Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Իրանը հնարավորություն ունի խոչընդոտելու սահմանների փոփոխման ցանկացած գաղափարի իրականացմանը. Աբդոլլահիան

hayk
October 2022
Իրանը հնարավորություն ունի խոչընդոտելու սահմանների փոփոխման ցանկացած գաղափարի իրականացմանը. Աբդոլլահիան

Իրանը դեմ է, որ տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ, Արարատ Միրզոյանի հետ երեկ երեկոյան կայացած ասուլիսում հայտարարեց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Բարձրաստիճան պաշտոնյայի այս հայտարարությունը հնչում է Հայաստանի սահմաններին Եվրամիության քաղաքացիական դիտորդների տեղակայման ֆոնին։

«Մեզ համար շատ կարևոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը տարածաշրջանում, ինչպիսին է «3+3» պլատֆորմը», – ասաց Աբդոլլահիանը:

Հարավկովկասյան երեք երկրները և տարածաշրջանային երեք տերություններն ընդգրկող այս ձևաչափով հանդիպումներ վերջին շրջանում չեն եղել։ Վեցակողմ համագործակցությունը առաջ են մղում Թուրքիան ու Ադրբեջանը։

Իրանի հոգևոր առաջնորդը թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի նախագահներին է ասել՝ Հայաստանի հետ սահմանի փակում չի հանդուրժի։

Իրանի արտգործնախարարը երեկ էլ Երևանում ընդգծեց՝ Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունը, հայտարարելով՝ «դա իրենց կարմիր գիծն է». – «Կձեռնարկենք բոլոր քայլերը, որոնք կդիմակայեն յուրաքանչյուր նույնիսկ մտքին»։

«Ադրբեջանի նախագահը մեր երկրի ղեկավարի հետ հանդիպմանը հստակորեն նշել է, որ նման մտադրություն չունեն և տարածաշրջանում աշխարհագրական, սահմանային փոփոխություն չեն հետապնդում և չեն ցանկանում իրականացնել։ Մենք ամենաբարձր մակարդակներում տարածաշրջանի աշխարհաքաղաքական և նաև սահմանների փոփոխման հետ կապված համապատասխան զգուշացումներ արել ենք։ Իրանը հնարավորություն ունի խոչընդոտելու և դիմակայելու նման ցանկացած գաղափարի իրականացմանը», – վստահեցրեց Աբդոլլահիանը:

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները կասկածի տակ են դնում խաղաղության հասնելու անկեղծությունը, իր հերթին նշեց Հայաստանի արտգործնախարարը, երբ խոսում էր հայ – ադրբեջանական խաղաղության բանակցություններից:

«Ագրեսիա է տեղի ունենում մի բանակցող երկրի կողմից մյուս բանակցող երկրի նկատմամբ: Սա, կարծում եմ, աշխարհում, թերևս, բոլորը կհամաձայնեն, ամենևին լավագույն ձևը չի անկեղծ բանակցությունների և խաղաղության, լավագույն օրինակը չի, ապացույցը չի խաղաղության հասնելու ձգտումի», – ընդգծեց Միրզոյանը:

Բանակցություններում առաջընթացի բացակայության համար Արարատ Միրզոյանը մեղադրեց Բաքվին, սա այն դեպքում, երբ կողմերը հայտարարում են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին:

«Խաղաղության պայմանագրի շուրջ և նաև Հայաստան – Ադրբեջան հարաբերություններում առկա մյուս խնդիրների շուրջ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ մեր հանդիպումները շարունակական են՝ տարբեր հարթակներում, տարբեր ֆորմատներով: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ ամենուր իրականում մեծ առաջընթաց ունենալու հիմնական խոչընդոտը Ադրբեջանի, ըստ էության, առավելապաշտական, մաքսիմալիստական մոտեցումն է և Հայաստանի հետ փոխադարձ ընդունելի լուծումների գնալու դժկամությունը», – ասաց Հայաստանի արտգործնախարարը՝ հավելելով. – «Հուսով ենք, որ այս խոչընդոտը կհաղթահարվի, և մեզ առաջիկայում կհաջողվի, այնուամենայնիվ, հանգել կրկին փոխադարձ ընդունելի իրավիճակների և լուծումների»:

Azatutyun.am

 

Թեգեր ԱրտատպությունՀոկտեմբեր չորրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Իրանը հստակեցնում է իր տարածաշրջանային քաղաքականությունը

October 2022

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Ամիր Հոսեյն Աբդոլահիանի այցը Երևան դարձավ տարածաշրջանային այն թրենդների մի մասը,...

Կարդալ ավելին
Իրանը՝ քրոնիկ ցույցերի հորձանուտում

Իրանը՝ քրոնիկ ցույցերի հորձանուտում

October 2022

Ժաննա ՎԱՐԴԱՆՅԱՆ Իրանում ավելի քան մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաները ոչ պաշտոնական տվյալներով 200-ից ավելի մարդու կյանք են խլել։ Ցույցերն...

Կարդալ ավելին
Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը՝ ներքին և արտաքին անկայունության պայմաններում

Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը՝ ներքին և արտաքին անկայունության պայմաններում

October 2022

Մհեր ԱՎԱԳՅԱՆ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո և ռուս-ուկրաիանական հակամարտությամբ ստեղծված իրադրությունը բավական անբարենպաստ և վտանգավոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։...

Կարդալ ավելին
Հայաստանի և Իրանի արտգործնախարարների՝ Երեւանում հնչեցրած առանցքային մտքերը

Հայաստանի և Իրանի արտգործնախարարների՝ Երեւանում հնչեցրած առանցքային մտքերը

October 2022

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է,...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.