Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Կլիմայի փոփոխությունը և դրա ազդեցությունը

hayk
June 2022
Կլիմայի փոփոխությունը և դրա ազդեցությունը

Պատկերի աղբյուրը՝ https://bit.ly/3xkIGdJ

Արման ԳՅՈՒԼԳԱԶՅԱՆ

 Հայաստանի Հանրապետությունը, որպես զարգացող երկիր, ներառված չէ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) Հավելված 1-ում և չունի ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու պարտավորություններ: Միևնույն ժամանակ, վերահաստատելով կլիմայի փոփոխության դեմ պայքարի իր գլոբալ ջանքերը, Հայաստանը վավերացրեց Փարիզի համաձայնագիրը, Կիոտոյի արձանագրության Դոհայի փոփոխությունը և ներկայացրեց իր «Ազգային նպատակներով նախատեսված գործողությունները/ներդրումները» (ՀՀ Կառավարության թիվ 41 արձանագրային որոշում 2012 թ. 10.09.2015)։

ԿՓՇԿ ուժի մեջ մտնելուց ի վեր Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարբերաբար հաստատում է արձանագրային որոշումներ «Հայաստանի  Հանրապետության կողմից վավերացված մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող՝ Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու մասին»։

Զարգացումներ

«Ազգային մակարդակով սահմանված (նախատեսվող) ներդրումներ» (INDC) փաստաթուղթը որոշում է երկրի ուղին մինչև 2050 թվականը, բնութագրում է Հայաստանի Հանրապետության ներդրումը Փարիզյան համաձայնագրի իրականացման գործում։ Վերը նշված համատեքստում, Հայաստանը շարունակում է իր գործունեությունն՝ ուղղված կլիմայի փոփոխության խնդիրների ընդգրկմանը ազգային և ոլորտային զարգացման քաղաքականությունում: Մասնավորապես, առանձնահատուկ դեր է հատկացվում էներգա­արդյունավետության և վերականգնվող էներգիայի միջոցառումներին, որոնք միաժամանակ մեծ նշանակություն ունեն նաև տնտեսական և սոցիալական նպատակների ապահովման հարցում: Հայաստանն արդեն իսկ զգալի քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ:

Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարությունը հիմնված է վերականգնվող էներգետիկայի տնտեսապես հիմնավորված ներուժի իրացման, էներգաարդյունավետության բարձրացման, ատոմային էներգետիկայի զարգացման, տարածաշրջանային համագործակցության ու ինտեգրացման և էներգառեսուրսների ներկրման ուղիների դիվերսիֆիկացիայի վրա: Այդ ռազմավարությունն ամրագրված է 2013-2017 թթ. ՀՀ-ում ընդունված ռազմավարական փաստաթղթերով, զարգացման հայեցակարգերով, ՀՀ օրենքների լրացումներով և փոփոխություններով, ինչպես նաև միջազգային պայմանագրերով և ներդրումային ծրագրերով։

1992 թ. ՄԱԿ-ի հատուկ միջազգային համաժողովին երկրները համաձայնություն ձեռք բերեցին կլիմայի հարցերով համագործակցության անհրաժեշտության մասին: Երկրների այդ համաձայնությունները համախմբվեցին մեկ միասնական միջազգային փաստաթղթում, որը կոչվում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիա: Հայաստանը կոնվենցիան վավերացրել է 1993 թվականի մայիսին:

2015 թ. դեկտեմբերին ընդունվեց Փարիզյան համաձայնագիրը: Նոր փաստաթղթի հիմնական նպատակն էր սահմանափակել գլոբալ ջերմաստիճանի աճը՝ նախաարդյունաբերական մակարդակի համեմատ 2°C–ից ոչ ավելի բարձր մակարդակում և, միաժամանակ, ձգտել 1.5°C սահմանագծին` կլիմայի փոփոխության առավել աղետալի հետևանքներից խուսափելու նպատակով:

Հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների նկատմամբ խոցելիությունը ըստ ՀՀ մարզերի

Հայաստանում կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ռիսկեր.

  • Հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների հաճախականության, ինտենսիվության և տևողության աճ
  • Ջրային ռեսուրսների քանակի նվազում
  • Անտառային և կանաչ տարածքների կրճատում
  • Էկոհամակարգերի հավասարակշռության խախտում
  • Պարենային անվտանգության ապահովման խնդիրներ
  • Անտառային հրդեհների աճ

Կլիմայի փոփոխության հետևանքները գյուղատնտեսությունում

Սաստիկ շոգը՝

  • առաջացնում է ընտանի կենդանիների ջերմային սթրեսի ավելացում, որը կարող է հանգեցնել մթերատվության անկման,
  • հանգեցնում է հողի ջերմաստիճանի բարձրացման, ինչի արդյունքում հնարավոր է կարևոր միկրոօրգանիզմների, սնկերի և բակտերիաների վերացում, ինչը բացասական ազդեցություն կունենա հողի բերրիության վրա,
  • նպաստում է անապատացմանը, կենսաբազմազանության կրճատմանը և, որոշ դեպքերում, վերացմանը։

Ո՞վքեր են ավելի խոցելի

  • Այն երկրները, որոնց հիմնական եկամուտները կախված են կլիմայազգայուն ոլորտներից՝ գյուղատնտեսություն, անտառատնտեսություն, ձկնաբուծություն և այլն։
  • Ջերմաստիճանի և տեղումների առումով խիստ զգայուն և խոցելի տարածքների բնակիչները, որտեղ հաճախակի կրկնվում են երաշտները, հեղեղումները, փոթորիկները և այլն։
  • Ցածրադիր առափնյա և բարձր լեռնային բնակավայրերի բնակչությունը։
  • Երկրները, որոնք ունեն պարենի, էներգակիրների սղություն և չունեն համապատասխան ենթակառուցվածքներ։
  • Երկրները, որոնք ունեն կլիմայի փոփոխության հարմարվողականության (ԿՓՀ) ցածր մակարդակ։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՎԵԼ ԽՈՑԵԼԻ ՈԼՈՐՏՆԵՐՆ ԵՆ

  1. Ջրային ռեսուրսներ – ջրի սակավություն
  2. Գյուղատնտեսություն – հողի դեգրադացիա և անապատացում, բերքատվության անկում
  3. Առողջապահություն – ջերմային ալիքների ավելացում, վարակիչ հիվանդությունների տարածում,
  4. Բնական էկոհամակարգեր – կենսաբազմազանության կրճատում, անտառածածկ տարածքների կրճատում
  5. Բնակավայրեր – ենթակառուցվածքների վնասում
  6. Զբոսաշրջություն – տուրիստական սեզոնների փոփոխություն, ձմեռային զբոսաշրջության վերացում։

Կլիմայի փոփոխության մեղմացում

Էներգիայի այլընտրանքային աղբյուրները.

  • Արևի
  • Կենսազանգվածից ստացվող էներգիա
  • Երկրաջերմային
  • Քամու
  • Հիդրոէլեկտրաէներգիա

ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ (Էներգետիկ ծախսի կրճատման համար միջոցառումների կիրառում, էներգիայի օգտագործման սովորությունների, վարքի և ռեժիմների փոփոխություն և այլն)

ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ (էներգետիկ ծախսի կրճատում միայն էներգիայի օգտագործման արդյունավետության բարձրացման հաշվին` ժամանակակից տեխնոլոգիաներ և էներգասպառող սարքավորումների կանոնավոր սպասարկում)

Կլիմայի փոփոխության մեղմացման միջոցառումներ

  • Կայուն հողօգտագործում ու անտառկառավարում,
  • Անտառապատ տարածքների պահպանում

Կլիմայի փոփոխության հարմարվողականություն, հիմնական մոտեցումներ

  • Կորուստների կանխում ու կրճատում,
  • Անցանկալի ազդեցությունների թուլացում,
  • Գործելակերպի փոփոխություն,
  • Գործունեության տարածքի փոփոխություն,
  • Իրազեկության մակարդակի բարձրացում,
  • Մշակութային և վարքագծային փոփոխություններ, և այլն:

Առանձնացնում են հարմարվողականության հետևյալ տեսակները.

  • Կանխարգելիչ հարմարվողականություն
  • Ինքնավար հարմարվողականություն
  • Արձագանքող (պատասխանող) հարմարվողականություն
  • Պլանավորված հարմարվողականություն

Կլիմայի փոփոխության հարմարվողականություն. Տեսակներ

Միջոցները ձեռնարկվում են նախքան կլիմայի փոփոխության բացասական հետևանքների դրսևորումը։ Օրինակ, չորադիմացկուն սորտերի անցումը՝ սպասվող ջերմաստիճանի աճին և կանխատեսվող երկարատև երաշտներին դիմակայելու համար:

Կլիմայական ազդեցություններին ոչ գիտակցված պատասխան՝ պայմանավորված էկոհամակարգերում կամ շուկաներում առաջացող բնական փոփոխություններով: Օրինակ, բնական համակարգերը ԿՓ ազդեցություններին արձագանքում են ավտոմատ՝ հակազդելով փոփոխված պայմանների հետևանքով առաջացած սթրեսներին:

Միջոցառումներն իրականացվում են կլիմայի փոփոխության ազդեցության բացասական հետևանքների ի հայտ գալուց հետո։ Օրինակ, ֆերմերն անցնում է կաթիլային ոռոգման, քանի որ տեղումների նվազող քանակի պատճառով ոռոգման ջրի քանակն այլևս չի բավարարում։

Կլիմայական փոփոխության բացասական ազդեցությունների գիտակցման և ցանկալի վիճակին վերադառնալու համար որոշակի գործողությունների ձեռնարկում, օրինակ՝ քաղաքաշինության նորմերում և կանոններում փոփոխությունները կլիմայական ռիսկերի նկատմամբ բնակավայրերն ավելի դիմացկուն դարձնելը:

Կլիմայի փոփոխության հարմարվողականություն.

Գյուղատնտեսություն

  • Ջրօգտագործման արդյունավետ լուծումներ
  • Ջերմակայուն և չորադիմացկուն մշակաբույսերի աճեցում
  • Հակակարկտային ցանցեր
  • Դաշտապաշտպան անտառաշերտեր
  • Ջերմոցային և ջերմատնային տնտեսություն

Ջրային տնտեսություն

  • Ջրամատակարարման համակարգերի բարեկարգում
  • Ջրօգտագործման պլանավորում և ջրային ռեսուրսների ամբարում
  • Ջրօգտագործման կարգավորում
  • Ջրավազանների կառավարում և պահպանում

Բնակավայրերի զարգացում և անվտանգություն

  • Սելավատարերի կառուցում և պատշաճ շահագործում
  • Գետերի և ջրավազանների ափերի ամրացում
  • Խորարմատ ծառերի տնկում և ջրահեռացման համակարգեր
  • Կանաչ տարածքների ավելացում
  • Վաղ ազդարարման արդյունավետ համակարգեր

Մարդու առողջություն

  • Կանաչ տարածքների ավելացում
  • Արևապաշտպան միջոցների կիրառում
  • Հանրային իրազեկումը և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ

Բնական էկոհամակարգեր

  • Անտառապահպանություն և անտառապատում
  • Բնական պաշարների կայուն օգտագործում
  • Կենսաբազմազանության պահպանում

Էներգետիկա

  • Շենքերի արդյունավետ ջերմամեկուսացում
  • Էներգիայի արտադրության ռիսկերի և խոցելիության գնահատում

Զբոսաշրջություն

  • Ծառայությունների դիվերսիֆիկացիա
  • Զբոսաշրջիկների վարքագծի փոփոխությունների կանխատեսում

Հայաստանի համար կարևոր են կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, բայց առավել կարևոր և արդիական է կլիմայի կանխատեսվող փոփոխություններին հարմարվելու կարողությունների զարգացումը և համապատասխան ներուժի ստեղծումը: 

Կլիմայի փոփոխության հարմարվողականության կարևորությունը

  1. Հնարավորություն է տալիս պահպանել բնակիչների բարեկեցությունն ու գոյատևման միջոցները,
  2. Բարձրացնել քաղաքացիական պաշտպանության մակարդակը,
  3. Պահպանել մարդկանց առողջությունը,
  4. Խնայել բնական պաշարները,
  5. Ապահովել տնտեսական կայունություն,
  6. Համայնքում ապահովել համերաշխության մթնոլորտ,
  7. Պահպանել բնական էկոհամակարգերը և կենսաբազմազանությունը

Խոցելիությունը

Կլիմայի փոփոխության խոցելիությունը սահմանվում է որպես տեսակի, համակարգի կամ ռեսուրսի զգայունություն կլիմայի փոփոխության և այլ սթրեսային գործոնների բացասական հետևանքների նկատմամբ։

Ազդեցությունն այն փոփոխության քանակն ու արագությունն է, որը տեսակը կամ համակարգը կրում է կլիմայի փոփոխության ուղղակի (օրինակ, ջերմաստիճանի, տեղումների փոփոխություններ) կամ անուղղակի (օրինակ, աճելավայրի տեղաշարժերը՝ բուսածածկույթի փոփոխության պատճառով) ազդեցությունից։

Զգայունությունը վերաբերում է տեսակների կամ համակարգի բնութագրերին, որոնք կախված են շրջակա միջավայրի հատուկ պայմաններից, և այն աստիճանին, որով այն կազդի կլիմայի փոփոխության վրա։

Հարմարվողական կարողությունը տեսակների կարողությունն է՝ դիմանալ և պահպանվել փոփոխվող պայմաններում (օրինակ, վարքագծային փոփոխություններ) և/կամ էվոլյուցիայի միջոցով:

Կլիմայի փոփոխության ռիսկերը կրճատելու և դրանք կառավարելու համար անհրաժեշտ է նվազագույնի հասցնել վտանգի ենթակայության և խոցելիության աստիճանը, միաժամանակ զարգացնելով դիմակայելու ներուժն ու կարողությունները:

Հարմարվողականության կարողությունների զարգացումն ու ներուժի ավելացումը կարելի է իրականացնել ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային, ազգային, համայնքային կամ նույնիսկ առանձին տնային տնտեսությունների մակարդակում։

Արման ԳՅՈՒԼԳԱԶՅԱՆ
Էներգետիկ քաղաքականության հարցերով փորձագետ
Երևան

 

 

Թեգեր ՀոդվածներՀունիս երկրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հունաստանի և Թուրքիայի հակամարտությունը կարող է տեղափոխվել նոր՝ ավելի սուր փուլ

June 2022

Հունաստանի և Թուրքիայի հակամարտությունը կարող է տեղափոխվել նոր՝ ավելի սուր փուլ, ինչի մասին վկայում են ոչ միայն երկու երկրների պաշտոնատար...

Կարդալ ավելին
Պատերազմի և խաղաղության անկանխատեսելի շղթան ու կովկասյան օղակը

Պատերազմի և խաղաղության անկանխատեսելի շղթան ու կովկասյան օղակը

June 2022

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ Ուկրաինայում արդեն ավելի քան երեք ամիս ընթացող ռուս-ուկրաինական, իսկ փաստացի՝ ԱՄՆ-Ռուսաստան կամ Արևմուտք-Ռուսաստան պատերազմին զուգահեռ, միջազգային հարաբերություններում այսօր...

Կարդալ ավելին
Թուրքիա-Հունաստան․ երրորդ վճռական բախմանն ընդառա՞ջ

Թուրքիա-Հունաստան․ երրորդ վճռական բախմանն ընդառա՞ջ

June 2022

Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Վերջին շաբաթներին լարվածության նոր փուլ է սկսվել Հունաստանի ու Թուրքիայի միջև։ Մայիսին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ԱՄՆ Կոնգրեսում...

Կարդալ ավելին
Լարվածությունը Թուրքիայի և Հունաստանի միջև շարունակում է աճել

Լարվածությունը Թուրքիայի և Հունաստանի միջև շարունակում է աճել

June 2022

Էգեյան ծովի շուրջ լարվածությունը չի մարում։ Թե՛ Թուրքիան, թե ՛ Հունաստանը շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել՝ պնդելով, որ հարևան երկրի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.