Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Չնայած առկա խնդիրներին՝ Ստեփանակերտի մանկական զվարճանքների կենտրոնը շարունակում է ուրախ ու անհոգ ակնթարթներ պարգևել երեխաներին

hayk
July 2023
Չնայած առկա խնդիրներին՝ Ստեփանակերտի մանկական զվարճանքների կենտրոնը շարունակում է ուրախ ու անհոգ ակնթարթներ պարգևել երեխաներին

Շրջափակումն արցախցի ծնողների համար խիստ մտահոգիչ խնդիրներից է դարձրել իրենց զավակների մանկությունը հնարավորինս անհոգ դարձնելը, առօրյա խնդիրներից զերծ պահելը, որպեսզի այնքան էլ չզգացվի երեխաների ժամանցի որոշ ձևերի, քաղցրավենիքի, հյութերի ու մրգերի բացակայությունը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախցի երեխաներին ինչ-որ չափով ուրախ ժամանց պարգևելու հնարավորություն է ընձեռում Ստեփանակերտի Ն. Ստեփանյանի անվան պուրակում գործող մանկական զվարճանքների կենտրոնը, որ չնայած առկա խնդիրներին, շարունակում է գործունեությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Վարուժան Պետրոսյանը ներկայացրել է, որ գործում է ավելի քան 38 խաղային ատրակցիոն, այդ թվում` ավտոդրոմ, կարուսել, տեսախաղեր, 7D ֆիլմադարան, հրաձգարան՝ օդամղիչ հրացանից և այլն:

«Ավտոդրոմն անվճար է մինչև 6 տարեկան երեխաների համար, իսկ կարուսելը՝ մինչև 3 տարեկանների։ Կենտրոնի շենքում տեղադրված խաղային սարքերի մեծ մասը երեխաներին տրամադրում են բոնուսային տոմսեր, որոնք փոխանակում ենք խաղալիքներով, որոնք, սակայն շրջափակման պայմաններում չենք կարողանում ձեռք բերել»,-մանրամասնել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ շրջափակման հետևանքով հետաձգվել է թենիսի սեղան տեղադրելու ծրագիրը:

Այստեղ մանուկները կարող են վայելել նաև իրենց սիրելի քաղցրավենիքը , այդ թվում՝ տեղում պատրաստվող պաղպաղակ, որի համար անհրաժեշտ հումքը վերջին 10-օրյակում խիստ սուղ է դարձել:

Ըստ տնօրենի՝ շրջափակման ընթացքում այցելող երեխաների թիվը չի նվազել, իսկ իրենք ջանք ու եռանդ չեն խնայում նրանց անվտանգ և ուրախ ժամանցն ապահովելու համար: Տարածքը, ինչպես և նախկինում, շարունակվում է ամենօրյա պարբերականությամբ ախտահանվել, ինչպես նաև կատարվում են տեխնիկական ստուգումներ։

Այդուհանդերձ՝ շրջափակումը բացասաբար է ազդել նաև մանկական զվարճանքի կենտրոնի գործունեության վրա. մասնավորապես՝ հովհարային անջատումների ընթացքում չի գործում էլեկտրական խաղասարքերի մեծ մասը:

Արցախպրես

 

Թեգեր ԱրտատպությունՀուլիս 2023 երկրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Պատերազմական գրաֆիտին Հրազդան քաղաքում

Պատերազմական գրաֆիտին Հրազդան քաղաքում

August 2023

Մանե Ասատրյան Մարդու գործունեության տարասեռ և բազմաժանր դրսևորումների շարքում գրաֆիտին առանձնանում է իր արագ արձագանքման յուրահատկությամբ։ Այն հանդես է գալիս...

Կարդալ ավելին
Երևանի գունազարդ շապիկը

Երևանի գունազարդ շապիկը

August 2023

Գրաֆիտի „գրաֆիտո“ լատիներեն բառից է, որը նշանակում է «քերթել», բնորոշվել է այս բառով մարդկային առաջին նկարչական քայլերը,որտեղ պատկերված էին որսի...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Արցախի և Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը՝ շրջափակման ճգնաժամի համատեքստում

July 2023

Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ստեղծված իրավիճակը՝ Լաչինի միջանցքի շրջափակման և այնտեղով անարգել երթևեկությունն ապահովելու՝ պաշտոնական Բաքվի համառ չկամության համապատկերում, դառնում է...

Կարդալ ավելին
Յոթամսյա պաշարումը ճեղքում են միայն հարցերը. հացի ու հարցի արժեքը

Յոթամսյա պաշարումը ճեղքում են միայն հարցերը. հացի ու հարցի արժեքը

July 2023

Հակոբ Բադալյան Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հուլիսի 27-ի արտահերթ նիստում ընդունեց ուղերձ ՄԱԿ անդամ պետություններին՝ Արցախի անկախությունը ճանաչելու հորդորով, որպես...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.