Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Բաքվի հայկական ջարդերը

hayk
January 2023
Բաքվի հայկական ջարդերը

Фото Дмитрия Соколова /Фотохроника ТАСС/ PHOTOLURE/

Հայերը Բաքվում ենթարկվել են երեք մեծ ջարդերի՝ 1905-ին, 1918-ի սեպտեմբերին և 1990 թվականի այս օրերին՝ հունվարի 13-ից 15-ը:

1905-1906 թվականներին հայ-թաթարական/ադրբեջանական փոխադարձ ջարդերը ընթացել են Բաքվում, Շուշիում, Գանձակ/Գյանջայում, Նախիջևանում, Երևանում: Հայության համար ամենից սարսափելին 1918-ի սեպտեմբերի 15-ի Բաքվի կոտորածն էր, որին զոհ գնաց, տարբեր հաշվումներով, 9-ից 15 հազար հայ:

1990-ի հունվարին, ի տարբերություն Ադրբեջանի հայաշատ մյուս բնակավայրերի, հազարավոր հայեր դեռ մնացել էին Բաքվում: Նրանք կարող էին նախորդ երկու տարիների ընթացքում փոխանակել բնակարանները կամ պարզապես փրկել իրենց կյանքը, սակայն մինչև վերջ հավատացին Բաքվի ինտերնացիոնալիզմին:

Ինչպես և Սումգայիթում 1988-ի փետրվարի վերջին օրերին, Բաքվում ևս հայերի վրա ադրբեջանցի հարձակվողների գործողություններն աչքի էին ընկնում առանձնահատուկ դաժանությամբ: Մարդկանց նետում էին վերին հարկերի իրենց բնակարանների պատշգամբներից, ամբոխը հարձակվում և երկաթյա ձողերով, դանակներով սպանում էր հայերին, ուղղակի զավթում նրանց բնակարանները, ունեցվածքը: Թե որքան հայեր են սպանվել Բաքվի ջարդերի օրերին` հստակ անհնար է ասել. հայերը նշում են 150, ներառյալ նրանք, ովքեր ստացած վերքերից մահացան մի քանի օր անց:

1989թ. դեկտեմբերից Բաքվում մնացած հայերին ազատում էին աշխատանքից: Առավել անհնազանդ կամ դանդաղաշարժ ղեկավարների ազգանունները, որոնք մտածված կամ առանց մտածելու չէին կատարում այդ պահանջը, փակցնում էին հատուկ ցուցատախտակներին` Ժողճակատի նստավայրի առաջ: Նույն վայրում ցուցատախտակների վրա փակցնում էին նաև այն հարյուրավոր հայերի ազգանունները, որոնք դեռ շարունակում էին աշխատել Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմում, ՊԱԿ-ի համակարգում և այլուր:

Ժողճակատի առաջնորդներից Էթիբար Մամեդովը 1990թ. հունվարին ասել է. «Ես անձամբ վկա էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի: Հավաքվել էր ամբոխը, նրանց վրա բենզին լցրին և այրեցին, իսկ երկու հարյուր մետր հեռվում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, այնտեղ կային ներքին զորքերի 400-500 զինվոր, որոնք մեքենայով` 20 մետրի վրա, անցան այդ ածխացած դիակների մոտով և ոչ ոք փորձ չարեց ցրել ամբոխը»:

Բաքվի հայկական ջարդերը տեղի էին ունենում այն օրերին, երբ Ադրբեջանում իշխանության էր ձգտում Ժողճակատը: Մի կողմից Ադրբեջանի կոմունիստական ղեկավարությունը իշխանությունը պահելու համար Մոսկվայից օգնություն էր ակնկալում ճակատայինների դեմ պայքարում, մյուս կողմից` համագործակցում նրանց հետ:

Միխայիլ Գորբաչովը հեռուստատեսությամբ հայտարարում է, որ Բաքվում իրադարձությունները ողբերգական բնույթ են ստացել` «ջարդեր, սպանություններ, անմեղ մարդկանց իրենց բնակարաններից հանում և արտաքսում էին»: Խորհրդային պետության առաջին և վերջին նախագահը, ինչպես Սումգայիթի դեպքում, խուսափում է իրերն իրենց անուններով կոչելուց: Ինչպես Սումգայիթում, այնպես էլ` Բաքվում, զորքերը մտցվում են միայն այն ժամանակ, երբ արդեն հայկական ջարդերն ավարտված էին: Թվում է` զորքեր կարող էին և չմտցվել, եթե Ադրբեջանում վտանգի տակ չլիներ խորհրդային իշխանությունը:

«Ադրբեջանում ծայրահեղական ուժերի գործողությունները ստանում էին ավելի ու ավելի բացահայտ հակապետական, հակասահմանադրական և հակաժողովրդական բնույթ: Մի շարք շրջաններում բռնի ուժով հեռացվեցին իշխանության օրինական մարմինները, քայքայվեցին կառավարական կառուցվածքները: Հարյուրավոր կիլոմետրերի վրա ոչնչացվեցին պետական սահմանի ինժեներատեխնիկական կառուցվածքները: Գործնականում չէր թաքցվում հանրապետությունում իշխանությունը բռնի զավթելու խնդիրը: Այդպես չէր կարող շարունակվել»,- ասել է Գորբաչովը:

Հունվարի 15-ին, երբ Բաքվում շարունակվում էին հայկական ջարդերը, ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը ընդունում է ԼՂԻՄ-ում և մի քանի այլ շրջաններում արտակարգ դրություն հայտարարելու որոշում: Մինչդեռ Բաքվում արտակարգ դրություն հայտարարվում է միայն հունվարի 19-ին, երբ հայկական ջարդերը, ըստ էության, ավարտվել էին, և մայրաքաղաքում հայեր չէին մնացել:

Մոսկվան, հայկական ջարդերն օգտագործելով որպես պատրվակ, զորքեր մտցրեց Բաքու` ջախջախելու իշխանության ձգտող Ժողճակատին: Խորհրդային զորքերն Ադրբեջանի մայրաքաղաք են հասան հունվարի 19-ին` ԽՍՀՄ զինված ուժերի օդադեսանտային դիվիզիայի հրամանատար Ալեքսանդր Լեբեդի գլխավորությամբ: Գործողությունը համակարգում էր պաշտպանության նախարար Դմիտրի Յազովը: Մի քանի օր անց նա խոստովանել է, որ զորքերը Բաքու են մտցվել «Ժողճակատի կողմից իշխանությունը կոմունիստներից զավթելու փորձը կանխելու նպատակով»:

Սպանվում են հարյուրից ավելի ցուցարարներ և գրոհայիններ, որոնց մի մասը մասնակցել էր Բաքվի հայկական ջարդերին: Խորհրդային տանկերի թրթուրների տակ ճզմվում են նաև տասնյակ խաղաղ քաղաքացիներ, հարյուրավորները վիրավորվում են: Բախումների ընթացքում սպանվում են խորհրդային բանակի ավելի քան երկու տասնյակ զինվորներ, ինչը նշանակում է, որ քաղաքում ընթացել են մարտեր ադրբեջանցիների և խորհրդային զորքերի միջև:

Բաքվի ողբերգական իրադարձություններից տարիներ անց Գորբաչովը խոստովանել է, որ իր հրամանով են զորքեր մտցվել Ադրբեջանի մայրաքաղաք. «Իրադարձությունները Բաքվում դարձել էին անկառավարելի, Գերագույն խորհուրդը և կոմկուսը կաթվածահար էին, քանդվել էր երկու հարյուր կիլոմետրանոց պետական սահմանը, հարձակումներ էին կատարվում տեղական մարմինների վրա: Ես շտապ Բաքու գործուղեցի Եվգենի Պրիմակովին և Անդրեյ Գիրենկոյին, ովքեր առաջարկեցին արտակարգ իրավիճակ հայտարարել ու զորքեր մտցնել: Այժմ էլ համարում եմ, որ դրանով կանխվեց ավելի մեծ արյունահեղությունը»:

ՍիվիլՆեթ

 

Թեգեր ԱրտատպությունՀունվար երկրորդ թողարկում 2023

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Կոսովոյի հիմնախնդիրը և Ռուսաստանի կովկասյան քաղաքականության բալկանյան զուգահեռները

January 2023

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկզբից ի վեր Բալկաններից նույնպես սկսեցինք տագնապալից լուրեր պարբերաբար ստանալ։ Իհարկե,  տվյալ դեպքում խոսքը չի գնում...

Կարդալ ավելին
Արդյո՞ք Ռուսաստանը վստահելի գործընկեր է․ Սերբիայի և Հայաստանի դեպքը

Արդյո՞ք Ռուսաստանը վստահելի գործընկեր է․ Սերբիայի և Հայաստանի դեպքը

January 2023

Բիլյանա ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ-ՕԲՐԱԴՈՎԻՉ Կոսովոն և Արցախը միմյանցից աշխարհագրորեն հեռու գտնվող, բայց ըստ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների էության՝ իրար շատ մոտիկ, վտանգավոր...

Կարդալ ավելին
Կոսովոն՝ Արևմտյան Բալկանների անվտանգության նոր ճարտարապետության շրջադարձային կետ

Կոսովոն՝ Արևմտյան Բալկանների անվտանգության նոր ճարտարապետության շրջադարձային կետ

January 2023

Դարկո ՕԲՐԱԴՈՎԻՉ Ընդդեմ Ուկրաինայի ռուսաստանյան ագրեսիան նշանակալի կերպով արագացրեց ժամանակը, բաց հարցերը դարձան թույլ տեղեր։ Եկել է լուրջ աշխարհաքաղաքական-ռազմավարական վերակառուցման...

Կարդալ ավելին
Կոսովոյի շուրջ իրավիճակը կրկին լարվել է. Սերբիան ամրապնդում է ռազմական ներկայությունը

Կոսովոյի շուրջ իրավիճակը կրկին լարվել է. Սերբիան ամրապնդում է ռազմական ներկայությունը

January 2023

Սերբիան ամրապնդում է ռազմական ներկայությունը Կոսովոյի հետ սահմանին, զինված ուժերը հասցնում «մարտական պատրաստության լիարժեք վիճակի»՝ անտեսելով լարվածությունը թուլացնելու Արևմուտքի կոչերը։...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.