Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«Նոր» Մերձավոր Արևելքը՝ Սաուդյան Արաբիայի և Իրանի հաշտեցման համապատկերում

hayk
March 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Արաբական թերակղզու առաջատար երկիր հանդիսացող Սաուդյան Արաբիայի Թագավորությունը չինական աջակցությամբ ու միջնորդությամբ պայմանավորվել են հարաբերությունների բնականոնացման մեկնարկի մասին։

Սույն իրադարձությունն, անշուշտ, կարող է փոխել մերձավորարևելյան ողջ «հավասարումը», որը ձևավորվել է տասնամյակների ընթացքում, երբ տարածաշրջանի գրեթե բոլոր հակամարտություններում հակադիր դիրքորոշումներ ունեցող և անգամ միմյանց դեմ պրոքսի-պատերազմներ վարող այս երկրները ոչ միայն որոշեցին թերթել առճակատման էջը, այլև գործնական քայլեր արեցին միմյանց ընդառաջ։ Ուշագրավ է բնականոնացման գործընթացի եզրափակիչ փուլում ներգրավված Չինաստանի միջնորդության փաստը։ Այս հանգամանքն ուշագրավ է հատկապես աշխարհակարգի փոփոխության ներկայիս ժամանակաշրջանում։

Միացյալ Նահանգների հետ հարաճուն դիմակայության համապատկերում չին կոմունիստները շտապում են նոր բարեկամներ ձեռք բերել՝ ելնելով զարգացման ապահովման զուտ գործնական տրամաբանությունից, ինչը չի կարող չանհանգստացնել Վաշինգտոնին։ Ճիշտ է, Ամերիկան չի շտապում իր մտահոգությունն արտահայտել Չինաստանի ներգրավվածության ընդլայնման հետևանքով տարածաշրջանում հնարավոր զարգացումների կապակցությամբ։ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին ընդգծել է, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին տեղյակ է պահել բանակցությունների ընթացքի մասին, բայց Վաշինգտոնն անմիջականորեն չի մասնակցել գործընթացին։ «Լարվածության թուլացումը և դիվանագիտությունը զսպման հետ միասին հանդիսանում են այն քաղաքականության տարրերը, որը նախանշվել է նախագահ Բայդենի կողմից՝ անցյալ տարի տարածաշրջան կատարած այցի ժամանակ»,- այսպիսի մեջբերում է արել «Ռոյթեր» գործակալությունը ԱՄՆ պետդեպարտամենտի իր անանուն աղբյուրից։ Ամերիկան կարողանում է խաղալ «տևական հեռանկարով», սակայն Թեհրանի ու Էր-Ռիադի պայմանավորվածությունների արդյունքում տարածաշրջանում լարվածության թուլացման բուն փաստը ձեռնտու է բոլորին։

Կատարվածը նաև հարավկովկասյան չափումներ ունի՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների, ինչպես նաև իրանա-ադրբեջանական հարաճուն դիմակայության խորապատկերում, այն էլ՝ Իսրայելի ներգրավման սպառնալիքով, որն արդեն դժվար թե կարողանա Սաուդյան Արաբիայի օդային տարածքն օգտագործել, եթե որոշում ընդունի հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, ուստի այս տրամաբանությամբ կարող է ձեռնամուխ լինել Ադրբեջանի ներսում իր ռազմական ու հետախուզական ներկայության մեծացման։

Այս ամենը պետք է Հայաստանի ուշադրության առանցքում լինի, քանի որ խոսքը գնում է այն երկրների մասին, որոնց հետ պաշտոնական Երևանը միանգամայն տարբեր հարաբերություններ ունի, բայց, միևնույն ժամանակ, բոլոր այդ երկրները և նրանց հետ հարաբերությունները չափազանց կարևոր են, որոնց անտեսումը կարող է գոյութենական մակարդակի սպառնալիքներ ծնել։ Սակայն, բացառությամբ հայկական փորձագիտական հանրույթի մի նեղ հատվածի, երկրում այս թեմայով լուրջ քննարկումներ չկան։ Ահա թե ինչու ենք մեր վերլուծական հանդեսի նոր թողարկման մեջ ներկայացրել տվյալ թեմատիկայով զբաղվող փորձագետների տեսակետները, հուսալով, որ դրանք կնպաստեն լուրջ քննարկումներ սկսելուն, ինչն էլ հիմք կհանդիսանա պաշտոնական Երևանի դիրքորոշման մշակման համար, դիրքորոշում, որ կբխի մեր ազգային անվտանգության շահերից։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

 

Թեգեր ԽմբագրականՄարտ չորրորդ թողարկում 2023

Նմանատիպ  նյութեր

Սաուդյան Արաբիա-Իրան կարգավորում.

Սաուդյան Արաբիա-Իրան կարգավորում.

March 2023

Արմեն Պետրոսյան 2023 թ. մարտի 10-ին Պեկինում անակնկալ կերպով հայտարարվեց Սաուդյան Արաբիայի (ՍԱ) և Իրանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի...

Կարդալ ավելին
Իրանն ու Սաուդյան Արաբիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները

Իրանն ու Սաուդյան Արաբիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները

March 2023

Իրանը և Սաուդյան Արաբիան պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և երկու ամսվա ընթացքում կրկին բացել դեսպանությունները։ Այդ մասին հայտնում է իրանական Tasnim...

Կարդալ ավելին
Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը

Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը

March 2023

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Ստեփանակերտ-Բաքու բանակցային ձևաչափի գործարկման հնարավորությունները

March 2023

Լաչինի միջանցքի շրջափակման, ինչպես նաև դրա ապաշրջափակման մասին միջազգային հանրության կոչերի, միջանցքով մարդկանց ու ապրանքների ազատ տեղաշարժի վերականգնման մասին անգամ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.