Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

2023 թվական. աշխարհ, որում մենք հայտնվել ենք և խաղաղություն, որի համար դեռ պիտի պայքարել

hayk
January 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Նոր՝ 2023 թվականի մեր առաջին թողարկմամբ փորձել ենք իմաստավորել անցած տարին, այն աշխարհը, որում մենք հիմա ապրում ենք և, հետևաբար, հասկանալ, թե ինչ չափանիշներով ու կանոններով՝ գրված և չգրված, ինչպես նաև ինչ տրամաբանությամբ պետք է վարել քաղաքական գործերը երկրի ներսում և ինչպիսին պիտի լինեն արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունները առաջիկա ամիսներին։

Մենք քանիցս արձանագրել ենք և մնում ենք մեր այն համոզմանը, որ հին աշխարհակարգը, համենայն դեպս՝ այն, որ գոյություն ուներ մինչև նախորդ տարվա հունվարի 1-ը, արդեն չկա, փլուզվել է փետրվարի 24-ին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայով, այնուհետև այդ ագրեսիայի հետևանքներով՝ պատժամիջոցներով, էմբարգոյով, միջազգային մեկուսացմամբ և դիվանագիտական բոյկոտով։ Ի հավելումն այդ ամենի՝ Միացյալ Նահանգները կոռուպցիան և ավտորիտարիզմը հայտարարեցին ողջ աշխարհի ու ԱՄՆ-ի ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքը։

Հետխորհրդային ողջ ժամանակահատվածում Ռուսաստանը պարբերաբար խախտել է հարևան երկրների տարածքային ամբողջականությունը, քայքայել է նրանց ինքնիշխանությունը, իսկ 2014-ին, Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ, զավթել է եվրոպական պետության տարածք։ Ի պատասխան, քաղաքակիրթ աշխարհը միավորվել է՝ հակազդելու նման քաղաքականությանը։ Իսկ Հայաստանը՝ իր ծանր խնդիրներով, առայժմ մնացել է ճամփաբաժանում և դեռ պիտի կողմնորոշվի՝ իր առաջադրանքները «ներգրելով» համաշխարհային կոնտեքստին, ինչպես մի անգամ արդեն արել է ԽՍՀՄ փլուզման ժամանակ, դառնալով ազատության ու ժողովրդավարության կղզյակ, որն ընդդիմանում էր Ադրբեջանի կոմունիստական և ԿԳԲ-ական կլաններին ու դրանց եղեռնագործ պրակտիկային։

Ի տարբերություն 2008-2010 թվականների, երբ Կոսովոն հռչակեց իր անկախությունը, որն այնուհետև ճանաչեցին տասնյակ երկրներ, ներկայումս աշխարհն ավելի զգայուն է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ, հնարավոր համարելով այդ սկզբունքի շրջանակներում լուծել խտրականության ենթարկվող ազգային ու կրոնական փոքրամասնությունների խնդիրները, իսկ ազգերի ինքնորոշման իրավունքն էլ շահարկման առարկա է դարձել Ռուսաստանի կողմից (Վրաստանի անջատողական պետկազմավորումներ, բռնազավթված Ղրիմ և Ուկրաինայի չորս մարզեր, որոնք ռուսաստանյան են հայտարարվել, ինչպես նաև մոլդովական Մերձդնեստր)։ Բայց, մյուս կողմից էլ, ոչ ոք Հայաստանին ու Արցախին չի արգելում աշխատել միջազգային հարաբերությունների ու անվտանգության այնպիսի միջավայրի ձևավորման ուղղությամբ, որում ժողովրդի կամքը, ՄԱԿ-ի կանոնադրությամբ պաշտպանված որպես ազգերի ինքնորոշման սկզբունք,  գլխավորն է լինելու, առավել ևս՝ ադրբեջանական ագրեսիայի պայմաններում։

Ի՞նչ մեկնարկային կետում ենք մենք հիմա գտնվում, ինչպե՞ս պաշտպանել մեր շահերն այնպիսի պայմաններում, երբ 120 հազար արցախահայեր Ադրբեջանի կողմից լրիվ շրջափակման են ենթարկվել՝ ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի թողտվությամբ, որն այնտեղ պարտավոր է անվտանգության երաշխավորի դեր խաղալ՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության։ Մեր հեղինակային հոդվածներն ու արտատպությունները կօգնեն ձեզ ավելի լավ ընկալել մեր այս անհանգիստ դարաշրջանն ու սեփական եզրահանգումներն անել առ այն, թե ինչպես կարող ենք ավելի լավ հետամուտ լինել մեր պետության ու քաղաքացիների շահերին՝ պահպանելով մեր ազատություններն ու ժողովրդավարական հիմքերը։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

թողարկման գլխավոր լուսանկարը՝ Մարութ Վանյանի/Թվիթթեր

Թեգեր ԽմբագրականՀունվար առաջին թողարկում 2023

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Կոսովոյի հիմնախնդիրը և Ռուսաստանի կովկասյան քաղաքականության բալկանյան զուգահեռները

January 2023

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկզբից ի վեր Բալկաններից նույնպես սկսեցինք տագնապալից լուրեր պարբերաբար ստանալ։ Իհարկե,  տվյալ դեպքում խոսքը չի գնում...

Կարդալ ավելին
Արդյո՞ք Ռուսաստանը վստահելի գործընկեր է․ Սերբիայի և Հայաստանի դեպքը

Արդյո՞ք Ռուսաստանը վստահելի գործընկեր է․ Սերբիայի և Հայաստանի դեպքը

January 2023

Բիլյանա ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ-ՕԲՐԱԴՈՎԻՉ Կոսովոն և Արցախը միմյանցից աշխարհագրորեն հեռու գտնվող, բայց ըստ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների էության՝ իրար շատ մոտիկ, վտանգավոր...

Կարդալ ավելին
Կոսովոն՝ Արևմտյան Բալկանների անվտանգության նոր ճարտարապետության շրջադարձային կետ

Կոսովոն՝ Արևմտյան Բալկանների անվտանգության նոր ճարտարապետության շրջադարձային կետ

January 2023

Դարկո ՕԲՐԱԴՈՎԻՉ Ընդդեմ Ուկրաինայի ռուսաստանյան ագրեսիան նշանակալի կերպով արագացրեց ժամանակը, բաց հարցերը դարձան թույլ տեղեր։ Եկել է լուրջ աշխարհաքաղաքական-ռազմավարական վերակառուցման...

Կարդալ ավելին
Կոսովոյի շուրջ իրավիճակը կրկին լարվել է. Սերբիան ամրապնդում է ռազմական ներկայությունը

Կոսովոյի շուրջ իրավիճակը կրկին լարվել է. Սերբիան ամրապնդում է ռազմական ներկայությունը

January 2023

Սերբիան ամրապնդում է ռազմական ներկայությունը Կոսովոյի հետ սահմանին, զինված ուժերը հասցնում «մարտական պատրաստության լիարժեք վիճակի»՝ անտեսելով լարվածությունը թուլացնելու Արևմուտքի կոչերը։...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.