Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հայաստանի և Իրանի արտգործնախարարների՝ Երեւանում հնչեցրած առանցքային մտքերը

hayk
October 2022
Հայաստանի և Իրանի արտգործնախարարների՝ Երեւանում հնչեցրած առանցքային մտքերը

Լուսանկարի աղբյուրը՝ Aliqmedia.am

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանն ու Հայաստանն ունեն համատեղ շահեր, կարծիքներ, նաև մտահոգություններ, որ տիրում են Հարավային Կովկասում: Իրանի արտգործնախարարը շեշտել է, որ Իրանը դեմ է օտարերկյա ներկայացուցիչների առկայությանը տարածաշրջանում։

«Իրանական կողմը յուրաքանչյուր փոփոխություն պատմական սահմաններում չի ընդունելու, դա մեր կարմիր գիծն է։ Կձեռնարկենք բոլոր քայլերը, որը կդիմակայի անգամ նման մտածելակերպին»,– նշել է Իրանի արտգործնախարարը։

Աբդոլահիանը հավելել է նաև, որ իրանական կողմը կարևորում է տարածաշրջանի երկրների գործունեությունը և օրինակ բերեց «3+3» պլատֆորմը։ Նա նշել է նաև, որ Հայաստանի արտգործնախարարի հետ քննարկել է երկու երկրների առևտրաշրջանառությանը վերաբերող հարցեր։ Իրանի արտգործնախարարը հավելել է, որ Կապանում հյուպատոսության բացումը էլ ավելի դյուրին կդարձնի երկու երկրների համագործակցությունը։

Հայ-թուրքական կարգավորման գործընթացը և հայ-ադրբեջանական հարաբերությունները

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շեշտել է, որ գործընթացի ուղենիշը հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումն են:

Միրզոյանը նշել է, որ Թուրքիան պետք է կարգավորման գործընթացն ավելի ու ավելի քիչ կապի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի հետ: Ըստ նրա՝ Հայաստան-Թուրքիա երկխոսության հաջողությունը կարող է իր դրական ազդեցությունը թողնել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրա:

«Երբեմն հարցերի վերաբերյալ հնչում են արտահայտություններ, որոնք հիմք են տալիս մտածելու, որ, օրինակ, նույն Թուրքիան գուցե արտատարածքային կարգավիճակով միջանցքի բացման հարցում ավելի շահագրգիռ է, քան, օրինակ, Ադրբեջանը»,-հավելել է Միրզոյանը:

Հիմնական խոչընդոտը Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումն է. Միրզոյան

Ըստ Միրզոյանի՝ ամենուր իրականում մեծ առաջընթաց ունենալու հիմնական խոչընդոտը Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումն է և Հայաստանի հետ փոխադարձ ընդունելի լուծումների գնալու դժկամությունը: ՀՀ արտգործնախարարը հույս է հայտնել, որ այդ խոչընդոտը կհաղթահարվի, և կողմերին առաջիկայում կհաջողվի հանգել փոխադարձ ընդունելի իրավիճակների և լուծումների:

Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցք

Անդրադառնալով  Պարսից ծոց-Սև ծով միջանցքին՝ Միրզոյանը նշել է, որ հաշվի առնելով Հնդկաստանի դերակատարությունը եւ այն դերը, որ նա կարող է ունենալ այս միջանցքի մեջ՝ ձևավորվել է եռակողմ պլատֆորմ ՀՀ-ի, Իրանի և Հնդկաստանի միջև:  Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն իսկապես հետաքրքրված է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքով:

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն այցի ընթացքում  հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Հոկտեմբերի 21-ին ՀՀ և Իրանի արտգործնախարարներ  Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ներկա կլինեն Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:

Aliqmedia.am

 

 

Թեգեր ԱրտատպությունՀոկտեմբեր չորրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Իրանը հստակեցնում է իր տարածաշրջանային քաղաքականությունը

October 2022

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Ամիր Հոսեյն Աբդոլահիանի այցը Երևան դարձավ տարածաշրջանային այն թրենդների մի մասը,...

Կարդալ ավելին
Իրանը՝ քրոնիկ ցույցերի հորձանուտում

Իրանը՝ քրոնիկ ցույցերի հորձանուտում

October 2022

Ժաննա ՎԱՐԴԱՆՅԱՆ Իրանում ավելի քան մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաները ոչ պաշտոնական տվյալներով 200-ից ավելի մարդու կյանք են խլել։ Ցույցերն...

Կարդալ ավելին
Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը՝ ներքին և արտաքին անկայունության պայմաններում

Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը՝ ներքին և արտաքին անկայունության պայմաններում

October 2022

Մհեր ԱՎԱԳՅԱՆ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո և ռուս-ուկրաիանական հակամարտությամբ ստեղծված իրադրությունը բավական անբարենպաստ և վտանգավոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։...

Կարդալ ավելին
Իրանը հնարավորություն ունի խոչընդոտելու սահմանների փոփոխման ցանկացած գաղափարի իրականացմանը. Աբդոլլահիան

Իրանը հնարավորություն ունի խոչընդոտելու սահմանների փոփոխման ցանկացած գաղափարի իրականացմանը. Աբդոլլահիան

October 2022

Իրանը դեմ է, որ տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ, Արարատ Միրզոյանի հետ երեկ երեկոյան կայացած...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.