Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հայ-ռուսական հարաբերություններ. ճգնաժամ և հեռանկարներ

hayk
December 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

44-օրյա պատերազմից հետո և հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք, հայ-ռուսական հարաբերությունները դժվար է այլ կերպ գնահատել, քան ճգնաժամ։ Դրա պատճառն առաջին հերթին Ռուսաստանից մեր միֆականացված ակնկալիքներն էին, որոնք, ինչպես ցույց է տալիս կյանքը, երբեք էլ լուրջ հիմքեր չեն ունեցել, թեև դրանք հետևողականորեն արմատավորվել են հայկական միջավայրում։ Պատճառներից մեկն էլ հենց Ռուսաստանի ցինիկ վերաբերմունքն է իրավապայմանագրային այն ողջ բազայի նկատմամբ, որը հետևողականորեն ընդլայնվել է հայաստանյան բոլոր վարչակարգերի կողմից 1991 թվականից հետո, դա ներկայացվելով որպես «մեծ բարիք», որը բխում է բացառապես Մոսկվայի «մեծահոգությունից»։

Պատմությունը մեզ դաժան դաս տվեց առ այն, թե ինչ ավարտ է ունենում «միակողմանի դարավոր բարեկամությունը» և ստիպեց պատասխանելու միանգամայն օրինաչափ հարցի՝ իսկ ի՞նչ անել այսքանից հետո։

Հանրային տրամադրությունները էականորեն փոխակերպվեցին շատ կարճ ժամանակաընթացքում. Ռուսաստանը վաղուց արդեն «չեմպիոն» չէ հանրային համակրանքներում, ինչպես ցույց են տալիս սոցիոլոգիական հարցումները, այն նույնիսկ սկսել է ընկալվել որպես հայկական պետականության համար գոյաբանական սպառնալիք։

Պաշտոնական Երևանը, անկախ իր քաղաքական նախապատվություններից, չի կարող հաշվի չնստել հանրային ընկալումներում առկա այս տեկտոնական փոփոխությունների հետ։ Սակայն բաց է մնում հետևյալ հարցը՝ ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի աշխատանքներին մասնակցելուց դե-ֆակտո հրաժարումը այն պարագայում, երբ պահպանվում է դրանց դե-յուրե անդամակցումը, որքանո՞վ է ամբողջական ու ընկալելի դարձնում Հայաստանի կառավարության քաղաքական ուղեգիծը։

Հայաստանի ընթացիկ քաղաքական ուղեգիծը քննադատվում է երեք դիրքերից. առաջին՝ «այնքան էլ լավ չէ ընկերություն անում», կամ էլ, ավելի ստույգ, «ընդհանրապես ընկերություն չի անում» Ռուսաստանի հետ, երկրորդ՝ ոչ այնքան արագ և ոչ այնքան հետևողականորեն է անջրպետվում Ռուսաստանից՝ պահպանելով Հայաստանում Ռուսաստանի ոչ այնքան նորմալ ու մեծ ներկայությունը, ինչն, ըստ էության, կորցրել է իր նշանակությունը հայկական շահերի տեսանկյունից, և երրորդ՝ որ Հայաստանի գործողությունները կրում են դրվագային, կիսատ-պռատ և ոչ համակարգային բնույթ, ավելին՝ զուրկ են ռազմավարական հորիզոնից։ Իշխող թիմից հաճախ լսվող երկակի հրապարակային հայտարարություններն էլ ավելի են բարդացնում «որտե՞ղ ենք մենք և ու՞ր ենք գնում» կարևորագույն հարցի ընկալումը։ Էլ չենք խոսում հեռանկարի մասին՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ։ Եւ մեր վերլուծական հանդեսի նոր թողարկման հեղինակների քննադատական դիրքորոշումը պայմանավորված է հենց խնդրո առարկայում առավել պարզություն մտցնելու ցանկությամբ։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

 

Թեգեր Դեկտեմբեր 2023 երկրորդ թողարկումԽմբագրական

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր

December 2023

2020 թվականից հետո հետպատերազմյան ողջ ժամանակաշրջանը անվտանգության և Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների առումով Հայաստանի համար անորոշության շարունակվող խորացմամբ...

Կարդալ ավելին
Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին

Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին

December 2023

Ռուբեն Մեհրաբյան Քաղաքական գործիչները, քաղաքական մեկնաբանները, փորձագետները և այլ «քաղաքականամերձ մարդիկ» ավանդաբար Սուրբ Ծննդյան և Ամանորի նախաշեմին մամուլում ամփոփում են...

Կարդալ ավելին
Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

December 2023

Տաթևիկ Հայրապետյան Եթե 2022 թվականը հայ ժողովուրդն ամփոփում էր Լաչինի միջանցքի փակմամբ, շրջափակված, աշխարհի հետ կապը կորցրած Արցախով, ապա մեկ...

Կարդալ ավելին
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Տասը իրադարձություն, որ 2023-ին առաջին անգամ պատահեց աշխարհում

December 2023

Մեր թվարկությունից 2023 տարի անց, երբ թվում էր՝ մարդկությունն արդեն ամեն ինչ տեսել ու լսել է, պարզվեց՝ կան բաներ, որ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.