Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ճիշտ չէ ասել, թե «Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից, որովհետև Հայաստանից աննախադեպ աջակցություն կա Արցախին». արցախցի պատգամավոր

hayk
January 2022
Ճիշտ չէ ասել, թե «Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից, որովհետև Հայաստանից աննախադեպ աջակցություն կա Արցախին». արցախցի պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը

–Պարո՛ն Հարությունյան, վարչապետի հայտնի հարցազրույցում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ արտահայտած որոշ մտքեր վրդովմունք էին առաջացրել Արցախում, և բարձրաստիճան պաշտոնյաները հանդես եկան պատասխան հայտարարությամբ: Ի՞նչ եզրակացություն կարող եք անել հիմա, արդյոք խզվո՞ւմ է Արցախ–Հայաստան կապը:

– Անկեղծ, չեմ կարծում, որ պետք է նման գնահատական տալ, ի՞նչ խզման մասին կարող է խոսք լինել: Ուղղակի սա կարելի է համարել դիրքորոշումների ճշգրտում, որովհետև փաստացի Արցախը քաշեց իր կարմիր գծերը՝ ընդգծելով՝ ինչն է Արցախի համար ընդունելի և ինչը՝ ոչ:

Սա ավելի շուտ պետք է դիտարկել որպես հարցում, որին ի պատասխան պետք է Հայաստանի իշխանություններն իրենց դիրքորոշումները պարզաբանված ներկայացնեն: Եթե անկեղծ, Փաշինյանի հայտարարությունը ավելի շատ ոչ թե ապագայի Հայաստանի դիրքորոշմանն էր վերաբերում, այլ բանակցային սեղանին նախկինում դրված փաստաթղթին: Ինձ թվում է, արդեն պետք է վերջ տալ անցյալի ու դրա բացթողումների մասին խոսելուն ու խոսել ներկայի մասին:

Հիմա մեզ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ է այսօր սեղանին և ինչ է լինելու վաղը: Ես կարծում եմ, որ մեր հասարակությունն արդեն հոգնել է, չի ուզում վերադառնալ անցյալ ու լսել անցյալի անհաջողությունների մասին: Մենք հիմա ուզում ենք, որ ամեն ինչ ճիշտ ու Արցախի ժողովրդի համար ընդունելի լինի:

Նման հայտարարությունները կարող են ժողովրդի շրջանում տարակուսանք առաջացնել, որովհետև առանց այն էլ բավական անորոշ վիճակում ենք գտնվում և չգիտենք՝ ինչ է մեզ սպասում վաղը, մյուս օրը:

Շատ վտանգավոր կլինի, եթե մենք նման հայտարարությունները անենք պառակտելու համար, որովհետև այս փուլում մեզ համար ամենավտանգավոր հարցը դա է: Արցախից հնչած հայտարարությունները պետք է դիտարկել զուտ դիրքորոշման ճշգրտման տեսանկյունից:

– Օրինակ, Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ «Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից»:

– Կարծում եմ՝ ճիշտ չէ նման ձևակերպումը: Օրինակ, միայն բյուջեի մասով Հայաստանի օգնությունը շատ մեծ է: Այս տարի մեր երկրի բյուջեն շատ ավելի մեծ է, քան եղել է մինչ այժմ: Եվ դա շնորհիվ Հայաստանի աջակցության:

Չեմ կարծում, որ դա ճիշտ ձևակերպում է, որովհետև Հայաստանից աննախադեպ աջակցություն կա Արցախին: Դա ձեռքեր լվացողի պահվածք չէ, էլի:

Բացի այդ, մենք տեսնում ենք, որ համագործակցության ցանկություն կա: Օրինակ՝ մեր ԱԺ կրթության հանձնաժողովը օրեր առաջ հանդիպում է ունեցել Հայաստանի մեր գործընկերների հետ, պատրաստակամություն են հայտնել այցելել մեզ: Հարկավոր չէ այդպես միանշանակ պնդել:

Իմ կարծիքով՝ Փաշինյանի հայտարարությունը ավելի շատ ներքաղաքական գործընթացից էր բխում և պատասխան էր ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունների: Երկու կողմից էլ շոշափվեց Արցախը, և, այսպես ասած, տուժողը մենք եղանք: Այդ առումով խորհրդարանի արձագանքը ճիշտ էր, երբ մենք արձանագրեցինք՝ ինչն է ընդունելի Արցախի համար:

Մենք այդ հայտարարությամբ նաև մյուս քաղաքական ուժերին ու գործիչներին կոչ ենք արել, որ իրենք էլ զսպվածություն ցուցաբերեն Արցախի հարցով տարբեր տեսակետներ հայտնելուց և Արցախն անընդհատ բախումների առարկա չդարձնեն: Սա ինչու եմ ասում, որովհետև վերջին շրջանում Արցախը շատ ակտիվ է օգտագործվում միմյանց մեղադրելու համար: Երբեմն ընդդիմադիր պատգամավորների կողմից տեսակետներ են հնչեցվում, որոնք մեզ համար անընդունելի են:

Օրինակ՝ ասում են՝ Արցախն այլևս չկա, մենք կորցրինք Արցախը: Ի՞նչ է նշանակում Արցախը գոյություն չունի, նման հայտարարությունները կասկածի տակ են դնում Արցախի սուբյեկտայնությունը: Այդպես խոսում է նաև Իլհամ Ալիևը: Այնպես չէ, որ միայն վարչապետի հայտարարությունն է մեր վրդովմունքն առաջացնում: Մենք համարում ենք, որ Արցախը չպետք է դարձնել ներքաղաքական պայքարում դիրքավորվելու առարկա:

–Դուք ասում եք՝ Փաշինյանն ըստ էության արձագանքում էր իր ընդդիմախոսներին և հիմնականում շոշափում էր անցյալի թեմաներ, այդ դեպքում ինչո՞ւ Արցախից նման հակազդեցություն եղավ:

– Որովհետև ձևակերպումներ կային, որոնք մեզ համար անընդունելի էին, օրինակ՝ հայկական միավորում արտահայտության հետ կապված էր մեր մեծ մտահոգությունը, քանի որ բանակցային գործընթացում նման տերմինոլոգիա չկար: Նաև խոսվում էր ադրբեջանցիների շահերից, ինչի կապակցությամբ մենք կարծում ենք, որ Հայաստանի վարչապետի ասելիքը չէ:

Մենք շեշտել ենք, որ մեզ ավելի շատ անհրաժեշտ են ապագայի քայլերը և ոչ թե՝ ինչ է եղել անցյալում:

–Պարո՛ն Հարությունյան, նաև տեսակետ կար, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր այս արձագանքով փորձել է բարձրացնել իր վարկանիշը: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Նման խոսակցությունները շատ պրիմիտիվ են: Կարծում եմ՝ եթե Արայիկ Հարությունյանը նման միտում ունենար, նույն հայտարարությունը կաներ նոյեմբերի 11-ին կամ դրանից հետո այլ օր: Լուրջ չեն նման տեսակետները: Ուղղակի Արայիկ Հարությունյանը մեկ անգամ ևս մեր ապագայի վերաբերյալ արցախցիների դիրքորոշումը, մոտեցումն ընդգծեց:

 

Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

MediaLab.am

Թեգեր ԱրտատպությունՇաբաթական թողարկում հունվար 1-2

Նմանատիպ  նյութեր

«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից

January 2022

Ղազախստանյան քաղաքական դրամայի համապատկերում, դրամա, որը յուրատեսակ «սև կարապ» է դարձել հետխորհրդային բոլոր ավտորիտար ռեժիմների համար և, ըստ այդմ, նշանակալից...

Կարդալ ավելին
Պայքար՝ Ուկրաինայի համար։ Ու՝ Եվրոպայի համար

Պայքար՝ Ուկրաինայի համար։ Ու՝ Եվրոպայի համար

January 2022

Եվգեն ՄԱԳԴԱ Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Կիեւ Ուկրաինայի շուրջ միջազգային մեծածավալ ճգնաժամը շարունակվում է արդեն մի քանի ամիս։ Այդ ընթացքում...

Կարդալ ավելին
Ռուսաստան-ՆԱՏՕ բանակցությունների արձագանքը Հարավային Կովկասում

Ռուսաստան-ՆԱՏՕ բանակցությունների արձագանքը Հարավային Կովկասում

January 2022

Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ Վերլուծաբան Երևան Հունվարի 10-13-ը Ժնևում, Բրյուսելում և Վիեննայում Ռուսաստան-Արևմուտք ձևաչափով բանակցությունները, որոնց միջոցով Մոսկվան ՆԱՏՕ-ից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից պահանջում է...

Կարդալ ավելին
Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները փակուղի են մտել ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում

Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները փակուղի են մտել ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում

January 2022

Երկու կողմերն էլ որոշակի լավատեսություն հայտնեցին Ժնևում կայացած բանակցություններից հետո, սակայն չհաղթահարեցին փակուղին, կապված Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ չդառնալու վերաբերյալ Ռուսաստանի պահանջի հետ:...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.