Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Բրյուսելյան հանդիպումը՝ հանրային ուշադրության կիզակետում

hayk
May 2022

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած արդեն երրորդ հանդիպման արդյունքներն ամփոփվել են տարածված հայտարարության մեջ։

Դատելով հայտարարությունից՝ հանդիպման ժամանակ արծարծվել են ղարաբաղյան հիմնախնդրի գործնականում բոլոր գլխավոր հայեցակետերը, և կողմերը դրանց մեծ մասի առնչությամբ հանգել են ինչ-որ ընդհանուր պատկերացումների առ այն, թե ինչպես կարելի է այդ ամենը կարգավորել, իմա՝ հումանիտար հարցերը, հայ-ադրբեջանական սահմանային խնդիրներն ու սահմանազատումը, հաղորդակցային ուղիների ապաշրջափակումը, խաղաղ պայմանագրի հեռանկարը և այլ։ Ընդգծվել են «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության» ապահովման անհրաժեշտությունն ու տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման պլանները։ Շառլ Միշելն իր անունից նաև ընդգծել է ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու անհրաժեշտությունը և ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու դրան։

Դիվանագիտական խիստ շրջանակներ «խցկված» տեքստը հրապարակային բանավեճերի տեղիք է տվել Հայաստանի մամուլում և փորձագիտական հանրույթում, հայաստանյան քաղաքական միջավայրում։ Գնահատականները հակասական են և երբեմն էլ իրարամերժ՝ ամենալավատեսականից մինչև հոռետեսական-ալարմիստական, ինչն էլ ստիպում է որոշակի պարզություն մտցնել կատարվածում, փորձել հանդիպման հրապարակված արդյունքները, ինչպես ասում են,  դիվանագիտական լեզվից «թարգմանել» հանրամատչելիի։ Այս մասին՝ մեր նոր թողարկման նյութերում։

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

Թեգեր ԽմբագրականՄայիս չորրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Բրյուսելը վերցնում է հայ-ադրբեջանական բանակցությունների նախաձեռնությունը

Բրյուսելը վերցնում է հայ-ադրբեջանական բանակցությունների նախաձեռնությունը

May 2022

Թոմաս դե ՎԱԱԼ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև լուրջ բանակցություններ են ընթանում։ Մայիսի 22-ին Բրյուսելում, Եվրոպական...

Կարդալ ավելին
Արցախյան հակամարտության կարգավորման ներկա փուլն ու հեռանկարները

Արցախյան հակամարտության կարգավորման ներկա փուլն ու հեռանկարները

May 2022

Բենիամին ՊՈՂՈՍՅԱՆ Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Երևան Վերջին ամիսներին նկատվում է երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով հայ-ադրբեջանական շփումների...

Կարդալ ավելին
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

«Գործնական քայլեր չեն նկատվում»․ բրյուսելյան հանդիպման արձագանքները

May 2022

Փաշինյան-Ալիև հանդիպման արձագանքները Հայ-ադրբեջանական բանակցություններն ամբողջությամբ ընթանում են ադրբեջանական օրակարգով: Նիկոլ Փաշինյանը «հանուն սեփական աթոռի պաշտպանության Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի»:...

Կարդալ ավելին
ԱՄՆ, ՌԴ ու ԵՄ դեսպանների այցը Սյունիք կապված է Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպման հետ

ԱՄՆ, ՌԴ ու ԵՄ դեսպանների այցը Սյունիք կապված է Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպման հետ

May 2022

Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Եվրամիության դեսպանների այցը Սյունիքի մարզ կապված է Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպման հետ, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Ըստ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.