Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Պրահյան հանդիպումներն ու համաշխարհային քաղաքականության կոնտեքստը

hayk
October 2022
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Փարիզի նախաձեռնությամբ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում հրավիրվեց Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովը՝ եվրոպական 44 երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ։ Եվրոպական Միության անդամ երկրների առաջնորդներից բացի գագաթնաժողովին մասնակցում էին նաև Մեծ Բրիտանիայի վարչապետը, Թուրքիայի նախագահը, բալկանյան և «չեզոք» երկրների ղեկավարները, վերջիններիս թվում այնպիսի երկրներինը, ինչպիսին են Ֆինլանդիան և Շվեդիան, որոնք վերջերս պատմական որոշում են ընդունել ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին, այսինքն՝ արդեն իսկ չեզոք չեն։ Հրավիրվել էին նաև Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի ղեկավարները, բայց ոչ Բելառուսինը և, բնականաբար, ոչ էլ Ռուսաստանինը։ ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելի խոսքերով՝ դա առանց Ռուսաստանի ապագա միասնական Եվրոպայի գագաթնաժողովն էր՝ ինչպես Եվրոպայում, այնպես էլ «Եվրոպա+»-ում (Հարավային Կովկասով ու Թուրքիայով հանդերձ) ռուսաստանյան գործոնի անշրջելի էռոզիայի համապատկերում։

Բնական է, կենտրոնական իրադարձությունը, որն արմատապես փոխել է իրադրությունն ինչպես ողջ աշխարհամասում, այնպես էլ միջազգային հարաբերությունների ողջ համակարգում, հանդիսանում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ընթացքը։ Պատերազմն ԱՄՆ-ին ստիպել է հիմնովին վերանայել անդրատլանտյան քաղաքականությունը, Բայդենի վարչակազմի մոտեցումները, ամերիկյան քաղաքականության մեյնսթրիմը, Ազատ Աշխարհի առաջնորդ երկրի քաղաքական ողջ դասակարգի առաջնահերթությունների հիերարխիան։

Սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած և փաստացի ոչնչով ու ոչ մի կերպ չսադրված պատերազմը Հայաստանի սահմաններին ու Հայաստանի տարածքում, պատերազմ, որը սանձազերծել է Ալիևի վարչակարգը և որը կանգնեցվել է Վաշինգտոնի գործուն ճնշման տակ, ինչպես նաև ռուսաստանյան բանակի զանգվածային պարտություններն Ուկրաինայում. այս ամենն էր այն դրդապատճառը, որը Եվրոպային էլ ստիպեց վերանայելու մեր տարածաշրջանի նկատմամբ վերաբերմունքը։ Եվ ահա այս համապատկերում էլ կայացան Հայաստանի ու Թուրքիայի առաջնորդների առաջին տետ-ա-տետ հանդիպումն ու Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի առաջնորդների և Եվրոպական Խորհրդի նախագահի առաջին քառակողմ հանդիպումը։

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, դրանով իսկ հաստատելով իրենց վաղուց առկա պարտավորությունները, որոնք բխում են ՄԱԿ կանոնադրությունից և Ալմա-Աթայի հռչակագրից։

Ինչպես և ինչով Պրահայից հեռացան Հայաստանը, տարածաշրջանը, ընդհանուր առմամբ՝ Եվրոպան, և ինչ պետք է անել հետո՝ այս մասին կարդացեք մեր նոր թողարկման հեղինակային հոդվածներում ու արտատպություններում։

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

Թեգեր ԽմբագրականՀոկտեմբեր երկրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Իրանը հստակեցնում է իր տարածաշրջանային քաղաքականությունը

October 2022

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Ամիր Հոսեյն Աբդոլահիանի այցը Երևան դարձավ տարածաշրջանային այն թրենդների մի մասը,...

Կարդալ ավելին
Իրանը՝ քրոնիկ ցույցերի հորձանուտում

Իրանը՝ քրոնիկ ցույցերի հորձանուտում

October 2022

Ժաննա ՎԱՐԴԱՆՅԱՆ Իրանում ավելի քան մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաները ոչ պաշտոնական տվյալներով 200-ից ավելի մարդու կյանք են խլել։ Ցույցերն...

Կարդալ ավելին
Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը՝ ներքին և արտաքին անկայունության պայմաններում

Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը՝ ներքին և արտաքին անկայունության պայմաններում

October 2022

Մհեր ԱՎԱԳՅԱՆ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո և ռուս-ուկրաիանական հակամարտությամբ ստեղծված իրադրությունը բավական անբարենպաստ և վտանգավոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։...

Կարդալ ավելին
Հայաստանի և Իրանի արտգործնախարարների՝ Երեւանում հնչեցրած առանցքային մտքերը

Հայաստանի և Իրանի արտգործնախարարների՝ Երեւանում հնչեցրած առանցքային մտքերը

October 2022

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է,...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.