Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«Պուտինի բանակը՝ «անպարտելի» և հանցագործ». նոր օրինագիծ Ռուսաստանում

hayk
June 2023
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ռուսաստանի խորհրդարանը շտապ կարգով ընդունել է մի օրինագիծ, որը իշխանություններին իրավունք է տալիս համալրել զինված ուժերը հանցագործներով։ 

Իրար հետևից՝ երկու ընթերցմամբ Ռուսաստանի պետդուման կողմ է քվեարկել մի օրինագծի, որը թույլ է տալիս քրեական պատասխանատվությունից ազատել զինված ուժերի շարքերը համալրած անձանց, ովքեր կատարել են ոչ ծանր հանցագործություններ: Ըստ օրինագծի, պատժից ազատվելու համար հիմք է հանդիսանալու Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ ստորագրված պայմանագիրը։ Այս հնարավորությունից կարող են օգտվել անգամ այն անձինք, ովքեր հանցագործություն են կատարել նախքան օրենքի ուժի մեջ մտնելը, ինչպես նաև հետաքննության ներքո կամ արդեն անազատության վայրերում գտնվող անձինք, ովքեր համաձայնել են մեկնել ռազմաճակատ։ Զինծառայությունից ազատվելուց կամ պետական պարգև ստանալուց հետո, քրեական հետապնդումը կդադարեցվի, իսկ դատվածությունը կհանվի։

Փաստաթղթի ներածական հատվածում կարդում ենք․ «Պատասխանատվությունից ազատելու իրավական մեխանիզմը կնպաստի պատժի նպատակների իրականացմանը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը համալրելու համար»: Նախագծից նաև պարզ է դառնում, որ Ռուսաստանի ռազմական գերատեսչության հետ պայմանագիր կնքելու իրավունքից զրկվում են նրանք, ովքեր կատարել են սեռական բնույթի հանցագործություն, դատապարտվել են ահաբեկչության, դավաճանության, լրտեսության և այլ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների համար։

Մնացած բոլորին Կրեմլն ասում է՝ բարի գալուստ պատերազմ։ «Վագներ» խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինի խոսքով, ռուսաստանյան ուղղիչ աշխատանքային գաղութներից հավաքագրված մոտ 32 հազար այլևս նախկին բանտարկյալներ վերադարձել են տուն ու ազատության մեջ են՝ ուկրաինական պատերազմն անցնելուց հետո: Թեև Պրիգոժինը խոստովանել է, որ միայն Բախմուտի մոտ ընթացող մարտերում նվազագույնը տասը հազար նախկին դատապարտյալներ են զոհվել։

Ոմանք, սակայն, նոր հանցագործություններ են կատարել։ Ըստ իրավապաշտպանների, ռազմաճակատից վերադառնալուց հետո, խմբավորման զինյալներն առնվազն վեց խաղաղ բնակչի են սպանել:

Մարդու իրավունքների «Մեմորիալ» կենտրոնի խորհրդի անդամ Նատալյա Սերետարևան կարծում է, որ ռազմական գործողություններին մասնակցելը ոչ մի կերպ չի կարող համեմատվել քրեական պատժի նպատակների հետ, սակայն Ռուսաստանի քրեակատարողական համակարգի պայմաններում բանտային պատիժ կրելը դժվար թե օգնի շտկել հանցագործին։

Նրա խոսքով, խնդիրն ունի ևս մեկ կողմ՝ այդ ամենը կարող է հանգեցնել մարդկանց օրինական թրաֆիքինգի։ Վիճահարույց այս օրինագծի փաստացի նախաձեռնողները Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակիցներն են, և այդ մասին է վկայում օրինագծի սահուն ընդունումը՝ կարծում է իրավաբան, «Ազգային քաղաքականության ինստիտուտ» միջազգային ասոցիացիայի տնօրեն Յուրի Շուլիպան։ Նրա խոսքով, հանցագործություն կատարած անձանց ուղղվելու առումով օրինագծի ընդունումը ճի՛շտ հակառակ արդյունքը կունենա։ «Կրեմլը գործում է դասական կազմակերպված հանցավոր խմբավորման սկզբունքով՝ փորձելով կապել հանցագործներին և Ուկրաինայի դեմ Մոսկվայի պատերազմի մասնակիցներին՝ առանձնապես ծանր ռազմական և այլ հանցագործություններով։ Պուտինն ու նրա շրջապատը նման քայլերի են դիմում՝ հանուն իրենց կայսերական երազանքների իրականացման և սեփական հանցավոր ռեժիմը պահպանելու համար»,- ասում է Յուրի Շուլիպան։ Նման օրինագծի ընդունումը վկայում է, որ ռուսներն առանձնապես ոգևորված չեն մեկնել ռազմաճակատ՝ Ուկրաինայի դեմ պատերազմելու։ Մյուս կողմից, չնայած Ռուսաստանի Սահմանադրության համաձայն, հանցագործության մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դաշնային օրենքով և հաստատված չէ ուժի մեջ մտած դատավճռով, քննիչները ձգտելու են համոզել թեթև ու միջին ծանրության հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց զորակոչվել՝ քրեական հետապնդումից խուսափելու համար։ Բազմաթիվ դիտորդներ այն կարծիքին են, թե օրինագծի ուժի մեջ մտնելը և ընդհանրապես՝ Ուկրաինայի դեմ Մոսկվայի շարունակվող պատերազմն ի վերջո կհանգեցնեն ռուսաստանյան հասարակության հետագա քրեականացմանը, քանի որ պատերազմի դաշտից տուն վերադարձած հանցագործները կարճ ժամանակ անց կարող են դառնալ անկայունության և նոր հանցագործությունների աղբյուր հենց Ռուսաստանի համար։

Amerikayidzayn.com

 

Թեգեր ԱրտատպությունՀունիս 2023 չորրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Ամենածանր թեմաներից մեկը վերաբերում է Պաշտպանության բանակին․ Արայիկ Հարությունյան

Ամենածանր թեմաներից մեկը վերաբերում է Պաշտպանության բանակին․ Արայիկ Հարությունյան

July 2023

Հունիսի 29-ին Արցախի Ազգային ժողովի նիստին նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց 2022-ի իր գործունեության միջոցառումների արդյունքները և 2023-ի գործունեության միջոցառումների ծրագիրը։...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Ուկրաինայի ԶՈՒ ամառային հակահարձակումն ու դրա հարավկովկասյան արձագանքը

June 2023

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմից մեկուկես տարի անց հարկ է արձանագրել գլխավորը. Ուկրաինան դիմացավ՝ ի հեճուկս ամենաառաջատար հատուկ ծառայությունների և...

Կարդալ ավելին
Ուկրաինայի Պաշտպանության ուժերի (հակա)հարձակումը և Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների արագացման ռեժիմը 

Ուկրաինայի Պաշտպանության ուժերի (հակա)հարձակումը և Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների արագացման ռեժիմը 

June 2023

Վլադիմիր Կոպչակ Մեկնարկել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի (ՈՒՊՈՒ) ամառային ռազմարշավը։ Ըստ սպասվածի՝ լայն ճակատով սկսված առաջխաղացման մեկնարկի օրը տարեթվի ճշգրիտ...

Կարդալ ավելին
Ուկրաինա. կայսրությունը վերադառնում է սրած ճանկերով

Ուկրաինա. կայսրությունը վերադառնում է սրած ճանկերով

June 2023

Վահրամ Մարտիրոսյան 2022-ի դեկտեմբերի 24-ից մինչև 2023-ի հունվարի 10-ը ես Ուկրաինայում էի։ Վարշավայից ավտոբուսով մեկնեցի Լվով, ապա՝ Կիև, եղա Խարկովում,...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.