Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը

hayk
March 2023
Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը հեռախոսով քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

«Իրանի արտաքին գործերի նախարարը Սաուդյան Արաբիայի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Թեհրանի և Էր Ռիադի միջև ձեռք բերված համաձայնագրի և երկու բարձրաստիճան դիվանագետների առաջիկա հանդիպման հարցերը: Զրույցի ընթացքում Ամիր Աբդոլլահիանը և բեն Ֆարհանը տեսակետներ են փոխանակել իրենց հանդիպումը Ռամադան սուրբ ամսվա ընթացքում անցկացնելու մասին», – ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է գերատեսչության Twitter-ի էջում։

Նշվում է, որ կողմերը խոսել են նաև Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կառուցողական ուղու մասին: Ավելի վաղ Աբդոլլահիանը հայտարարել էր, որ ծրագրում է չեզոք տարածքում հանդիպել արքայազն Ֆեյսալի հետ։ Նրա խոսքով՝ Թեհրանն Էր Ռիադին առաջարկել է երեք երկրներ, որոնք կարող են կազմակերպել իրենց հանդիպումը։ Մարտի 10-ին Սաուդյան Արաբիան և Իրանը համաձայնության են եկել երկու ամսվա ընթացքում դիվանագիտական​​  հարաբերությունների վերականգնման և դեսպանությունների աշխատանքի վերսկսման շուրջ։

Երկու երկրների ներկայացուցիչները Պեկինում մի քանի օր բանակցություններ են վարել, որոնց արդյունքներով պատրաստել են եռակողմ հայտարարություն։

Էր Ռիադի և Թեհրանի միջև հարաբերությունները սրվել են 2015 թվականի մարտին, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Եմենում ռազմական գործողություն սկսեց «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման դեմ։ 2016 թվականի հունվարին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը և Մեշհեդում նրա հյուպատոսությունը հարձակումների ենթարկվեցին ցուցարարների ամբոխի կողմից, որոնք զայրացած էին Էր Ռիադում հայտնի շիա հոգևորական քարոզիչ շեյխ Նիմր ան-Նիմրի մահապատժից: Դրանից հետո թագավորությունը խզեց դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

 

Թեգեր ԱրտատպությունՄարտ չորրորդ թողարկում 2023

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

«Նոր» Մերձավոր Արևելքը՝ Սաուդյան Արաբիայի և Իրանի հաշտեցման համապատկերում

March 2023

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Արաբական թերակղզու առաջատար երկիր հանդիսացող Սաուդյան Արաբիայի Թագավորությունը չինական աջակցությամբ ու միջնորդությամբ պայմանավորվել են հարաբերությունների բնականոնացման...

Կարդալ ավելին
Սաուդյան Արաբիա-Իրան կարգավորում.

Սաուդյան Արաբիա-Իրան կարգավորում.

March 2023

Արմեն Պետրոսյան 2023 թ. մարտի 10-ին Պեկինում անակնկալ կերպով հայտարարվեց Սաուդյան Արաբիայի (ՍԱ) և Իրանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի...

Կարդալ ավելին
Իրանն ու Սաուդյան Արաբիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները

Իրանն ու Սաուդյան Արաբիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները

March 2023

Իրանը և Սաուդյան Արաբիան պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և երկու ամսվա ընթացքում կրկին բացել դեսպանությունները։ Այդ մասին հայտնում է իրանական Tasnim...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Ստեփանակերտ-Բաքու բանակցային ձևաչափի գործարկման հնարավորությունները

March 2023

Լաչինի միջանցքի շրջափակման, ինչպես նաև դրա ապաշրջափակման մասին միջազգային հանրության կոչերի, միջանցքով մարդկանց ու ապրանքների ազատ տեղաշարժի վերականգնման մասին անգամ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.