հայտնի է, որ ուկրաինական մարտադաշտերում կիրառվող անօդաչուների որոշ տեսակներ ունեն լայն հնարավորություններ, գործում են արհեստական բանականության միջոցով, և կարող են հայտնաբերել թիրախներ, հետևել դրանց և հարձակվել այդ թիրախների վրա՝ առանց մարդու միջամտության:

Յակոբսոնը նշում է՝ այստեղ մտահոգվելու պատճառ կա, քանզի թիրախավորելու գործառույթը պետք է պատկանի մարդուն․ «Առկա է միտում, որ սարքերն ինքնուրույնաբար գործեն, երբ անօդաչուները ինքնուրույն են թռչում և որոշումներ կայացնում: Սա մտահոգիչ է»:

Կոռնելի համալսարանի «Brooks Tech Policy» հաստատության գործադիր տնօրեն Ջեյմս Ռոջերսն հիշեցնում է՝ վաղուց է, ինչ անօդաչուներն ավտոմատ կերպով են որոշումներ ընդունում․ «Նման համակարգերը թիրախը հայտնաբերում են ծրագրված ալգորիթմի միջոցով և կարող են որոշում ընդունել առանց օպերատորի հսկողության: Կարևոր է առաջ շարժվել՝ դեպի ապագա, բայց նաև կարևոր է հասկանալ, թե ինչպիսին է այդ ապագան»:

Պենտագոնում ընդգծում են՝ անօդաչուների պարագայում անգամ նման հնարավորությունների դեպքում, միևնույն է, ԱՄՆ զինված ուժերը գիտակցում են պատասխանատվության աստիճանը՝ նման ուժ կիրառելու ժամանակ, սակայն որևէ վստահություն չկա, որ նույն մոտեցում ունեն մյուս երկրներն ու դերակատարները։

Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայնի» լրագրող Մայա Քեյի նյութի հիման վրա

Ամերիկայի Ձայն

 

Թեգեր ԱրտատպությունԴեկտեմբեր 2023 չորրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր

December 2023

2020 թվականից հետո հետպատերազմյան ողջ ժամանակաշրջանը անվտանգության և Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների առումով Հայաստանի համար անորոշության շարունակվող խորացմամբ...

Կարդալ ավելին
Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին

Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին

December 2023

Ռուբեն Մեհրաբյան Քաղաքական գործիչները, քաղաքական մեկնաբանները, փորձագետները և այլ «քաղաքականամերձ մարդիկ» ավանդաբար Սուրբ Ծննդյան և Ամանորի նախաշեմին մամուլում ամփոփում են...

Կարդալ ավելին
Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

December 2023

Տաթևիկ Հայրապետյան Եթե 2022 թվականը հայ ժողովուրդն ամփոփում էր Լաչինի միջանցքի փակմամբ, շրջափակված, աշխարհի հետ կապը կորցրած Արցախով, ապա մեկ...

Կարդալ ավելին
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Տասը իրադարձություն, որ 2023-ին առաջին անգամ պատահեց աշխարհում

December 2023

Մեր թվարկությունից 2023 տարի անց, երբ թվում էր՝ մարդկությունն արդեն ամեն ինչ տեսել ու լսել է, պարզվեց՝ կան բաներ, որ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.