Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

ՀԱՊԿ-ի ճգնաժամը և Հայաստանի հետագա դիրքավորումը

hayk
October 2022
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ագրեսիվ գործողությունները, որ ալիևյան ռեժիմը սանձազերծել է սեպտեմբերի 13-14-ին ու սեպտեմբերի 28-ին, պաշտոնական Երևանին ստիպեցին ապարդյուն սպասել այսպես կոչված դաշնակիցների՝ Ռուսաստանի ու ՀԱՊԿ այլ անդամ-երկրների արձագանքին։ Սակայն, ինչպես և սպասվում էր, ոչ մի համարժեք գնահատական չհետևեց։ Կրկին նույն խոսքերը «ռուսաստանյան խորհրդատվությամբ սահմանազատման ու սահմանագծման անհրաժեշտության» մասին, ինչը, Մոսկվայի տրամաբանությամբ և մյուս անդամ-պետությունների լուռ հավանությամբ, պետք է կանխի «սահմանային միջադեպերը»։ Եվ դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Հնդկաստանը և մի շարք այլ երկրներ իրերն անվանեցին իրենց անուններով և կատարվածը որակեցին որպես ագրեսիա, Բաքվից պահանջելով դուրս բերել զորքերը միջազգայնորեն ճանաչված հայաստանյան տարածքներից, և այն ժամանակ, երբ Հայաստանը Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին դիմելուն զուգընթաց դիմել էր նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդին։

Այս ամենը վրդովմունքի մեծ ալիք բարձրացրեց հայ հանրությունում, ու բարձրաձայնվեց օրինաչափ հարցը՝ իսկ մեր ինչի՞ն են պետք այդ ՀԱՊԿ-ն ու այն ողջ թղթաբանությունը, որն անվանվում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև «իրավապայմանագրային բազա», առավել ևս Ուկրաինայի դեմ իր պատերազմում Ռուսաստանի՝ որպես պետության, բարոյաքաղաքական ու ռազմաքաղաքական ֆիասկոյի պայմաններում։

Միևնույն ժամանակ, նկատի ունենալով այն, թե Հայաստանի նախկին իշխանությունների վարած և գործող իշխանությունների գրեթե չփոխած քաղաքականության շնորհիվ որքան խորն է Ռուսաստանը ներաճել մեր կյանքում, կարելի է արձանագրել, որ Հայաստանի պարագայում ռիսկերն անխուսափելի են։ Ու հենց այդ ռիսկերն էլ հանրային քննարկումների առանցքում են. ռիսկեր, եթե Հայաստանը որոշի լքել ՀԱՊԿ-ն, ռիսկեր, եթե Հայաստանը նման որոշում չընդունի։ Սույն թեմային նվիրված մեր նոր թողարկման հեղինակային հոդվածներում փորձ է արվում գնահատել այդ ռիսկերը և դրանք քննարկման նպատակով ներկայացնել հանրությանը։ Նույն թեմայով ներառել ենք նաև որոշ արտատպություններ։

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

Թեգեր ԽմբագրականՀոկտեմբեր առաջին թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Իրանը հստակեցնում է իր տարածաշրջանային քաղաքականությունը

October 2022

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Ամիր Հոսեյն Աբդոլահիանի այցը Երևան դարձավ տարածաշրջանային այն թրենդների մի մասը,...

Կարդալ ավելին
Իրանը՝ քրոնիկ ցույցերի հորձանուտում

Իրանը՝ քրոնիկ ցույցերի հորձանուտում

October 2022

Ժաննա ՎԱՐԴԱՆՅԱՆ Իրանում ավելի քան մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաները ոչ պաշտոնական տվյալներով 200-ից ավելի մարդու կյանք են խլել։ Ցույցերն...

Կարդալ ավելին
Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը՝ ներքին և արտաքին անկայունության պայմաններում

Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը՝ ներքին և արտաքին անկայունության պայմաններում

October 2022

Մհեր ԱՎԱԳՅԱՆ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո և ռուս-ուկրաիանական հակամարտությամբ ստեղծված իրադրությունը բավական անբարենպաստ և վտանգավոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։...

Կարդալ ավելին
Հայաստանի և Իրանի արտգործնախարարների՝ Երեւանում հնչեցրած առանցքային մտքերը

Հայաստանի և Իրանի արտգործնախարարների՝ Երեւանում հնչեցրած առանցքային մտքերը

October 2022

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է,...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.