Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հայաստանը «դեղին քարտ» ստացավ, իսկ Ռուսաստանին հումանիտար աղետ է սպառնում

hayk
July 2022
Հայաստանը «դեղին քարտ» ստացավ, իսկ Ռուսաստանին հումանիտար աղետ է սպառնում

Կարեն Սարգսյան: Լուսանկարի աղբյուրը՝ Aliqmedia.am

Երկրների ցանկը, որոնց թվում է Հայաստանը, փոքր է, բայց շատ հզոր։ Դրանք այն երկրներն են, որոնք Ուկրաինայում պատերազմի հետ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չեն կիրառել։ Դա ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից ավելի շուտ զգուշացում է. այդ երկրներում կատարվող ամեն ինչ խիստ հսկողության տակ կլինի։ «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ ֆիննախը Հայաստանն ընդգրկել է այն երկրների ցանկում, որոնց միջոցով պատժամիջոցների ենթակա ապրանքները կարող են հայտնվել Ռուսաստանում։ Որպես պատժամիջոցների ենթակա ապրանքները Ռուսաստան առաքելու վերաբեռնման կետ, բացի Հայաստանից, նշված են նաև Վրաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Հնդկաստանը, Իսրայելը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մեքսիկան, Նիկարագուան, Սերբիան, Սինգապուրը, ՀԱՀ-ը, Թայվանը, Տաջիկստանը, Թուրքիան, ԱՄԷ-ն և Ուզբեկստանը։

Սարգսյանի կարծիքով, այս ցանկով ԱՄՆ ֆիննախը հասկացնել է տվել, որ յուրաքանչյուր երկրի հանդեպ առանձին պատժամիջոցներ չի կիրառի։ Մեր զրուցակցի տեսակետով՝ դա կլինի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելուն ուղղված միասնական քաղաքականություն։ Նա համարում է, որ այդ իմաստով Հայաստանն այս շարքում շատ փոքր դեր ունի։

Ըստ Սարգսյանի, ցանկում կան երկրներ, որոնք անմիջականորեն սահմանակից են Ռուսաստանին՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Վրաստանը և Թուրքիան։ Եվ հենց Թուրքիայի միջոցով են դեպի Ռուսաստան ուղղվում պատժամիջոցներին ենթակա ապրանքների հիմնական հոսքերը։ Բացի այդ, ցուցակում կան երկրներ, որոնց միջոցով Ռուսաստանը կարող է ստանալ ռազմարդյունաբերական համալիրի համար անհրաժեշտ ապրանքները։ Այս լույսի ներքո, նա համարում է, որ ցուցակում ընդգրկվելն ավելի շուտ նախազգուշացում է հայկական կառավարության համար. վերջինս պետք է ավելի լավ հսկի ապրանքաշրջանառությունը։

«Կան երկակի նշանակության ապրանքներ, որոնք կարող են օգտագործվել ռազմական արդյունաբերության մեջ. սկսած հատուկ հեղույսներից, վերջացրած էլեկտրոնիկայով։ Սակայն Ռուսաստանում այժմ, կապված այնպիսի հսկաների հեռանալու հետ, ինչպիսին են Procter & Gamble – ը, կարող է առաջանալ նաև հումանիտար ճգնաժամ։ Բնականաբար, եթե խոսքը վերաբերի նման կեղծափոխումներին, ապա ոչ ոք դրան առանձնապես ուշադրություն չի դարձնի»,- նշեց սոցիոլոգը։

Սակայն ԱՄՆ ֆիննախի հայտարարության մեջ կա նաև մաքսային կոդերի ցանկ, որը ներառում է նավթային արդյունաբերությունը, ծովային նավատորմի համար սարքավորումները, շարժիչները, պոմպերը, միկրոսխեմաները, GPS համակարգերը։ Սարգսյանի կարծիքով՝ ցանկի հենց այս հատվածն է խիստ վերահսկվելու։

«Բացի այդ, հայտարարության մեջ նկարագրված են բուն ընթացակարգերը։ Որպես այդպիսին՝ վաճառքի արգելք չկա, կան, այսպես կոչված, «կարմիր դրոշակներ», որոնք ներառում են վերահսկողության մեխանիզմները։ Եթե, օրինակ, Հայաստանը երբեք չի գնել տարեկան 100 հազար դոլարը գերազանցող գումարի ինչ-որ չիպեր, և հանկարծ ամսական 3 միլիոն դոլարի պատվեր լինի, բնականաբար, հարցեր կառաջանան։ Սակայն, մնացած բոլոր դեպքերում Հայաստանը կդիտարկվի որպես ընդամենը այդ ցուցակի մի երկիր՝ իր վաճառքի ծավալներին համապատասխան։ Իսկ այդ ցուցանիշով մենք չենք կարող հավասարվել ո՛չ Չինաստանին, ո՛չ Թայվանին, ո՛չ Իսրայելին»,-  եզրափակեց Սարգսյանը.

 

Aliqmedia.am

 

Թեգեր ԱրտատպությունՀուլիս չորրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Պատժամիջոցները՝ ԱՄՆ ֆիննախի ուշադրության կենտրոնում. Հայաստանի անհրաժեշտ քայլերի մասին

July 2022

Փետրվարի 24-ից հետո ազատ աշխարհն ու նրա առաջնորդ ԱՄՆ-ն, ռուսաստանյան ագրեսիան զսպելու և դրան դիմակայելու նպատակով, եկան կոնսենսուսային որոշման՝ Մոսկվայի...

Կարդալ ավելին
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և դրանց շրջանցման հնարավոր հետևանքները

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և դրանց շրջանցման հնարավոր հետևանքները

July 2022

Ջուլիետա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Վերջերս (ս.թ. հունիսի 28-ին) Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) և ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Արդյունաբերության և անվտանգության բյուրոն...

Կարդալ ավելին
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

Ռուսաստանի պատճառով Հայաստանն ու Վրաստանը պատժամիջոցների տակ կհայտնվե՞ն. կարծիքներ

July 2022

Հայաստանն ու Վրաստանը հայտնվել են այն երկրների ցանկում, որոնց միջոցով պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները կարող են հասնել Ռուսաստան և Բելառուս։ ԱՄՆ ֆինանսների նախարարության Ֆինանսական հանցագործությունների...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հայաստան-Թուրքիա առաջին պայմանավորվածությունները. խոսքեր և գործեր

July 2022

Միջպետական հարաբերությունների կարգավորման գծով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև ս.թ.հուլիսի 1-ին Վիեննայում կայացած չորրորդ հանդիպումը դարձավ առաջինը, որի արդյունքում...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.