Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հայաստանի և Արցախի ՀԿ-ները դատապարտում են ՍիվիլՆեթի լրագրողի նկատմամբ բռնությունը

hayk
July 2023
Հայաստանի և Արցախի ՀԿ-ները դատապարտում են ՍիվիլՆեթի լրագրողի նկատմամբ բռնությունը

Հայաստանի և Արցախի մի շարք հասարակական և լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանի նկատմամբ ֆիզիկական բռնության վերաբերյալ։

Հայաստանյան լրագրողական կազմակերպությունների հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․ «Խոր մտահոգությամբ և վրդովմունքով տեղեկացանք երեկ՝ հուլիսի 11-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում «Սիվիլնեթ» լրատվական կայքի սեփական թղթակից և «Անալիտիկոն» պարբերականի լրագրող Հայկ Ղազարյանի նկատմամբ ֆիզիկական բռնության մասին։ Մի խումբ անձինք դարանակալել են, փորձել առևանգել նրան, և երբ դա չի հաջողվել, ծեծի են ենթարկել։ Լրագրողն այդ մարդկանցից ոմանց ճանաչել է և ասում է, որ նրանք ԼՂՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի շրջապատից են։ Այս միջադեպին նախորդել է երկու օր առաջ Հայկ Ղազարյանի օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումը․ Ստեփանակերտում բողոքի ակցիան լուսաբանելիս նրա ձեռքից մի ոստիկան խլել է հեռախոսը, որը ավելի ուշ վերադարձվել է, բայց նկարահանված կադրերը ջնջված են եղել»։

Լրագրողական կազմակերպությունները նկատում են, որ միջադեպից հետո Արցախի իշխանությունների կողմից որևէ արձագանք կամ գնահատական չի հնչել․ «Սա ևս մի անուղղակի ապացույց է այն ենթադրությունների, որ Հայկ Ղազարյանի նկատմամբ բռնության կազմակերպմանն առնչություն ունեն բարձրաստիճան պաշտոնյաներ»։

«Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտելով Հայկ Ղազարյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունը, պահանջում ենք․ Արցախի դատախազությունից՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները լրագրողին ծեծի ենթարկած անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար, Արցախի խորհրդարանից ու կառավարությունից՝ դիրքորոշում արտահայտել տեղի ունեցած բռնության վերաբերյալ, Արցախի նախագահից՝ պաշտոնանկ անել ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին, եթե ապացուցվի նրա առնչությունը վերոհիշյալ միջադեպին»։

Արցախի ՀԿ-ներն անընդունելի են համարում խոսքի ազատության ոտնահարումը, լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը և լրագրողի նկատմամբ կիրառված բռնությունը՝ պահանջելով իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր գործողությունները դեպքի մանրամասները բացահայտելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

«Արցախի համար այս դժվարին ժամանակաշրջանում կարևոր ենք համարում իրավապահ մարմինների առավել պատասխանատու և հավասարակշիռ գործելաոճը։ Երբ Ադրբեջանի կողմից ամեն օր խախտվում են արցախահայության մի շարք հիմնարար իրավունքներ, Արցախի իշխանությունները պարտավոր են զգոն լինել և թույլ չտալ մարդու իրավունքների լրացուցիչ խախտումներ պետության ներսում»,- նշված է հայտարարությունում։

Տե՛ս նաև՝

Ստեփանակերտում հարձակվել են ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանի վրա

Ստեփանակերտում լրագրողի առևանգման փորձը՝ իրավապահների ամենաթողության հետևանք

Թեգեր ԱրտատպությունՀուլիս 2023 երկրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Պատերազմական գրաֆիտին Հրազդան քաղաքում

Պատերազմական գրաֆիտին Հրազդան քաղաքում

August 2023

Մանե Ասատրյան Մարդու գործունեության տարասեռ և բազմաժանր դրսևորումների շարքում գրաֆիտին առանձնանում է իր արագ արձագանքման յուրահատկությամբ։ Այն հանդես է գալիս...

Կարդալ ավելին
Երևանի գունազարդ շապիկը

Երևանի գունազարդ շապիկը

August 2023

Գրաֆիտի „գրաֆիտո“ լատիներեն բառից է, որը նշանակում է «քերթել», բնորոշվել է այս բառով մարդկային առաջին նկարչական քայլերը,որտեղ պատկերված էին որսի...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Արցախի և Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը՝ շրջափակման ճգնաժամի համատեքստում

July 2023

Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ստեղծված իրավիճակը՝ Լաչինի միջանցքի շրջափակման և այնտեղով անարգել երթևեկությունն ապահովելու՝ պաշտոնական Բաքվի համառ չկամության համապատկերում, դառնում է...

Կարդալ ավելին
Յոթամսյա պաշարումը ճեղքում են միայն հարցերը. հացի ու հարցի արժեքը

Յոթամսյա պաշարումը ճեղքում են միայն հարցերը. հացի ու հարցի արժեքը

July 2023

Հակոբ Բադալյան Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հուլիսի 27-ի արտահերթ նիստում ընդունեց ուղերձ ՄԱԿ անդամ պետություններին՝ Արցախի անկախությունը ճանաչելու հորդորով, որպես...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.