Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Արցախը չի կարող կապ ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար

hayk
October 2022
Արցախը չի կարող կապ ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար

Եթե Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագրի նախագծում վերջինիս կողմից ներկայացված 5 կետերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հստակ նշված չէ, ապա, ըստ էության, ստացվում է, որ այս երկու գործընթացները տարանջատվում են:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, անդրադառնալով հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությանը, որով Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին՝ դրանց միջոցով ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

«Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված այդ հայտարարության մեսիջն այն էր, որ 2 պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, որի մասին Հայաստանի Հանրապետության  իշխանությունները խոսում էին նաև մինչև այդ: Երբ Ադրբեջանի կողմից ներկայացվեցին խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ 5 կետանոց առաջարկներ, ՀՀ իշխանություններն արտահայտեցին իրենց դիրքորոշումն առ այն, որ նրա տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ պահանջ չեն ունեցել ու չունեն: Այստեղ խնդիրն արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանն է վերաբերում՝ ըստ միջազգային նորմերով ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի»,-ասաց Հարությունյանը: Արցախի Հանրապետությունը որևէ կապ չի կարող ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանի որ մենք մեր անկախությունը հռչակել ենք ԽՍՀՄ համապատասխան օրենսդրության և միջազգային բոլոր նորմերի իրավազորությամբ, ինչպես Ադրբեջանը: Մենք բազմիցս ենք նշել, որ ԽՍՀՄ-ում 1991 թվականի ապրիլին ընդունված օրենքի համաձայն, ըստ որի՝ պետությունները, այդ թվում՝ առանձին միավորները, կարող են դուրս գալ  և ստեղծել առանձին պետություն, մենք անկախության հռչակագիր ենք ընդունել,, այնուհետև հանրաքվե անցկացրել նույն իրավազորությամբ, ինչպես, որ Ադրբեջանն է դուրս եկել ԽՍՀՄ-ի կազմից»,-մանրամասնեց Արցախի խորհրդարանական խմբակցության ղեկավարը՝ ընդգծելով, որ նույն իրավանորմերի շրջանակում 2 պետություն է ստեղծվել՝ հաշվի առնելով այն, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը եղել է նաև որպես առանձին միավոր ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ Արցախի ուղիղ երկխոսությանը, ապա ըստ Հարությունյանի, Արցախը պատրաստ է դրան, եթե միջազգայնորեն ճանաչվի որպես հակամարտող և բանակցային լիիրավ կողմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: «Եթե կա անմիջապես Արցախի ու Ադրբեջանի միջև բանակցություններ իրականացնելու գաղափարը, ապա մենք պատրաստ ենք, եթե միջազգային հանրությունը կերաշխավորի, որ Արցախը լիիրավ կողմ է հանդիսանում: Այդ դեպքում պատրաստ ենք քննարկումների, իհարկե, այն 3 սկզբունքների հիման վրա, որոնք համանախագահության ձևաչափով ամրագրված են՝ ազգերի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառում»,- եզրափակեց Հարությունյանը:

Artsakhpress.am

 

 

Թեգեր ԱրտատպությունՀոկտեմբեր երրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Իրանը հստակեցնում է իր տարածաշրջանային քաղաքականությունը

October 2022

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Ամիր Հոսեյն Աբդոլահիանի այցը Երևան դարձավ տարածաշրջանային այն թրենդների մի մասը,...

Կարդալ ավելին
Իրանը՝ քրոնիկ ցույցերի հորձանուտում

Իրանը՝ քրոնիկ ցույցերի հորձանուտում

October 2022

Ժաննա ՎԱՐԴԱՆՅԱՆ Իրանում ավելի քան մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաները ոչ պաշտոնական տվյալներով 200-ից ավելի մարդու կյանք են խլել։ Ցույցերն...

Կարդալ ավելին
Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը՝ ներքին և արտաքին անկայունության պայմաններում

Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը՝ ներքին և արտաքին անկայունության պայմաններում

October 2022

Մհեր ԱՎԱԳՅԱՆ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո և ռուս-ուկրաիանական հակամարտությամբ ստեղծված իրադրությունը բավական անբարենպաստ և վտանգավոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։...

Կարդալ ավելին
Հայաստանի և Իրանի արտգործնախարարների՝ Երեւանում հնչեցրած առանցքային մտքերը

Հայաստանի և Իրանի արտգործնախարարների՝ Երեւանում հնչեցրած առանցքային մտքերը

October 2022

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է,...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.