Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր

hayk
December 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

2020 թվականից հետո հետպատերազմյան ողջ ժամանակաշրջանը անվտանգության և Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների առումով Հայաստանի համար անորոշության շարունակվող խորացմամբ և տարածաշրջանային անվտանգային ճարտարապետության հետագա խափանմամբ է բնորոշվում՝ ի վնաս հայկական շահերի։ 2023 թվականը ոչ միայն չփոխեց այդ միտումը, այլև նշանավորվեց արցախահայության ողբերգությամբ՝ սեպտեմբերին ալիևյան վարչակարգի իրականացրած ռազմագործողության հետևանքով հայաթափվեց Արցախը։ Միանգամայն ակնհայտ է, որ ադրբեջանական բանակի անթույլատրելի գործողությունները հնարավոր դարձան «գետնի վրա» Ռուսաստանի լրիվ թողտվությամբ ու քաղաքական հովանավորությամբ։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, ինչի մասին շատ է խոսվել սեպտեմբերյան բռնատեղահանումից առաջ և հետո, որքան էլ ներկայացվում էր որպես Հայաստանի դիվանագիտության առաջնահերթություն, այդպես էլ իրականություն չդարձավ Ադրբեջանի դիրքորոշման փոփոխականության, ուժի դիրքերից դիվանագիտություն վարելու շարունակման պատճառով։

Արևմուտքի ջանքերը բավարար եղան, որպեսզի 2024-ին ընդառաջ բարձրացվի Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա նոր հարձակման քաղաքական գինը, որպեսզի պաշտոնական Բաքուն «անվճարունակ» լինի այդ գնի պարագայում։ Սակայն այդ ջանքերը բավարար չեղան Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ բերելու և ստորագրել տալու արդեն համաձայնեցված կոնսենսուսային սկզբունքները, ուստի փաստացի ստացվում է, որ գոնե այս պահի դրությամբ Ալիևի գործողություններն անհետևանք մնացին։

Անշուշտ, Բաքուն ոգևորված է առաջին հերթին Պուտինի վարչակարգի աջակցությամբ ու համակրանքով, վարչակարգ, որը նույնիսկ Ուկրաինայի դեմ պատերազմում բոլոր կորուստներով հանդերձ Հայաստանում պահպանում է ոչ միայն անմիջական ճնշման ու հիբրիդային ազդեցության լծակները, այլև շատ մեծ ներկայություն՝ ուժային, տեղեկատվական, տնտեսական և այլն։

Ահա այսպիսի «ուղեբեռով» է Հայաստանը թևակոխում 2024 թվականը, բայց որոշակի հույսեր կան արցախցիների հավաքական իրավունքները դատական կարգով վերականգնելու համար։ Ինչպիսի՞ն են Հայաստանի խնդիրները գալիք տարում, և ինչպիսի՞ միտումներ են նկատվում. այս մասին կարող եք կարդալ մեր վերլուծական հանդեսի նոր թողարկման բացառիկ հոդվածներում։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

Թեգեր Դեկտեմբեր 2023 չորրորդ թողարկումԽմբագրական

Նմանատիպ  նյութեր

Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին

Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին

December 2023

Ռուբեն Մեհրաբյան Քաղաքական գործիչները, քաղաքական մեկնաբանները, փորձագետները և այլ «քաղաքականամերձ մարդիկ» ավանդաբար Սուրբ Ծննդյան և Ամանորի նախաշեմին մամուլում ամփոփում են...

Կարդալ ավելին
Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

December 2023

Տաթևիկ Հայրապետյան Եթե 2022 թվականը հայ ժողովուրդն ամփոփում էր Լաչինի միջանցքի փակմամբ, շրջափակված, աշխարհի հետ կապը կորցրած Արցախով, ապա մեկ...

Կարդալ ավելին
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Տասը իրադարձություն, որ 2023-ին առաջին անգամ պատահեց աշխարհում

December 2023

Մեր թվարկությունից 2023 տարի անց, երբ թվում էր՝ մարդկությունն արդեն ամեն ինչ տեսել ու լսել է, պարզվեց՝ կան բաներ, որ...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Անօդաչուները ժամանակակից պատերազմի անբաժան մասն են

December 2023

Ուկրաինական այսօրվա մարտադաշտերում անօդաչուների կիրառումը ուղղակի պարտադիր է, և պատերազմող կողմերն էլ լայնորեն օգտագործում են այն։ Ամերիկյան ռազմական փորձագետների ներկայացմամբ,...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.