Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«Հայաստանը տուն դարձավ մեզ համար». ռուս երիտասարդ երաժիշտներ

hayk
June 2023
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

2022-ի մարտին՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից շատ չանցած, երեք ռուս երիտասարդ երաժիշտներ՝ Սաշան, Իվանն ու Վոլոդյան հավաքեցին ճամպրուկները, ամենահարմար ուղղությունը Երևանն էր։

Հիշում են՝ արտագաղթի առաջին հոսքի ժամանակ հայտնի մարդկանց մի ցուցակ հրապարկվեց՝ «դավաճաններ», «փախուստի դիմածներ» և «վախկոտներ»:

«Ինքնահեգնանքը փրկեց», – պատմում են արդեն Երևանում ծանոթացած ռուս տղաները, որոնք որպես մարտահրավեր երեք խումբ ստեղծեցին հենց հայերեն այդ բառերով. – «Արդյունքում մնացին միայն դավաճանները։ Փախչողները փախան, վախկոտները վախենում են երևալ, իսկ դավաճանները թեև դավաճան են, բայց շարունակում են ինչ-որ բան անել՝ դիվերսիա»:

«Երբ մենք եկանք և նախնական սարսափն անցավ, երկու-երեք շաբաթ անց, հասկացա, որ շտապ պիտի մի բան անել, նվագել, պետք է բացասական էներգիան հանելու ելք գտնել, որը բոլորիս մոտ շատ էր», – «Ազատության» հետ զրույցում ասում է Սաշան:

Մեկ տարվա ընթացքում ռուս ռելոկանտները ոչ միայն հասցրեցին տեղավորվել, հարմարվել նոր միջավայրին, այլև արդեն համերգներ են տալիս երևանյան ակումբներում, ալբոմ են թողարկել։ Թեման՝ հակապատերազմական:

«Ի սկզբանե մենք հեռացանք, որովհետև դեմ էինք պատերազմին։ Երբ պատերազմը սկսվեց, շատերին մտահոգում էր մոբիլիզացիան, շատերն անհանգստանում էին, որ սահմանները կփակվեն, այդ ամենը ինչ-որ չափով տեղի ունեցավ։ Բայց այդ ժամանակ այնպիսի զգացողություն էր, որ դու չես ուզում ապրել ֆաշիստական երկրում», – նշում է Սաշան:

«Այն, ինչ մենք զգացել ենք՝ վախը, զայրույթը, ապագայի կորստի զգացողությունը, աշխարհով մեկ սփռված հարազատների կարոտը, սրանք շատ ուժեղ զգացողություններ են, որոնց մենք նախկինում ծանոթ չէինք։ Եվ սկզբունքորեն այդ մասին չէինք կարող չգրել», – ասում է ռուս երիտասարդը:

«Գիտենք, շատ լավ հասկանում ենք, որ այստեղ մարդիկ իրենց ողբերգությունն ունեն, և միշտ, երբ մենք ինչ-որ բարեգործական ծրագիր ենք անում, որին հիմնականում միշտ հայերը մասնակցում են, մենք հանգանակություն ենք հավաքում ոչ միայն Ուկրաինայի, այլև՝ Արցախի համար», – ընդգծում է Սաշան:

«Մենք անկլավ չենք, ռուսական կղզի չենք ստեղծել», – ասում են իրենց «Դավաճաններ» կոչող ռուս երիտասարդները՝ տեղեկացնելով՝ հայ արվեստագետների հետ ոչ միայն ընկերական, այլև մասնագիտական համագործակցության կապեր են արդեն ստեղծել, չի բացառվում համատեղ մի նախագիծ:

«Ինձ մոտ, նաև կարծում եմ տղաների մոտ նույնպես, հաղորդակցման շրջանակն այնքան մեծացավ, հարազատացավ, համերգներ տեղի ունեցան, որ մտածում ես՝ էլ ուր գնամ, ամեն ինչ հրաշալի է դասավորվել», – ասում է Իվանը:

Ազատ վիզային ռեժիմ, ռուսերենի տարածվածություն, մշակութային նմանություններ, պատժամիջոցներից խուսափելու հնարավորություն. «Դավաճաններ» փանք խմբի տղաները բացառություն չեն, Հայաստան տեղափոխվելու հիմնական պատճառները հենց սրանք են… Բայց խոստովանում են՝ մի տեսակ հարազատ է դարձել Երևանը։

«Ինձ այստեղ շատ է դուր գալիս, հետ չեմ ուզում գնալ, համենայնդեպս հիմա, բայց ընկերներիս, ծնողներիս, այնտեղ մնացած խմբերին շատ եմ կարոտում», – ասում է Վոլոդյան:

«Մենք բացարձակապես չգիտենք՝ ինչ տեղի կունենա այստեղ։ Բայց քանի դեռ այստեղ ենք, մեր գործով ենք փորձում զբաղվել», – նշում է Սաշան:

«Չեմ ցանկանա Հայաստանը ժամանակավոր ապաստան անվանել, քանի որ այն, իրոք, տուն դարձավ մեզ համար։ Մեզ այստեղ շատ դուր է գալիս։ Բայց, ցավոք սրտի, պիտի ընդունենք, որ հատկապես հիմա շատ դժվար է ծրագրել՝ որտեղ ես լինելու, ինչ է տեղի ունենալու։ Իհարկե, ուզում ես նվազագույն անհանգստություն, որ համեմատաբար խաղաղ ապրես, աշխատես, երաժշտությամբ զբաղվես… Բայց դեռ Հայաստանը մեր տունն է», – հավելում է Իվանը:

Ապագայի ծրագրերը մշուշոտ են։ Տուն՝ Ռուսաստան վերադարձի հարցը, գոնե՝ հիմա, քննարկումից դուրս է։

Azatutyun.am

 

Թեգեր ԱրտատպությունՀունիս 2023 երրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Ամենածանր թեմաներից մեկը վերաբերում է Պաշտպանության բանակին․ Արայիկ Հարությունյան

Ամենածանր թեմաներից մեկը վերաբերում է Պաշտպանության բանակին․ Արայիկ Հարությունյան

July 2023

Հունիսի 29-ին Արցախի Ազգային ժողովի նիստին նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց 2022-ի իր գործունեության միջոցառումների արդյունքները և 2023-ի գործունեության միջոցառումների ծրագիրը։...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Ուկրաինայի ԶՈՒ ամառային հակահարձակումն ու դրա հարավկովկասյան արձագանքը

June 2023

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմից մեկուկես տարի անց հարկ է արձանագրել գլխավորը. Ուկրաինան դիմացավ՝ ի հեճուկս ամենաառաջատար հատուկ ծառայությունների և...

Կարդալ ավելին
Ուկրաինայի Պաշտպանության ուժերի (հակա)հարձակումը և Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների արագացման ռեժիմը 

Ուկրաինայի Պաշտպանության ուժերի (հակա)հարձակումը և Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների արագացման ռեժիմը 

June 2023

Վլադիմիր Կոպչակ Մեկնարկել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի (ՈՒՊՈՒ) ամառային ռազմարշավը։ Ըստ սպասվածի՝ լայն ճակատով սկսված առաջխաղացման մեկնարկի օրը տարեթվի ճշգրիտ...

Կարդալ ավելին
Ուկրաինա. կայսրությունը վերադառնում է սրած ճանկերով

Ուկրաինա. կայսրությունը վերադառնում է սրած ճանկերով

June 2023

Վահրամ Մարտիրոսյան 2022-ի դեկտեմբերի 24-ից մինչև 2023-ի հունվարի 10-ը ես Ուկրաինայում էի։ Վարշավայից ավտոբուսով մեկնեցի Լվով, ապա՝ Կիև, եղա Խարկովում,...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.