Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հայաստանը՝ ԵՄ պոտենցիալ դաշնակից․ ո՞ր դեպքում է հնարավոր

hayk
December 2023
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

«Մենք հանձնառու ենք այնքան մոտենալ Եվրոպական միությանը, որքանով ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»,- Բրյուսելում Արևելյան գործընկերության նախարարական հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի արտգործնախարարը։ Ավելի վաղ Եվրախորհրդարանում նույնաբովանդակ հայտարարությամբ էր հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Միրզոյանը ողջունել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելու, Մոլդովայի և Ուկրաինայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու որոշումներն ու շեշտել՝ ՀՀ ժողովուրդը նույնպես ունի եվրոպական ձգտումներ։ Վստահեցրել է՝ Հայաստանը վճռական է ԵՄ զգալի աջակցությամբ շարունակել  «ժողովրդավարացման և բարեփոխումների անշրջելի ուղին»։

Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանի կարծիքով՝ քանի դեռ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներ, Արևմուտքը կասկածանքով է մոտենալու ՀՀ-ն եվրոպական պետությունների ընտանիքի մեջ մտցնելուն։ Կարծում է՝ «պոտենցիալ դաշնակից» դիտարկվելու համար Երևանը պետք է «պոկվի եվրասիական ճամբարից», առաջին հերթին՝ լուծի ՌԴ հետ խնդիրները ռազմական և ազգային անվտանգության ոլորտներում։

Հայաստանի հետ կապված ԵՄ վերջին որոշումները, մեկնաբանություն՝ ԵՄ հետ հարաբերությունների հեռանկարի մասին

Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդների թիվը կավելանա

Նախօերին այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նրա փոխանցմամբ՝ դիտորդների թիվը 138-ից կդառնա 209։

«Սա առաքելության թվաքանակի կարևոր ավելացում է, ինչպես նաև Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանին կայունությունն ավելացնելու ճանապարհ»,- շեշտել է Բորելը։

Նրա գնահատմամբ՝ քաղաքացիական առաքելության ավելացումը կարելի է դիտարկել որպես Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման «առաջին քայլ»։

Այս որոշմանը բացասաբար է արձագանքել ռուսական կողմը։

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն այն որակել է որպես «լիովին անօգուտ քայլ» և նշել, որ առաքելության ընդլայնումը չի նպաստի հայ-ադրբեջանական կարգավորմանը, այլ միայն կակտիվացնի լարվածությունն Անդրկովկասում։

«Մենք համոզված ենք, որ ԵՄ առաքելության ընդլայնումը որևէ արդյունք չի տա ադրբեջանա-հայկական կարգավորման տեսանկյունից, որի հիմնական սկզբունքները մշակվել են 2020 թ․-ի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից և ամրագրված են եռակողմ համատեղ հայտարարություններով»,- նշել է Գալուզինը։

«Ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն․ ի՞նչ է ենթադրում

Վերջին շրջանում ԵՄ տարբեր պաշտոնյաներ հաճախ են խոսում այն մասին, որ Եվրամիությունն ուսումնասիրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցելու հնարավորությունը։ Կոնկրետ որոշում, սակայն, դեռևս չկա։

Խաղաղության եվրոպական հիմնադրամը մեխանիզմ է, որի միջոցով Բրյուսելը միջոցներ է տրամադրում ԵՄ անդամ չհանդիսացող երկրներին՝ բարելավելու նրանց պաշտպանունակությունը, կանխելու հակամարտությունները և նպաստելու խաղաղությանը: Այս մեխանիզմի միջոցով ԵՄ-ն աջակցել է Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային։

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն ասել է՝ աջակցությունը քննարկվում է անդամ երկրների կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի «ամենահրատապ կարիքները»։

«Դա կարող է լինել դաշտային հիվանդանոց, պաշտպանական սարքավորումներ, բայց կարող է նաև մեծացնել կիբեռհարձակումների, ապատեղեկատվության դեմ պայքարելու կարողությունները։ Սպեկտրը շատ լայն է»,- պարզաբանել է նա։

Ակնկալվում է, որ առաջիկայում «ոչ մահաբեր ձևաչափի» աջակցության կոնկրետ առաջարկների մշակման համար Հայաստան կժամանի տեխնիկական առաքելություն։

Փորձագիտական կարծիք

Ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքագետ Հրաչյա Արզումանյանն ասում է՝ Հայաստանը չի կարող իրեն փոքր քայլերի ճոխություն թույլ տալ, պետք է գնա մեծ, համակարգային փոփոխությունների։ Հակառակ դեպքում, ըստ նրա, չի կարողանա արձագանքել այն ռազմական սպառնալիքներին, որոնց առջև կանգնած է։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ առաջին քայլը պետք է լինի ՌԴ հետ ունեցած ռազմական կապերը ավարտին հասցնելը։

Կարծում է՝ այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու համար Հայաստանը շատ ժամանակ չունի։ Factor TV-ի եթերում Արզումանյանը նշել է՝ եթե ռուս-ուկրաինական զինադադար հայտարարվի, թիրախում կլինի Հարավային Կովկասը․

«Այն ներուժը, որ զբաղված է ուկրաինական ճակատում, այդ հզորությունը կզգանք մեզ վրա դիվանագիտական, ռազմական և մնացած ոլորտներում։ Ավելի շուտ պետք է քայլեր անենք, փորձենք համոզել Եվրոպային, որ կարող ենք Վրաստանին միանալ, և այն պրոցեսը, որ սկսվել է Վրաստանում, շարունակվի ՀՀ-ում»։

Շեշտում է՝ ճանապարհը դժվար է լինելու, ռազմական ոլորտը բարեփոխելու համար Հայաստանից կպահանջվի առնվազն 5-10 տարի։ Մյուս կողմից նկատում է՝ այդ ուղով չգնալու պարագայում չի լինի երկրի ինքնիշխանությունը պահպանելու հնարավորություն։

Քաղաքագետի համոզմամբ՝ քանի դեռ Հայաստանի և Արևմուտքի շահերը համընկնում են, պետք է  օգտվել ստեղծված «հնարավորությունների պատուհանից» և ամրացնել կապերը արևմտյան ժողովրդավարական ճամբարի հետ։

Օրինակ է բերում Ֆինլանդիան և նշում, որ երկիրը կարողացավ օգտվել Ուկրաինայում ընթացող պատերազմից և դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։

«Պետք է հասկանանք՝ ունենք շատ քիչ ժամանակ, որ «բավականին հեշտ, փափուկ» ձևով ավարտենք մեր ռազմական կապերը ՌԴ հետ»,- ասել է նա։

Jam-news.net

 

Թեգեր ԱրտատպությունԴեկտեմբեր 2023 երկրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր

December 2023

2020 թվականից հետո հետպատերազմյան ողջ ժամանակաշրջանը անվտանգության և Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների առումով Հայաստանի համար անորոշության շարունակվող խորացմամբ...

Կարդալ ավելին
Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին

Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին

December 2023

Ռուբեն Մեհրաբյան Քաղաքական գործիչները, քաղաքական մեկնաբանները, փորձագետները և այլ «քաղաքականամերձ մարդիկ» ավանդաբար Սուրբ Ծննդյան և Ամանորի նախաշեմին մամուլում ամփոփում են...

Կարդալ ավելին
Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

December 2023

Տաթևիկ Հայրապետյան Եթե 2022 թվականը հայ ժողովուրդն ամփոփում էր Լաչինի միջանցքի փակմամբ, շրջափակված, աշխարհի հետ կապը կորցրած Արցախով, ապա մեկ...

Կարդալ ավելին
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Տասը իրադարձություն, որ 2023-ին առաջին անգամ պատահեց աշխարհում

December 2023

Մեր թվարկությունից 2023 տարի անց, երբ թվում էր՝ մարդկությունն արդեն ամեն ինչ տեսել ու լսել է, պարզվեց՝ կան բաներ, որ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.