Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հունաստանի և Թուրքիայի հակամարտությունը կարող է տեղափոխվել նոր՝ ավելի սուր փուլ

hayk
June 2022
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հունաստանի և Թուրքիայի հակամարտությունը կարող է տեղափոխվել նոր՝ ավելի սուր փուլ, ինչի մասին վկայում են ոչ միայն երկու երկրների պաշտոնատար անձանց հայտարարությունները, առաջատար լրատվամիջոցներում հրապարակումները, այլև Աթենքի ու Անկարայի կոնկրետ քայլերը։ Եվրամիության օգնությամբ դեֆոլտը հաղթահարած Հունաստանը վերազինվում է, ձգտելով վերականգնել ուժերի հավասարակշռությունը Էգեյան և Միջերկրական ծովերում և «շրջանցել» թուրքական աներկբա գերակշռությունը ցամաքում, իսկ Թուրքիան դրանում մարտահրավեր է տեսնում տարածաշրջանում թուրքական «բնական» (ըստ թուրքական իշխանությունների) հեգեմոնիային, ինչպես նաև «նորոգում» է իր պատմական վախերն ու բարդույթները՝ «Սևրի սինդրոմի» տեսքով։

ԱՄՆ կոնգրեսի համատեղ նիստում Հունաստանի վարչապետ Կ.Միցոտակիսի պատմական ելույթը և կոչը Վաշինգտոնին՝ սահմանափակել Թուրքիայի հետ ռազմական կապերը, բարենպաստ արձագանք են գտել ամերիկյան երկու կուսակցությունների օրենսդիրների մոտ, որոնք հոտընկայս ծափահարել են ժողովրդավարության օրրանը ներկայացնող հյուրին։ Փարիզից նույնպես պարբերաբար հնչում են հայտարարություններ հօգուտ Հունաստանի և ընդդեմ Թուրքիայի, և դա Ֆրանսիայի դիրքորոշումն է 2020 թվականից ի վեր, երբ տարածաշրջանը կանգնել էր սպառնացող պատերազմին դեմ առ դեմ։ Նախագահ Մակրոնի կոշտ դիրքորոշումը, նրա ժողոված «Միջերկրածովյան կոալիցիան», ի դեմս յոթ երկրների, Կորսիկայում կայացած գագաթնաժողովում համերաշխություն է հայտնել Հունաստանին և կանխել թուրքական ագրեսիան այն ժամանակ՝ երկու տարի առաջ։

Նախագահ Էրդողանի «խնդրահարույց 2023»-ը՝ Ուկրաինայում պատերազմի համապատկերում, կարող է հիմնարար գործոն դառնալ Հունաստանի ու Թուրքիայի միջև լարվածության նոր՝ միանգամայն անկանխատեսելի ալիքի համար։ Միևնույն ժամանակ, 1923-ից հետո այդ երկրներն, ի հեճուկս երկկողմանի հարաբերությունների հակամարտայնության, կարողացել են մշակել պատերազմի կանխարգելման մեխանիզմներ, առավել ևս, որ նրանք ֆորմալ առումով 1952-ից ի վեր դաշնակիցներ են ՆԱՏՕ-ի շրջանակում։

Առաջիկա ամիսներին ի՞նչ գործոններ են առաջնային լինելու մեր հարևան երկիր Թուրքիայի և պատմականորեն բարեկամական երկիր Հունաստանի հարաբերություններում։ Այս մասին կարդացեք մեր նոր թողարկման նյութերում։

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

Թեգեր ԽմբագրականՀունիս չորրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Պատերազմի և խաղաղության անկանխատեսելի շղթան ու կովկասյան օղակը

Պատերազմի և խաղաղության անկանխատեսելի շղթան ու կովկասյան օղակը

June 2022

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ Ուկրաինայում արդեն ավելի քան երեք ամիս ընթացող ռուս-ուկրաինական, իսկ փաստացի՝ ԱՄՆ-Ռուսաստան կամ Արևմուտք-Ռուսաստան պատերազմին զուգահեռ, միջազգային հարաբերություններում այսօր...

Կարդալ ավելին
Թուրքիա-Հունաստան․ երրորդ վճռական բախմանն ընդառա՞ջ

Թուրքիա-Հունաստան․ երրորդ վճռական բախմանն ընդառա՞ջ

June 2022

Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Վերջին շաբաթներին լարվածության նոր փուլ է սկսվել Հունաստանի ու Թուրքիայի միջև։ Մայիսին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ԱՄՆ Կոնգրեսում...

Կարդալ ավելին
Լարվածությունը Թուրքիայի և Հունաստանի միջև շարունակում է աճել

Լարվածությունը Թուրքիայի և Հունաստանի միջև շարունակում է աճել

June 2022

Էգեյան ծովի շուրջ լարվածությունը չի մարում։ Թե՛ Թուրքիան, թե ՛ Հունաստանը շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել՝ պնդելով, որ հարևան երկրի...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

June 2022

Հայաստանում իշխանության երեք ճյուղերից դատականն օրինաչափորեն ամենադժվար բարեփոխվողն է դարձել ոչ միայն այդ ոլորտի մասնագիտական առանձնահատկությունների ու տվյալ հաստատության յուրատեսակ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.