Հայաստանում կան մի շարք կազմակերպություններ, որոնք զբաղվում են թափառող կենդանիների պաշտպանությամբ ու խնամքով։ «Դինգո»-ն կենդանիների փրկության առաջին առաքելությունն է Հայաստանում, այն կարևոր դեր է խաղում նաև նշված թեմայով բնակչության իրազեկվածության բարձրացման ու կենդանիների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի արմատավորման ուղղությամբ։ Կազմակերպությունն իր գործունեությունն սկսել է 2007 թվականին, երբ երկրում չկային թափառող շների փրկության ու խնամքի ծառայություններ։
Կարևոր նախաձեռնություններից է նաև “Together4Armenia” հարթակը, որը համաֆինանսավորվում է Եվրամիության կողմից և կառավարվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու AGBU-ի հետ համատեղ։ Սակայն ոչ վաղեմի սկանդալն ալեկոծել է այս ոլորտը։ Խոսքը «Յունիգրաֆ» ընկերության շուրջ շրջանառվող լուրերի մասին է, որոնց անդրադարձել են հայաստանյան լրատվամիջոցները։ Ոստիկանությունը հետաքննում է փողերի լվացման հետ կապված գործ, կենդանասերներն էլ սպասում են դրա արդյունքին։
Հայաստանում կենդանիների պաշտպանության ոլորտը դեռ նոր է սկսում զարգանալ, և համապատասխան օրենսդրության բացակայությունը որոշակի խնդիրներ է ստեղծում։ Սակայն կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները հետամուտ են այս խնդրի լուծմանը և վստահ են, որ այս ոլորտի զարգացումը կարևոր է երկրի համար, քանի որ, ինչպես Մահաթմա Գանդին է ասել՝ ազգի վեհությունը որոշվում է կենդանիների նկատմամբ վերաբերմունքով։
Իսկ Արցախում կենդանիների պաշտպանութամբ զբաղվող առաջին ՀԿ-ն ստեղծվել է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո։ Անասելի ծանր իրավիճակում հայտնված հանրությունում գտնվել են մարդիկ, որոնք հասցնում էին զբաղվել նաև մեր չորքոտանի բարեկամների խնամքով։ Կազմակերպությունը սկսեց պայքարել «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատժի մասին» և «Ընտանի կենդանիների համար սեփականատերերի պատասխանատվության մասին» օրենքների ընդունման համար: Այդուհանդերձ, կազմակերպության հիմնական նպատակը Արցախում անօթևան կենդանիների ապաստարան ստեղծելն էր։
Մեր վերլուծական հանդեսի հերթական թողարկումը Հայաստանում և Արցախում կենդանիների պաշտպանության շարժման մասին է։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն