Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Նոր իրողություն. «ռուսական» տարագրությունը Հայաստանում

hayk
June 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Ժամանակակից հայ հանրությունն ինքնին զգալի չափով բաղկացած է ներգաղթյալների հոսքերից, իմա՝ մարդկանցից, որոնք Հայաստան են եկել տարբեր պատճառներով՝ քաղաքական, սոցիալական, գաղափարական, նոր հայրենիքի որոնումներում, հանուն նոր հնարավորությունների և այլն։ Եվ միայն հայեր չէին եկածները, այլև մեր ճակատագրակից այլ ժողովուրդների ներկայացուցիչներ՝ եզդիներ, ասորիներ, հույներ։ Խորհրդային ժամանակաշրջանում աշխարհի շատ երկրներից ներգաղթի-հայրենադարձման  մի քանի ալիք Հայաստանը լցրել են Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, միջերկրածովյան տարածաշրջանի երկրներից բերած նոր «գույներով» ու կենցաղավարությամբ, ինչպես, ասենք, արդեն սովորական դարձած սրճախմության մշակույթը։ Բայց նրանք հայրենադարձ հայեր էին, այո՝ այդքան տարբեր մարդիկ, տարատեսակ բարբառներով, տարբեր լեզուներից խայտաբղետ փոխառություններով, բայց մարդիկ, որոնք պատրաստ էին ընդունելու, որ հենց Հայաստանը պիտի լինի իրենց հայրենիքը։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկզբից ի վեր ռուսաստանյան նոր տարագրության ալիքները «ծածկել» են ամենատարբեր երկրներ։ Նրանք մարդիկ են, որոնք քաղաքական, էթիկական պատկերացումներից ելնելով դեմ են իրենց երկրի սկսած պատերազմին, մարդիկ, որոնք իրենց մեկնումով իսկ ընդունել են իրավիճակը փոխելու անհնարինությունը, մարդիկ, որոնք պարզապես զրկվել էին իրենց երկրում ազատ աշխատելու հնարավորությունից քաղաքական պատճառներով, ինչպես, ասենք, լրագրողները, գրողները, կամ էլ տնտեսական պատճառներով, քանի որ պատերազմի պատճառով Ռուսաստանը հայտնվել է պատմականորեն աննախադեպ պատժամիջոցների տակ։

Այո՛, Հայաստան ժամանած տարագիրների մեծ մասը, այն հատվածը, որը հասկանում է, որ Հայաստան է եկել տևական ժամանակով, նաև գիտակցում է, որ պետք է ներդաշնակ հարաբերություններ ստեղծել հայ հանրության հետ և վաղ թե ուշ ինչ-որ չափով դառնալ նրա մի մասը։ Շատերը սկսել են հայերեն սովորել և նույնիսկ ոչ բարդ իրավիճակներում խոսել հայերեն՝ «զրուցարանի մակարդակով», ոմանք աշխատում են տարբեր մեդիածրագրերում, հանդիպումներ ու բանավեճեր են կազմակերպում՝ առավելս ընկալելու համար, թե ինչ հոգսերով է ապրում այն երկիրը, որում իրենք ապրում են և դեռ տևական ժամանակ ապրելու են։

Միևնույն ժամանակ, ռուսաստանյան պետությունը շարունակում է իր փորձերը՝ Հայաստանը ներգրավել «ռուսական աշխարհի» մեջ, տարագիրների առկայությունը դիտարկում է որպես կայսրապետական ազդեցության ու ռուսացման քաղաքականության վաղուց հայտնի գործիքների պարտադրման նոր գործոն («ռուսաց լեզվի կարգավիճակ», «ռուսական դպրոցների հիմնախնդիր», «աջակցություն՝ ռուսաստանյան մեթոդաբանությամբ կրթությունը կազմակերպելու հարցում», ամենատարբեր «ռուսաց տներ», «ընդհանուր անցյալի» մասին խոսակցություններ և այլն), ինչի հետ ներգաղթյալները ոչ միայն առնչություն չունեն, այլև մեծամասամբ հեռու են մնում դրանից։

Հայ հանրությունում «ռուսական» նոր տարագրության նկատմամբ վերաբերմունքն ընդհանուր առմամբ հանդուրժողական-հասկացողական-դրական է, շատերը դրանում հնարավորություններ են տեսնում, քիչ չեն նաև նրանք, ովքեր զգուշավոր են, հատկապես՝ Հայաստանի նկատմամբ ռուսաստանյան պաշտոնական քաղաքականության, ինպես նաև ռուսաստանյան հատուկ ծառայությունների վատ համբավի համատեքստում։

Անշուշտ, տարագիրներն ընդունող երկրում հասկացման կարիք ունեն, ինչպես և հայ հանրությունը պետք է ավելի լավ հասկանա, թե ովքեր են նրանք՝ «ռուս նոր վտարանդիները»։

Մեր նոր թողարկումը փորձում է բարձրաձայնել այդ հարցը և մասամբ էլ պատասխանել դրան։

 «Անալիտիկոն»-ի խմբագրություն

Թեգեր ԽմբագրականՀունիս 2023 երրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Ամենածանր թեմաներից մեկը վերաբերում է Պաշտպանության բանակին․ Արայիկ Հարությունյան

Ամենածանր թեմաներից մեկը վերաբերում է Պաշտպանության բանակին․ Արայիկ Հարությունյան

July 2023

Հունիսի 29-ին Արցախի Ազգային ժողովի նիստին նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց 2022-ի իր գործունեության միջոցառումների արդյունքները և 2023-ի գործունեության միջոցառումների ծրագիրը։...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Ուկրաինայի ԶՈՒ ամառային հակահարձակումն ու դրա հարավկովկասյան արձագանքը

June 2023

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմից մեկուկես տարի անց հարկ է արձանագրել գլխավորը. Ուկրաինան դիմացավ՝ ի հեճուկս ամենաառաջատար հատուկ ծառայությունների և...

Կարդալ ավելին
Ուկրաինայի Պաշտպանության ուժերի (հակա)հարձակումը և Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների արագացման ռեժիմը 

Ուկրաինայի Պաշտպանության ուժերի (հակա)հարձակումը և Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների արագացման ռեժիմը 

June 2023

Վլադիմիր Կոպչակ Մեկնարկել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի (ՈՒՊՈՒ) ամառային ռազմարշավը։ Ըստ սպասվածի՝ լայն ճակատով սկսված առաջխաղացման մեկնարկի օրը տարեթվի ճշգրիտ...

Կարդալ ավելին
Ուկրաինա. կայսրությունը վերադառնում է սրած ճանկերով

Ուկրաինա. կայսրությունը վերադառնում է սրած ճանկերով

June 2023

Վահրամ Մարտիրոսյան 2022-ի դեկտեմբերի 24-ից մինչև 2023-ի հունվարի 10-ը ես Ուկրաինայում էի։ Վարշավայից ավտոբուսով մեկնեցի Լվով, ապա՝ Կիև, եղա Խարկովում,...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.