Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

2018-ից աճել էին Հայաստանի և Թուրքիայի առևտրի ծավալները

hayk
July 2022
2018-ից աճել էին Հայաստանի և Թուրքիայի առևտրի ծավալները

Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Թայիփ Էրդողան հեռախոսազրույցն առաջինն էր Հայաստանի վարչապետի պաշտոնավարման այս ընթացքում, սակայն աննախադեպ չէր:

Հայաստանի նախկին նախագահները ևս շփումներ ունեցել են Թուրքիայի իրենց պաշտոնակիցների հետ: Վերջին «կենդանի» շփումը 2011-ին էր, երբ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը միասին հեռախոսազրույց էին ունեցել Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլահ Գյուլի հետ: Անգամ Սարգսյանը Թուրքիայում երկրաշարժի կապակցությամբ օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն էր հայտնել: Դրանից հետո ևս երկու տարի նա շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։ Գյուլն էլ իր հերթին էր շնորհավորել ՀՀ Անկախության օրը: Սակայն 2014-ին Էրդողանի՝ իշխանության գալուց հետո դադարեցին անգամ այս մակարդակով շփումները։

Երեկվա հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը»։

Կհաջողվի՞ կարգավորել հայ-թուրքական հարաբերություններն ու բացել սահմանը, ցույց կտա ժամանակը: Ենթադրություններ անելը դեռևս վաղաժամ է, մանավանդ որ այս գործընթացի խոչընդոտները քիչ չեն։

Մինչ այդ նկատենք, որ Հայաստանն ու Թուրքիան, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանն ու փակ սահմաններին, այնուամենայնիվ առևտուր անում են, բայց առևտրաշրջանառության տեսակարար կշիռը փոքր է՝ մոտ 3,5 տոկոս։

Հայաստանը Թուրքիայից հիմնականում վերջնական սպառման՝ պատրաստի ապրանք է ներմուծում։ Մինչդեռ արտահանման ծավալները բավական քիչ են: Սա գերազանցապես պայմանավորված է նաև այդ երկրի մաքսային կագավորումներով. նրանք անուղղակիորեն արգելել են հայկական արտադրատեսակների մուտքը շուկա: Հայաստանից արտահանվել է հիմնականում անմշակ մորթի, դաբաղած կաշի, գազավորված ջուր, թանկարժեք ժամացույցներ, ոսկերչական իրեր։

Թուրքիայի հետ Հայաստանի առևտրաշրջանառության և հատկապես արտահանման ծավալներն ավելացել են 2018 թվականից: Եթե 2017-ին Թուրքիա արտահանվել է 984,3 հազար դոլարի ապրանք, ապա 2018-ին արտահանման ծավալները հասել են մոտ 2.5 մլն դոլարի։

Քառասունչորսօրյա պատերազմի օրերին Կառավարության որոշմամբ Հայաստանում մոտ մեկ տարի արգելված էր Թուրքիայից ապրանքների ներմուծումը, և այդ սահմանափակումը հանվեց 2021-ի դեկտեմբերին: Հավանաբար 44-օրյա պատերազմով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ ՀՀ վիճակագրական կոմիտեն Թուրքիայի հետ Հայաստանի առեւտրաշրջանառության տվյալներն այլևս առանձին տողով չի հրապարակում. այդ երկրի անվանումը վիճակագրական կոմիտեի ցանկում կարելի է հանդիպել մինչև 2020 թվականը, սակայն տվյալներ կարելի է ստանալ ՀՀ ՊԵԿ-ից:

2017-ին Թուրքիա արտահանվել է 984,3 հազար, ներկրվել 228 մլն 362,3 հազար դոլարին համարժեք ապրանք: 2018-ին  արտահանման ծավալները հասել են շուրջ 2.5 մլն դոլարի, իսկ ներկրումները՝ 225 մլն 314.5 մլն դոլարի:

2020-ին արտահանումը կտրուկ նվազել է՝ հասնելով 500 մլն դոլարի, 2021-ին՝ 443.6 մլն դոլարի: Իսկ ներկրումների ցուցանիշը 2021-ին եղել է 73 մլն դոլար՝ մոտ 67.8 տոկոսով պակաս, քան նախորդ տարի:

Կհասնե՞նք արդյոք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, և դրանից հետո ի՞նչ ծավալ կունենա հարևան երկու պետությունների միջև առևտրաշրջանառությունը, ցույց կտա ժամանակը: Հայաստանի տնտեսության վրա հայ-թուրքական սահմանի բացման ազդեցությունների վերաբերյալ տեսակետները տարբեր են։ Ամեն դեպքում աշխարհի բոլոր նորմալ պետությունների արտաքին տնտեսական կապերի մեծ մասը բաժին է ընկնում նրանց անմիջական հարևաններին։

Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության և տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

Aliqmedia.am

 

 

 

Թեգեր ԱրտատպությունՀուլիս երրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Պատժամիջոցները՝ ԱՄՆ ֆիննախի ուշադրության կենտրոնում. Հայաստանի անհրաժեշտ քայլերի մասին

July 2022

Փետրվարի 24-ից հետո ազատ աշխարհն ու նրա առաջնորդ ԱՄՆ-ն, ռուսաստանյան ագրեսիան զսպելու և դրան դիմակայելու նպատակով, եկան կոնսենսուսային որոշման՝ Մոսկվայի...

Կարդալ ավելին
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և դրանց շրջանցման հնարավոր հետևանքները

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և դրանց շրջանցման հնարավոր հետևանքները

July 2022

Ջուլիետա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Վերջերս (ս.թ. հունիսի 28-ին) Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) և ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Արդյունաբերության և անվտանգության բյուրոն...

Կարդալ ավելին
Հայաստանը «դեղին քարտ» ստացավ, իսկ Ռուսաստանին հումանիտար աղետ է սպառնում

Հայաստանը «դեղին քարտ» ստացավ, իսկ Ռուսաստանին հումանիտար աղետ է սպառնում

July 2022

Երկրների ցանկը, որոնց թվում է Հայաստանը, փոքր է, բայց շատ հզոր։ Դրանք այն երկրներն են, որոնք Ուկրաինայում պատերազմի հետ կապված...

Կարդալ ավելին
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

Ռուսաստանի պատճառով Հայաստանն ու Վրաստանը պատժամիջոցների տակ կհայտնվե՞ն. կարծիքներ

July 2022

Հայաստանն ու Վրաստանը հայտնվել են այն երկրների ցանկում, որոնց միջոցով պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները կարող են հասնել Ռուսաստան և Բելառուս։ ԱՄՆ ֆինանսների նախարարության Ֆինանսական հանցագործությունների...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.