Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Պատժամիջոցները՝ ԱՄՆ ֆիննախի ուշադրության կենտրոնում. Հայաստանի անհրաժեշտ քայլերի մասին

hayk
July 2022
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Փետրվարի 24-ից հետո ազատ աշխարհն ու նրա առաջնորդ ԱՄՆ-ն, ռուսաստանյան ագրեսիան զսպելու և դրան դիմակայելու նպատակով, եկան կոնսենսուսային որոշման՝ Մոսկվայի դեմ պատմականորեն աննախադեպ ու համալիր պատժամիջոցներ սահմանել։ Կատարվածի և դեպքերի հետագա զարգացման տրամաբանության մեջ Վաշինգտոնի, Բրյուսելի և Արևմուտքի (ինչպես նաև ոչ արևմտյան երկրների՝  Կորեայի, Ճապոնիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և այլն) այլ դաշնակիցների՝ «Ռամշթայնի կոալիցիայի» պատժամիջոցային քաղաքականությունը ռազմաքաղաքական միջոց է՝ ուղղված Պուտինի վարչակարգի հնարավորինս արագ հյուծմանը։

Այստեղից հետևում է, որ պատժամիջոցների ռեժիմը շրջանցելու՝ առանձին երկրների փորձեր կարող են լինել և, ամենայն հավանականությամբ, դրանք կընկալվեն որպես հակադիր նպատակին ուղղված քայլեր՝ ագրեսիայի ուղիղ կամ անուղղակի աջակցություն, պատերազմի դադարեցմանը ուղիղ կամ անուղղակի խոչընդոտում։

Սրանք կարևոր եզրահանգումներ են հայ հանրության համար, քանի որ ս.թ. հունիսի վերջին ԱՄՆ ֆինանսների նախարարության Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) և ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Արդյունաբերության և անվտանգության բյուրոն (BIS) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ֆինանսական հաստատություններին հասցեագրված նախազգուշացմամբ՝ ավելի մեծ զգոնություն դրսևորել Ռուսաստանից և Բելառուսից առանձին ապրանքների արտահանման նկատմամբ, հատկապես այն դեպքերում, երբ այդ ոլորտում նկատվում են համապատասխան վերահսկողությունից խուսափելու փորձեր։ Ներկայացվել է նաև «ռիսկի ցուցակ», որում ԱՄՆ-ի այնպիսի կարևոր դաշնակիցների հետ միասին, ինչպիսին են Իսրայելը, Թայվանը, ԱՄԷ-ն, հարևան Մեքսիկան, ներառվել են նաև Հայաստանը, Վրաստանը և Թուրքիան։

Սակայն մեր իրավիճակը տարբերվում է նրանով, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ-ում, ինչը ենթադրում է ազատ առևտրի ռեժիմ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի հետ։ Իսկ սա էլ լրացուցիչ ջանքեր է պահանջում, որպեսզի մեր երկրի նկատմամբ նույնպես պատժամիջոցներ չկիրառվեն, որոնց մենք իրավամբ արժանի չենք։ Այս մասին կարող եք կարդալ մեր նոր թողարկման նյութերում՝ տնտեսական հարցերով զբաղվող հայ փորձագետների հեղինակային հոդվածներում և հայկական ու տարածաշրջանային մամուլից արտատպություններում։

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

Թեգեր ԽմբագրականՀուլիս չորրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և դրանց շրջանցման հնարավոր հետևանքները

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և դրանց շրջանցման հնարավոր հետևանքները

July 2022

Ջուլիետա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Վերջերս (ս.թ. հունիսի 28-ին) Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) և ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Արդյունաբերության և անվտանգության բյուրոն...

Կարդալ ավելին
Հայաստանը «դեղին քարտ» ստացավ, իսկ Ռուսաստանին հումանիտար աղետ է սպառնում

Հայաստանը «դեղին քարտ» ստացավ, իսկ Ռուսաստանին հումանիտար աղետ է սպառնում

July 2022

Երկրների ցանկը, որոնց թվում է Հայաստանը, փոքր է, բայց շատ հզոր։ Դրանք այն երկրներն են, որոնք Ուկրաինայում պատերազմի հետ կապված...

Կարդալ ավելին
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

Ռուսաստանի պատճառով Հայաստանն ու Վրաստանը պատժամիջոցների տակ կհայտնվե՞ն. կարծիքներ

July 2022

Հայաստանն ու Վրաստանը հայտնվել են այն երկրների ցանկում, որոնց միջոցով պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները կարող են հասնել Ռուսաստան և Բելառուս։ ԱՄՆ ֆինանսների նախարարության Ֆինանսական հանցագործությունների...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հայաստան-Թուրքիա առաջին պայմանավորվածությունները. խոսքեր և գործեր

July 2022

Միջպետական հարաբերությունների կարգավորման գծով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև ս.թ.հուլիսի 1-ին Վիեննայում կայացած չորրորդ հանդիպումը դարձավ առաջինը, որի արդյունքում...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.