Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Արցախյան գործոնը պետք է առավելագույնս ինքնադրսևորվի

hayk
October 2022
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Պաշտոնական Երևանը տարածաշրջանային ու գլոբալ ակտորների հետ ներկայումս արցախյան հարցով քաղաքական կոնտակտների կտրուկ ինտենսիվացման գործընթացում է հայտնվել։ Պրահա, Աստանա, եվրոպական առաքելություն, ռուսաստանյան դառնություններ, ԱՄՆ կոնգրեսականների այց Երևան, դիվանագիտական թվիթերամարտեր. այս ամենը վկայում է կողմերի ու միջնորդների, ինչպես նաև այնպիսի շահագրգիռ առանցքների ակտիվացման մասին, որպիսին են Վաշինգտոնը, Բրյուսելն ու Փարիզը։

Անշուշտ, տարածաշրջանային բալանսի փոփոխման հիմնարար գործոնը Ռուսաստանի համար անբարենպաստ ընթացքն է Ուկրաինայի դեմ պատերազմում, ինչն էլ փոխում է տարածաշրջանում ռուսաստանյան գործոնի «քաշային կարգը»։ Դրան հավելվում են Մոսկվայից հնչող և իրավիճակին ոչ համարժեք հայտարարությունները, որոնք երբեմն նույնչափ նյարդայնացնում են և՛ Երևանին, և՛ Բաքվին, ճիշտ է՝ միանգամայն տարբեր պատճառներով։

Այս համապատկերում արցախյան հանրությունում հասունանում է Ստեփանակերտի վարած «իներցիոն» քաղաքական ուղեգծի անհամարժեքության ընկալումը։ Մյուս կողմից էլ՝ պաշտոնական Երևանի դիրքորոշումը, որը տեկտոնական տեղաշարժերի է ենթարկվել տարբեր պատճառներով, այդ թվում, ինչպես ասում են, «ոչ լավ կյանքից», նաև ըմբռնումով մոտեցում է ակնկալում Ստեփանակերտի կողմից, ինչպես նաև զգալիորեն ավելի մեծ պատասխանատվության ստանձնում և ավելի շատ նախաձեռնողականության դրսևորում, ավելին, քան երբևէ։ Չէ՞ որ խոսքն իսկապես գնում է Արցախի ու արցախահայության ճակատագրի մասին միանգամայն նոր՝ հետռուսաստանյան տարածաշրջանի, հետռուսաստանյան աշխարհակարգի ձևավորման պայմաններում, երբ հին, արդեն սովորական դարձած քաղաքական դրույթները ոչ միայն չեն աշխատում, այլև ավելին՝ իրենց անգործունակությամբ վերաճել են գոյաբանական բնույթի սպառնալիքների աղբյուրի։

Ըստ այդմ էլ,  եկել է արցախյան գործոնի ակտիվ վերաիմաստավորման ժամանակը հենց բուն Արցախում, հենց արցախցիների ու Արցախի քաղաքական էլիտայի կողմից։ Ամեն ինչից զատ՝ սա նաև քաղաքական հասունության յուրատեսակ քննություն է, նոր իրողություների ընկալման, այդ նոր իրողություններում սեփական շահերին հետամուտ լինելու ունակությունների փնտրտուքի փորձություն։ Միով բանիվ, արցախյան գործոնը պետք է առավելագույնս ինքնադրսևորվի ու երիցս կարևորվի։

Հենց այս մասին են ընթերցողների հետ իրենց պատկերացումներով կիսվել մեր նոր թողարկման հեղինակները։

 «Անալիտիկոն»-ի խմբագրություն

Թեգեր ԽմբագրականՀոկտեմբեր երրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Իրանը հստակեցնում է իր տարածաշրջանային քաղաքականությունը

October 2022

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Ամիր Հոսեյն Աբդոլահիանի այցը Երևան դարձավ տարածաշրջանային այն թրենդների մի մասը,...

Կարդալ ավելին
Իրանը՝ քրոնիկ ցույցերի հորձանուտում

Իրանը՝ քրոնիկ ցույցերի հորձանուտում

October 2022

Ժաննա ՎԱՐԴԱՆՅԱՆ Իրանում ավելի քան մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաները ոչ պաշտոնական տվյալներով 200-ից ավելի մարդու կյանք են խլել։ Ցույցերն...

Կարդալ ավելին
Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը՝ ներքին և արտաքին անկայունության պայմաններում

Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը՝ ներքին և արտաքին անկայունության պայմաններում

October 2022

Մհեր ԱՎԱԳՅԱՆ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո և ռուս-ուկրաիանական հակամարտությամբ ստեղծված իրադրությունը բավական անբարենպաստ և վտանգավոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։...

Կարդալ ավելին
Հայաստանի և Իրանի արտգործնախարարների՝ Երեւանում հնչեցրած առանցքային մտքերը

Հայաստանի և Իրանի արտգործնախարարների՝ Երեւանում հնչեցրած առանցքային մտքերը

October 2022

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է,...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.