Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Մինսկի խումբն ու նրա համանախագահությունը. ներկան և ապագան

hayk
July 2022
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից բարձրաստիճան դիվանագիտական ներկայացուցիչների այցերը տարածաշրջան և նրանց տարաբնույթ հրապարակային հայտարարությունները վերսկսել են բանավեճերն առ այն, թե ինչպիսին կլինի ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի ճակատագիրն այնպիսի պայմաններում, երբ Արևմտյան հանրության և ՌԴ-ի միջև դիվանագիտական կապերը փաստացի ընդհատված են Ուկրաինայի դեմ ռուսաստանյան ագրեսիայի հետևանքով։ Այդուհանդերձ, փաստն այն է, որ ոչ ոք դեռ չի կասեցրել հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատը միջնորդների ինստիտուտի համար՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության, և տվյալ իրավիճակում պաշտոնական Երևանի դիրքորոշումը միանգամայն հասկանալի է, բնական ու հիմնված է իրերի իրական դրության վրա։ Ինչպես և օրինաչափ է այն, որ Հայաստանի ու Արցախի կենսական շահերին բացահայտորեն հակասում է Մոսկվայի ու Բաքվի համահունչ ձգտումը՝ Արևմուտքին դուրս մղել տարածաշրջանային գործընթացներից, իսկ կարգավորման գործընթացն էլ թողնել սեփական հայեցողությանը։ Այլ հարց է, թե այդ շահերը այս կամ այն հանգամանքի բերումով հրապարակավ ինչպես են մեկնաբանում քաղաքական ազդեցության տարբեր խմբեր Երևանում ու Ստեփանակերտում, որքանով են նրանք ունակ իրերն անվանել իրենց անուններով, և այդ ամենն, ի վերջո, հաշվի առնելով հիբրիդային բնույթի զորեղ, երբեմն էլ տոքսիկ քարոզչությունն ու այլ ազդեցություններ։

Մեր նոր թողարկման մեջ տեղ գտած հեղինակային հոդվածներն ու արտատպություններն, իհարկե, չեն հավակնում վերին ատյանի ճշմարտության այս չափազանց զգայուն հարցում, սակայն պերճախոս վկայում են Երևանում և Ստեփանակերտում առկա տրամադրությունների ու ակնկալիքների, հեռանկարների ու հնարավորությունների տեսլականի մասին։

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

Թեգեր ԽմբագրականՀուլիս երկրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Պատժամիջոցները՝ ԱՄՆ ֆիննախի ուշադրության կենտրոնում. Հայաստանի անհրաժեշտ քայլերի մասին

July 2022

Փետրվարի 24-ից հետո ազատ աշխարհն ու նրա առաջնորդ ԱՄՆ-ն, ռուսաստանյան ագրեսիան զսպելու և դրան դիմակայելու նպատակով, եկան կոնսենսուսային որոշման՝ Մոսկվայի...

Կարդալ ավելին
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և դրանց շրջանցման հնարավոր հետևանքները

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և դրանց շրջանցման հնարավոր հետևանքները

July 2022

Ջուլիետա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Վերջերս (ս.թ. հունիսի 28-ին) Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) և ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Արդյունաբերության և անվտանգության բյուրոն...

Կարդալ ավելին
Հայաստանը «դեղին քարտ» ստացավ, իսկ Ռուսաստանին հումանիտար աղետ է սպառնում

Հայաստանը «դեղին քարտ» ստացավ, իսկ Ռուսաստանին հումանիտար աղետ է սպառնում

July 2022

Երկրների ցանկը, որոնց թվում է Հայաստանը, փոքր է, բայց շատ հզոր։ Դրանք այն երկրներն են, որոնք Ուկրաինայում պատերազմի հետ կապված...

Կարդալ ավելին
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

Ռուսաստանի պատճառով Հայաստանն ու Վրաստանը պատժամիջոցների տակ կհայտնվե՞ն. կարծիքներ

July 2022

Հայաստանն ու Վրաստանը հայտնվել են այն երկրների ցանկում, որոնց միջոցով պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները կարող են հասնել Ռուսաստան և Բելառուս։ ԱՄՆ ֆինանսների նախարարության Ֆինանսական հանցագործությունների...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.