Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Երևանը Վաշինգտոնին հորդորում է համարժեք արձագանքել Ալիևի հայտարարություններին

hayk
June 2023
Երևանը Վաշինգտոնին հորդորում է համարժեք արձագանքել Ալիևի հայտարարություններին

Հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված Քիշնևում հունիսի 1-ին կայանալիք բանակցությունները ողջունել են Եվրամիությունը, Եվրոպական խորհրդի նախագահը, Միացյալ Նահանգները։

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը գրավոր հայտարարությամբ հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ԱՄՆ-ի եվրոպացի գործընկերների հետ հանդիպումը «արդյունավետ քայլ կլինի բանակցությունների սեղանի շուրջ խնդիրները լուծելու ուղղությամբ, այլ ոչ թե բռնության միջոցով»։

«Մենք ուրախ ենք տեսնելու, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են։ Ինչպես ասել էր պետքարտուղար Բլինքենը՝ Հարավային Կովկասում հնարավոր է հասնել խաղաղության։ Վերջերս մենք բարձր ենք գնահատել վարչապետ Փաշինյանի հավատարմությունը խաղաղությանը և ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներում քննարկելու մասին»,- ասել է Մեթյու Միլլերը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել երկու կողմերի ջանքերին՝ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու համար։

Հայաստանի արտգործնախարարության խոսնակը, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, մեկնաբանել է Պետդեպարտամենտի հայտարարությունը։

«Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ էթնիկ զտումներ և ինքնիրավչություն իրականացնելու իրավասություն», – հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը, նշելով, որ Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունները ոչ միայն չէին առաջարկում արժանապատիվ լուծումներ, այլև հստակ սպառնալիքներ էին պարունակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու անկախության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի նկատմամբ։

Մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լաչինում ասել է, որ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, Ղարաբաղում մնացած հայկական զորքը պետք է դուրս գա, սահմանագծումը պետք է կատարվի Ադրբեջանի պայմաններով։ Ադրբեջանի նախագահը նաև սպառնացել է, որ այստեղից երևում են Հայաստանի գյուղերը ու «այդ մասին թող չմոռանան»։

Արցախի մասին Ալիևն ասել է, թե բոլորին քաջ հայտնի է, որ «այսօր մենք հնարավորություն ունենք ցանկացած գործողություն իրականացնել այդ շրջանում։ Ուստի Ղարաբաղի խորհրդարանը պետք է ցրվի, իրեն նախագահ անվանող տարրը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները պետք է թողնեն իրենց պաշտոնները»։

«Միայն այդ դեպքում նրանց համար կարող են մեղմացումներ լինեն, միայն այդ դեպքում կարող է խոսք գնալ ինչ-որ համաներման մասին», – երեք օր առաջ Լաչինում հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։

Հայաստանի արտգործնախարարությունը պատասխանել էր Ալիևի հայտարարություններին, իսկ Պետդեպարտամենտի խոսնակի հայտարարության արձագանքում նաև նշված է․ «Կարծում ենք, որ Միացյալ Նահանգները, ելնելով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության իր իսկ դավանած արժեքներից և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հանձնառությունից և ներգրավվածությունից, պետք է համարժեք արձագանքի այս հայտարարություններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները»:

Քիշնևի հնգակողմ հանդիպմանն ընդառաջ Եվրամիությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին հայտարարությունները, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի հայտարարությունը  Բրյուսելը խիզախ քայլ է համարում։ Եվրամիությունը դրական է համարում նաև Ադրբեջանի նախագահի մայիսի 25-ի հայտարարությանը, ըստ ամենայնի նկատի ունենալով նրա խոսքերը, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ չունի։

«Եվրամիությունը ողջունում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում վերջին ամսում արձանագրված աշխուժությունը։ Կարևոր է պահպանել այս պատմական առաջընթացը և խուսափել այնպիսի քայլերից, ներառյալ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգի տակ դնել խաղաղության գործընթացը», – նշված է Եվրամիության հայտարարությունում։

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ով ներգրավված է բանակցություններում և մասնակցելու է Քիշնևի հանդիպմանը, նշել է, որ հիմա վճռորոշ նշանակություն ունի Բաքվի ու նախկին ԼՂԻՄ-ի հայերի միջև երկխոսությունը՝ նրանց իրավունքների ու անվտանգության շուրջ։

«Կարևոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և ձգտել երկխոսության։ Ավելի քան 30-ամյա հակամարտությունից հետո վերքերը միանգամից չեն բուժվում։ Անհրաժեշտ են համարձակ որոշումներ», – Թվիթերում գրել էր Շառլ Միշելը՝ Քիշնևի հանդիպմանն ընդառաջ։

Հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական համայնքի համաժողովի շրջանակում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի առաջնորդների հանդիպումը։

 

Azatutyun.am

 

 

Թեգեր ԱրտատպությունՀունիս 2023 առաջին թողարկում

Նմանատիպ  նյութեր

Ամենածանր թեմաներից մեկը վերաբերում է Պաշտպանության բանակին․ Արայիկ Հարությունյան

Ամենածանր թեմաներից մեկը վերաբերում է Պաշտպանության բանակին․ Արայիկ Հարությունյան

July 2023

Հունիսի 29-ին Արցախի Ազգային ժողովի նիստին նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց 2022-ի իր գործունեության միջոցառումների արդյունքները և 2023-ի գործունեության միջոցառումների ծրագիրը։...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Ուկրաինայի ԶՈՒ ամառային հակահարձակումն ու դրա հարավկովկասյան արձագանքը

June 2023

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմից մեկուկես տարի անց հարկ է արձանագրել գլխավորը. Ուկրաինան դիմացավ՝ ի հեճուկս ամենաառաջատար հատուկ ծառայությունների և...

Կարդալ ավելին
Ուկրաինայի Պաշտպանության ուժերի (հակա)հարձակումը և Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների արագացման ռեժիմը 

Ուկրաինայի Պաշտպանության ուժերի (հակա)հարձակումը և Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների արագացման ռեժիմը 

June 2023

Վլադիմիր Կոպչակ Մեկնարկել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի (ՈՒՊՈՒ) ամառային ռազմարշավը։ Ըստ սպասվածի՝ լայն ճակատով սկսված առաջխաղացման մեկնարկի օրը տարեթվի ճշգրիտ...

Կարդալ ավելին
Ուկրաինա. կայսրությունը վերադառնում է սրած ճանկերով

Ուկրաինա. կայսրությունը վերադառնում է սրած ճանկերով

June 2023

Վահրամ Մարտիրոսյան 2022-ի դեկտեմբերի 24-ից մինչև 2023-ի հունվարի 10-ը ես Ուկրաինայում էի։ Վարշավայից ավտոբուսով մեկնեցի Լվով, ապա՝ Կիև, եղա Խարկովում,...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.