Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ադրբեջանի դեմ իրական ճնշում չկա. Open Democracy-ի ադրբեջանցի լրագրող

hayk
July 2023
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Կարո՞ղ է արդյոք Եվրամիությունը ստիպել Ադրբեջանին վերաբացել Լաչինի միջանցքը, կամ ունի՞ արդյոք նման ցանկություն. բրիտանական Open Democracy-ի մեկնաբանն է հարցի հեղինակը, որը ծավալուն հոդված է նվիրել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ մանրակրիտ նկարագրելով վերջին յոթ ամիսների դրամատիկ իրադարձությունները, Լեռնային Ղարաբաղի պաշարման հետևանքները։ Անկախ լրագրող Բաշիր Կիտաչաևը, ով, ի դեպ, Ադրբեջանից է, փաստելով, որ Ալիևի վարչակազմի գործողությունների հետևանքով թե՛ Արցախում ճգնաժամն է խորանում, թե՛ Ադրբեջանում են մարդու իրավունքների խախտումները շարունակվում, նկատում է՝ Ադրբեջանի դեմ իրական ճնշում չկա:

«Արևմտյան իրական ճնշման բացակայությունը կարող է նաև վկայել , որ Եվրամիությունը համաձայն է Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցում Բաքվի պայմաններին: Հնարավոր է՝ Բրյուսելի և Ալիևի գազային գործարքն է դեր խաղում», – ենթադրում է հոդվածագիրը և մեջբերում փորձագետների կարծիքը, որ Եվրամիությանը էներգակիրների վաճառքից ստացված հասույթը Բաքուն կարող է ուղղել ավելի շատ զենք ձեռք բերելուն, շրջափակումը հովանավորելուն, զինված սրացումներին, Ալիևի ռեժիմի կողմից մարդու իրավունքների խախտումներին:

Լրագրողը զուգահեռներ է անցկացնում Բաքվի և Արևմուտքի կողմից աննախադեպ ճնշումների ենթարկվող Մոսկվայի միջև. – «Իսկ եթե Արևմուտքը կրկնի՞ նույն սխալը, որն արեց Վլադիմիր Պուտինի հետ անցած տասնամյակում, երբ Կրեմլը եկամուտ ապահովեց ռեսուրսների վաճառքից, պատրաստվեց պատերազմի և արհամարհելով բոլոր պայմանագրերը ի վերջո հարձակվեց Ուկրաինայի վրա»։

Վերլուծելով Լեռնային Ղարաբաղի հարցում Ալիևի քաղաքականությունը՝ ադրբեջանցի լրագրողը փաստում է, որ մինչ օրս Ադրբեջանը չի ներկայացրել Ղարաբաղի հայ բնակչությանն ինտեգրելու որևէ ծրագիր և ոչինչ չի արել թշնամանքը մեղմելու համար, փոխարենը՝ «Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններից պահանջել է հանձնվել և համաներում խոստացել, սակայն սպառնացել է ուժ կիրառել, եթե չենթարկվեն»:

«Բաքուն թերևս մտադիր է անտանելի դարձնել կյանքը Լեռնային Ղարաբաղում՝ ստիպելով բնակիչներին հեռանալ։ Այս ռազմավարությունը թույլ կտա արդյունավետ կերպով «անարյուն» էթնիկ զտումներ իրականացնել և շրջանցել ղարաբաղցի հայերի սոցիալական և տնտեսական ինտեգրման խնդիրները լուծելու անհրաժեշտությունը», – բրիտանական Open Democracy պարբերականում գրում է ադրբեջանցի լրագրող Բաշիր Կիտաչաևը:

Ստեղծված իրավիճակում ամենաառեղծվածայինը Մոսկվայի դիրքորոշումն է՝ ղարաբաղյան հակամարտության հայտնի փորձագետ Թոմաս դե Վաալն է ասում ադրբեջանական «Թուրան» գործակալության հետ զրույցում։ Լրագրողը հարց է տվել մոսկովյան եռակողմ բանակցություններից հետո Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարության վերաբերյալ․ Լավրովն ասել էր, թե Երևանում հասկանում են, որ Ղարաբաղի հայերին «անհրաժեշտ է համոզել հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ»։ Իսկ Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքների հարցը, դատելով Լավրովի խոսքից, քննարկվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաստատման համատեքստում։

«Ինձ համար գլխավոր առեղծվածներից մեկը ստեղծված իրավիճակում Մոսկվայի պասիվ պահվածքն է: Կային ժամանակներ, երբ ամեն օր, ամեն շաբաթ հիշեցնում էին նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասին, կար բավականին ակտիվ դիվանագիտություն Մոսկվայի կողմից։ Ուկրաինայի գործոնն է թերևս հարցի պատասխանը, թե ինչու է Մոսկվան բավական թույլ դեր խաղում։ Նույնը՝ Լավրովի հայտարարության մասին։ Նա, ըստ էության, կրկնում է Բլինքենի, Միշելի հայտարարությունը, որ պետք է գործընթաց, երկխոսություն Ստեփանակերտի և Բաքվի միջև՝ Ղարաբաղի հայերի ապագայի հարցով։ Այս հայտարարությունում ես որևէ սկզբունքայնություն չեմ տեսնում, այն չի տարբերվում Բլինքենի և Միշելի հայտարարություններից»,- նշում է դե Վաալը։

 

Azatutyun.am

 

 

Թեգեր ԱրտատպությունՀուլիս 2023 չորրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Պատերազմական գրաֆիտին Հրազդան քաղաքում

Պատերազմական գրաֆիտին Հրազդան քաղաքում

August 2023

Մանե Ասատրյան Մարդու գործունեության տարասեռ և բազմաժանր դրսևորումների շարքում գրաֆիտին առանձնանում է իր արագ արձագանքման յուրահատկությամբ։ Այն հանդես է գալիս...

Կարդալ ավելին
Երևանի գունազարդ շապիկը

Երևանի գունազարդ շապիկը

August 2023

Գրաֆիտի „գրաֆիտո“ լատիներեն բառից է, որը նշանակում է «քերթել», բնորոշվել է այս բառով մարդկային առաջին նկարչական քայլերը,որտեղ պատկերված էին որսի...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Արցախի և Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը՝ շրջափակման ճգնաժամի համատեքստում

July 2023

Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ստեղծված իրավիճակը՝ Լաչինի միջանցքի շրջափակման և այնտեղով անարգել երթևեկությունն ապահովելու՝ պաշտոնական Բաքվի համառ չկամության համապատկերում, դառնում է...

Կարդալ ավելին
Յոթամսյա պաշարումը ճեղքում են միայն հարցերը. հացի ու հարցի արժեքը

Յոթամսյա պաշարումը ճեղքում են միայն հարցերը. հացի ու հարցի արժեքը

July 2023

Հակոբ Բադալյան Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հուլիսի 27-ի արտահերթ նիստում ընդունեց ուղերձ ՄԱԿ անդամ պետություններին՝ Արցախի անկախությունը ճանաչելու հորդորով, որպես...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.