Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է դատաիրավական բարեփոխումների իրականացման մասին ծրագրի թեմայով համաժողովին

hayk
June 2022
Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է դատաիրավական բարեփոխումների իրականացման մասին ծրագրի թեմայով համաժողովին

Լուսանկարի աղբյուրը՝ 1in.am

Հունիսի 8-ին Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է ԵՄ և ԵԽ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի համատեղ ջանքերով կազմակերպված «Դատական իշխանությունը որպես ժողովրդավարության պահապանը» թեմայով համատեղ համաժողովին:

ՄԻՊ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ միջոցառմանը ներկա էին ԵԽ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի – Վենետիկի հանձնաժողով» պատվիրակությունը՝ Հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի- Մալորիի գլխավորությամբ, ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության տնօրինության ներկայացուցիչներ, ՀՀ Սահմանադրական, Վճռաբեկ դատարանների նախագահներն ու դատավորները, ԲԴԽ անդամներ, տարբեր ատյանների դատավորներ, փաստաբաններ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ու ՔՀԿ ներկայացուցիչներ։

Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը բանախոսել է «Հանրային վստահության ապահովումը հաշվետվողականության ու հաղորդակցության միջոցով» խորագրով պանելային քննարկման շրջանակներում։

Պաշտպանը շեշտել է հանրային հաստատությունների նկատմամբ վստահության անհրաժեշտությունը, կիսվել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության խնդիրներով՝ մասնավորապես նշելով. «Վստահությունը հնարավորություն է ավելի մեծ ազդեցություն ունենալու մարդու իրավունքները վեարականգնելու, խախտումները կանխարգելելու համար, բայց վստահությունը նաև ամենօրյա հոգածություն, խնամք և ուշադրություն է պահանջում՝ պահելով անկախ, օբյեկտիվ, իրավական հիմքի ու միջազգային ստանդարտների վրա հենված ու արժանահավատ գնահատականներ հնչեցնելու սկզբունքը»։

Պաշտպանը հատկապես կարևորել է օմբուդսմենական միջնորդության երկու կողմերի հետ արդյունավետ հաղորդակցության անհրաժեշտությունը և ներկայացրել արդյունավետ հաղորդակցության օրինակներ, երբ Պաշտպանը միջնորդի, իսկ երբեմն էլ «թարգմանչի» դեր է կատարել կառավարության, տեղական վարչակազմերի ու տեղերում տարբեր կարիքներ ունեցող մարդկանց ու համայնքների միջև։

«Բայց մենք մեր միջնորդի առաքելության մեջ խնդրին միայն մի կողմից չենք նայում, խախտում արձանագրելուց առաջ մենք մշտապես փորձ ենք անում կանխել՝ պետական մարմնին առաջարկություն ենք ներկայացնում խնդրի լուծման համար, կիսվում ենք հարցի վերաբերյալ միջազգային ստանդարտի կամ լավ պրակտիկայի վերաբերյալ մեր գիտելիքով, ներգրավվում ենք անձանց ու պետական մարմինների միջև քննարկումներում, երբեմն ուղակիորեն պահանջում ենք նման քննարկումների կազմակերպում։

Մեր առաջարկությունները վերաբերում են ոչ միայն օրենսդրական փոփոխություններ կատարելուն, այլ նաև վատ կամ ռիսկային պրակտիկաները փոխելուն, մենք նաև մարդու իրավունքների վերաբերյալ կրթություն ու իրազեկում ենք առաջարկում թե հանրությանը, և թե պետական մարմնին՝ գիտակցելով, որ մարդկանց իրավունքների պաշտպանությունը Պաշտպանի բացառիկ իրավասությունը չէ միայն այն պետության ուղղակի պարտավորությունն է, որին մենք պատրաստ ենք օգնել։

Իհարկե հաճախ, երբ այս բոլոր ջանքերը արդյունքի չեն բերում, մենք նաև հրապարակային կերպով անում ենք ոչ այնքան հաճելի արձանագրումներ։

Դրանք իհարկե ոչ բոլոր պաշտոնյաներին են դուր գալիս, բայց սա է հենց ժողովրդավարական հաստատության մեր առաքելությունը՝ բարձրաձայնել, երբ սպառել ենք խախտումը վերացնելու կամ իրավունքը վերականգնելու բոլոր հնարավոր միջոցները, և դա նաև անում ենք կանխարգելիչ մեր գործառույթի շրջանակներում՝ հետագա այլ խախտումները բացառելու համար» – ամփոփել է Պաշտպանը։

Պանելային քննարկումը ամփոփվել է բանախոսների և մասնակիցների միջև հարցուպատասխանով։

1in.am

Թեգեր ԱրտատպությունՀունիս երրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հունաստանի և Թուրքիայի հակամարտությունը կարող է տեղափոխվել նոր՝ ավելի սուր փուլ

June 2022

Հունաստանի և Թուրքիայի հակամարտությունը կարող է տեղափոխվել նոր՝ ավելի սուր փուլ, ինչի մասին վկայում են ոչ միայն երկու երկրների պաշտոնատար...

Կարդալ ավելին
Պատերազմի և խաղաղության անկանխատեսելի շղթան ու կովկասյան օղակը

Պատերազմի և խաղաղության անկանխատեսելի շղթան ու կովկասյան օղակը

June 2022

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ Ուկրաինայում արդեն ավելի քան երեք ամիս ընթացող ռուս-ուկրաինական, իսկ փաստացի՝ ԱՄՆ-Ռուսաստան կամ Արևմուտք-Ռուսաստան պատերազմին զուգահեռ, միջազգային հարաբերություններում այսօր...

Կարդալ ավելին
Թուրքիա-Հունաստան․ երրորդ վճռական բախմանն ընդառա՞ջ

Թուրքիա-Հունաստան․ երրորդ վճռական բախմանն ընդառա՞ջ

June 2022

Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Վերջին շաբաթներին լարվածության նոր փուլ է սկսվել Հունաստանի ու Թուրքիայի միջև։ Մայիսին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ԱՄՆ Կոնգրեսում...

Կարդալ ավելին
Լարվածությունը Թուրքիայի և Հունաստանի միջև շարունակում է աճել

Լարվածությունը Թուրքիայի և Հունաստանի միջև շարունակում է աճել

June 2022

Էգեյան ծովի շուրջ լարվածությունը չի մարում։ Թե՛ Թուրքիան, թե ՛ Հունաստանը շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել՝ պնդելով, որ հարևան երկրի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.