Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին խորհրդանշական քվեարկությունը

hayk
January 2022
Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին խորհրդանշական քվեարկությունը


Կոնստանս Լ
ԵՈՆ
Լրագրող
Փարիզ

 

Մոտ մեկ տարի առաջ՝ պատերազմի ավարտին, Ֆրանսիայի խորհրդարանը, այսինքն՝ Սենատը, այնուհետև`  Ազգային ժողովը, կողմ քվեարկեցին մի բանաձևի, որում Ֆրանսիայի կառավարությանը կոչ էր արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Խորհրդանշական արժեք ունեցող, առանց օրենսդրական իրավազորության այս երկու բանաձևերը կարծես թե ցանկալի մտադրություններ լինեն Հայաստանի և Ֆրանսիայի համար: Ըստ Ֆրանսիական հետախուզական հետազոտությունների կենտրոնի (CF2R) հետազոտող Տիգրան Եգավյանի. «Դրանք դիտվում են որպես բարեկամ ժողովրդի նկատմամբ ընկերության և եղբայրության ճանաչման նշան՝ ֆրանսիական ազգի, և ոչ ֆրանսիական պետության կողմից: Հայկական ծագում ունեցող ֆրանսիացիները բանաձևերը դիմավորեցին զուսպ հույզերով, ի տարբերություն 1998-ի, երբ նրանք ականատես եղան Ազգային ժողովի կողմից 1915թ.-ի ցեղասպանությունը ճանաչող առաջին բանաձևի քվեարկությանը, որին հաջորդեց 2001-ին խորհրդարանի քվեարկությունը»:

Բանաձևը ներառում է նաև միջազգային ուժեր ստեղծելու առաջարկ, Լեռնային Ղարաբաղում ռազմական հանցագործությունների ճանաչում, 1994 թվականին հաստատված սահմանների վերականգնում, Մինսկի խմբի շրջանակներում քննարկումների վերսկսում, խումբ, որի համանախագահներից է Ֆրանսիան։

Այս ընթացքում Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ ընդունեց բանաձև, որի բովանդակությունն այլ է. այն ընդգծում է «Հակամարտության (Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ խմբ.) վերջնական կարգավորմանը հասնելու հրատապ անհրաժեշտությունը, որը կերաշխավորի տուժած քաղաքացիական բնակչության կայուն անվտանգությունն ու Լեռնային Ղարաբաղի խաղաղության և ճանաչման գործընթացի իրականացումը»:

Բանաձևի ձայների մեծամասնությամբ ընդունվելու փաստը ցույց է տալիս Սենատի ֆրանս-հայկական բարեկամական խմբի դիվանագիտական ​​ներուժը՝ երկու երկրների հարաբերություններում փոխլրացնելու  ֆրանսիական կառավարությանը: Այս խումբը, սակայն, անմիջական իշխանություն չունի Ֆրանսիայի կառավարության և Մինսկի խմբի շրջանակներում նրա որոշումների վրա։ «Դա նաև ցույց է տալիս, որ արտաքին քաղաքականությունն այլևս չի գտնվում Հանրապետության Նախագահին վերապահված կամ ընդհանուր տիրույթում (Elysée-Matignon-Quai d´Orsay): Մենք այժմ պետք է հաշվի նստենք խորհրդարանական դիվանագիտության հետ»,- իր էլեկտրոնային նամակում մեկնաբանում է քաղաքական ինստիտուտի վերլուծաբան, պրոֆեսոր Կայծ Մինասյանը:

Տեքստը, որի առավելությունն այն է, որն արտահայտում է ֆրանսիական կառավարությանը հղված հստակ կարծիք, ներկայումս հակադրվում է Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը։ Միաժամանակ, Ադրբեջանի խորհրդարանը կոչ է արել հեռացնել Ֆրանսիային Մինսկի խմբից։

«Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը պարզ է՝ քանի դեռ դա բանաձև է, դրան քվեարկելը ոչ մեկից «հաց ու ջուր» չի պահանջում։ Այդպես մենք բոլորին գոհացնում ենք։ Մենք ցույց ենք տալիս, որ գործում ենք, որ անտարբեր չենք հայերի ճակատագրի նկատմամբ։ Սա հայերի մասով։ Միաժամանակ ցույց է տրվում նաև, որ այն չունի օրենքի ուժ և չի ենթադրում իշխանության կողմից որևէ գործողություն։ Սա էլ ադրբեջանցիների մասով»,- նշում է Կայծ Մինասյանը։

Քվեարկություն`   Ֆրանսիայի կառավարության դեմ

Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը հետևյալն է՝ հետաձգել Ղարաբաղի ճանաչումը, քանի դեռ Հայաստանն ինքը չի ճանաչել այն։ Ահա թե ինչ է պատասխանել Եվրոպայի և արտաքին գործերի նախարարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմոյնը սենատորների առջև. «Եկեք անկեղծ լինենք․ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը չի ծառայի ոչ մեկի շահին՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ Լեռնային Ղարաբաղի բնակիչների, ո՛չ էլ Ֆրանսիայի»։ Իսկ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը պատգամավորների հարցերին ի պատասխան նշել է, որ այս ճանաչումը կբարդացնի խաղաղ գործընթացը։

«Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կնշանակի բացառել մեզ Մինսկի խմբի համանախագահ երկրների ցանկից: (…) Դա կնշանակի հրաժարվել մեր միջնորդի դերից և տևական խաղաղություն կառուցելու մեր հավակնությունից»՝ ասել է նա, ավելացնելով, որ «խորհրդանշական քայլերը էական են, բայց ապագայում գործելու մեր կարողությունը առավել կարևոր է »:

Ֆրանսիայի հայ համայնքը միակարծիք չէ. մոտ 600.000-անոց հայ համայնքը մասամբ ձուլված է տեղի բնակչությանը, տարաբաժանված է մի քանի կազմակերպությունների միջև և միավորվում է հիմնական թեմաներում՝ ներառյալ Հայոց ցեղասպանությունը և Լեռնային Ղարաբաղի ճանաչումը, հատկապես պատերազմի ժամանակ՝ պատմում է Միացյալ Նահանգների պատմության և քաղաքակրթության գծով  պրոֆեսոր Ժուլիեն Զարիֆյանը: «Զինված հակամարտության մեկուկես ամսվա ընթացքում իրավիճակը տեղում փոխվում էր և միշտ չէ, որ հեշտ էր այն հասկանալը։ Լինելով Ֆրանսիայից կամ երրորդ երկրների մեծ մասից՝ հեշտ չէ մեծ որոշումներ կայացնել»:

Հարցը կրոնական տեսանկյունից հանրայնացրին միայն Հայաստանի հետ կապված հարցերում մասնագիտացած լրատվամիջոցները («Վան» կոլեկտիվը) կամ ազգային Le Figaro օրաթերթը, որոնց խմբագրակազմը Հայաստանը դարձրեց իր քննարկման հիմնական թեման: Մյուս կողմերը փորձում են վերականգնել հայկական հարցը՝ հենվելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ենթադրյալ կրոնական կողմի վրա՝ ընդդեմ մահմեդականների, որպեսզի խաղան Ֆրանսիայում տարածվող իսլամաֆոբ տրամադրությունների վրա: Ֆրանսիայի նախագահի ծայրահեղ աջակողմյան թեկնածու Էրիկ Զեմուրի այցը Հայաստան հիմնված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայկական հարցի՝ որպես «քաղաքակրթական» գործոն լինելու վրա:

2020 թվականին հազարավոր ֆրանսիացի ցուցարարներ դուրս էին եկել Ազգային ժողովի մոտ՝ բողոքելու ռազմական հանցագործությունների դեմ: Նրանք նույնպես պաշտպանեցին բանաձևը՝ ցույց տալով  Ֆրանսիայում ընդվզումը պատերազմի դեմ։ «Հայկական հարցը Ֆրանսիայում մեծ համակրանք է վայելում. Թուրքիայի կողմից ժխտված ցեղասպանություն, հարուստ քրիստոնեական ժառանգություն, շատ լավ ինտեգրված համայնք և նշանավոր գործիչներ (Ազնավուր, Վերնոյ և այլոք), որոնց ֆրանսիացիները հեշտությամբ ճանաչում են: Եվ հետո, ըստ էության, այս երկու հողագործական ավանդույթների տեր ժողովուրդների միջև կա հողին կապված լինելու ճակատագրի նմանություն»,- բացատրում է Կայծ Մինասյանը: Մեծամասամբ այս քվեարկությունն աննկատ մնաց հասարակական քննարկումներում՝ ստվերվելով Covid-ի լուսաբանմամբ:

Վերջերս Սենատը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային տեղեկատվական խումբ ստեղծեց «մեր կապերը և մեր գործողությունները հօգուտ գործի ամրապնդելու համար»,- նշում է հանրապետական ​​պատգամավոր Բրունո Ռետեյլոն 2021 թվականի դեկտեմբերի 15-ի իր թվիթում: «Բարեկամություն, զգացմունքներ, կապվածություն մշակույթին… Այս ամենը որևէ ազդեցություն չունի միջազգային հարաբերությունների վրա: Խորհրդարանի բանաձևերը ճանաչման հրավեր են, և չեն ուղեկցվում գործով: Այնուամենայնիվ, պետք չէ թերագնահատել տեղեկատվական խմբի ազդեցությունը լոբբիստական ​​և հանրային կապերի առումով: Սա դարձնում է Հայաստանը նախագահական քարոզարշավի թեմաներից մեկը»,- նշում է Տիգրան Եգավյանը։

 

Թեգեր ՀոդվածներՇաբաթական թողարկում հունվար 1-2

Նմանատիպ  նյութեր

«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից

January 2022

Ղազախստանյան քաղաքական դրամայի համապատկերում, դրամա, որը յուրատեսակ «սև կարապ» է դարձել հետխորհրդային բոլոր ավտորիտար ռեժիմների համար և, ըստ այդմ, նշանակալից...

Կարդալ ավելին
Պայքար՝ Ուկրաինայի համար։ Ու՝ Եվրոպայի համար

Պայքար՝ Ուկրաինայի համար։ Ու՝ Եվրոպայի համար

January 2022

Եվգեն ՄԱԳԴԱ Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Կիեւ Ուկրաինայի շուրջ միջազգային մեծածավալ ճգնաժամը շարունակվում է արդեն մի քանի ամիս։ Այդ ընթացքում...

Կարդալ ավելին
Ռուսաստան-ՆԱՏՕ բանակցությունների արձագանքը Հարավային Կովկասում

Ռուսաստան-ՆԱՏՕ բանակցությունների արձագանքը Հարավային Կովկասում

January 2022

Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ Վերլուծաբան Երևան Հունվարի 10-13-ը Ժնևում, Բրյուսելում և Վիեննայում Ռուսաստան-Արևմուտք ձևաչափով բանակցությունները, որոնց միջոցով Մոսկվան ՆԱՏՕ-ից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից պահանջում է...

Կարդալ ավելին
Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները փակուղի են մտել ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում

Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները փակուղի են մտել ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում

January 2022

Երկու կողմերն էլ որոշակի լավատեսություն հայտնեցին Ժնևում կայացած բանակցություններից հետո, սակայն չհաղթահարեցին փակուղին, կապված Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ չդառնալու վերաբերյալ Ռուսաստանի պահանջի հետ:...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.